486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստան է ներմուծվել «ԱԼՌՈՍԱ» ընկերության 1 մլն. ԱՄՆ դոլար արժողությամբ ալմաստի հումքի առաջին մասնաբաժինը
15:51
21 Դեկտեմբերի 2007

Հայաստան է ներմուծվել «ԱԼՌՈՍԱ» ընկերության 1 մլն. ԱՄՆ դոլար արժողությամբ ալմաստի հումքի պայմանավորված տարատեսակի առաջին մասնաբաժինը։

Ինչպես ուրբաթ Երևանում լրագրողներին հայտնեց «ԱԼՌՈՍԱ» ընկերության նախագահ Սերգեյ Վիբորնովը, դրանով ընկերությանը և Հայաստանի առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը հաջողվել է իրականացնել 2007թ. օգոստոսին Հայաստանի նախագահին և վարչապետին համագործակցության իրականացման վերաբերյալ տված խոստումը։

«Մենք սկսում ենք ալմաստի հումքի մատակարարում Հայաստանի ձեռնարկություններին վերջինիս հետագա մշակման համար»,-ասաց նա։

«ԱԼՌՈՍԱ» ընկերության փոխնախագահ Սերգեյ Ուլինի խոքերով, ալմաստի հումքի մատակարարումներն իրականացվում են առք ու վաճառքի մասին պայմանագրի շրջանակներում, որի համաձայն հայկական ձեռնարկությունները հումքը գնում են ապրանքի վճարման արտոնյալ պայմաններով, որոնք առաջարկում է «ԱԼՌՈՍԱ» ընկերությունը։

«Հումքը ադամանդ արտադրողների լիակատար սեփականությունն է, այդ պատճառով նրանք կարող են վարվել իրենց ապրանքի հետ այնպես, ինչպես կցանկանան»,-ասաց նա։

Ուլինը նշեց նաև, որ մեծ աշխատանք է իրականացվել պետական խիստ մաքսային վերահսկման ուղղությամբ։

«Հայ գործընկերների հետ միասին մեզ հաջողվեց հաղթահարել այդ բարդությունները և այսօր «ԱԼՌՈՍԱ» ընկերության ալմաստի հումքը գտնվում է Հայաստանում և պատրաստ է ադամանդի արտադրության համար»,-ասաց նա։

Իր հերթին, Հայ ադամանդագործների միջազգային ասոցիացիայի նախագահ, ալմաստի մշակման DCA ձեռնարկության սեփականատեր, պատգամավոր Գագիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանում ալմաստի հումքը մշակելու են չորս ձեռնարկություններ՝ «Դայմոտեկ», «Արևակն», DCA և «Յուկոս» ՓԲԸ-ները։

2007թ. օգոստոսի 6-ին Երևանում ստորագրվել է պայմանագիր Հայաստանի կառավարության և Ռուսաստանի «Ալռոսա» ալմաստ արտահանող ընկերության միջև ադամանդամշակման և ակնագործության ոլորտներում համագործակցելու վերաբերյալ։ Համաձայնագրով նախատեսվում է Հայաստան ներմուծել ռուսական ալմաստի հումք՝ մշակման և արտահանման նպատակով։ Ըստ համաձայնագրի հայկական ձեռնարկությունները մշակելու են 0,30-ից 1,5 կարատ ալմաստի հումքը, որոնք տնտեսապես նպատակահարմար չէ մշակել Ռուսաստանում։

Ռուսաստանը ալմաստի հումքի ամենախոշոր մատակակարներից է։ Ադամանդի ընդհանուր արտահանման մեկ երրորդը Ռուսաստանինն է։ Հայաստանը ադամանդամշակման մասնագետների մեծ ներուժ ունի, որոնք ընդունակ են տարեկան մշակել 1 մլն. կարատ։

«ԱԼՌՈՍԱ» ԱՁ-ն ադամանդ արտահանող աշխարհի խոշորագույն ձեռնարկություններից է, նրա մասնաբաժինը համաշխարհային արտահանման մեջ հասնում է 25%-ի։ «ԱԼՌՈՍԱ» խումբը 2006-ին իրացրել է 2,86 մլրդ. դոլարի արտադրանք, այդ թվում՝ 141,1 մլրդ. դոլարի ադամանդ։

«ԱԼՌՈՍԱ»-ի բաժնետերերն են «Ռոսիմուշչեստվոն»՝ 37%, ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ 23%։ Յակուտիայի 8 ուլուսներին է պատկանում ձեռնարկության արժեթղթերի ևս 8%-ը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։