478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ներդրումային մթնոլորտը բավականին բարենպաստ է բանկային սեկտորի աշխատանքի համար. Կոստին
11:07
10 Դեկտեմբերի 2007

Հայաստանի ներդրումային մթնոլորտը բավականին բարենպաստ է բանկային սեկտորի աշխատանքի համար, հայտարարել է «ՎՏԲ-բանկ» ՓԲԸ-ի կառավարման նախագահ Անդրեյ Կոստինը շաբաթ Երևանում տեղի ունեցած Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սասրգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

 «Մենք շատ գոհ ենք նրանով, որ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը, կառավարության այլ անդամները, ինչպես նաև Հայաստանի Կենտրոնական բանկի ներկայացուցիչները անհրաժեշտ աջակցություն են ցուցաբերում մեր ծրագրերին», - ասել է նա։

Այս առնչությամբ Կոստինը գոհունակություն է հայտնել ՎՏԲ-բանկ (Հայաստան)-ի գործունեությամբ։

«ՎՏԲ-բանկ (Հայաստան)-ի օրինակն այն բանի ապացույցն է, որ նման նախագծերը կարող են հաջողված լինել, և նրանք բխում են ինչպես ՎՏԲ խմբի շահերից, այնպես էլ այն պետությունների շահերից, որտեղ գործում են մեր բանկերը», - ասել է նա։

Տիգրան Սարգսյանն իր հերթին նշել է, որ Հայաստանի Կենտրոնական բանկը աջակցում է Հայաստանում ՎՏԲ բանկի նախաձեռնությանը և երկրում նախագծերի իրականացմանը, «քանի որ մենք կենսականորեն շահագրգրված ենք դրանում»։

«Հայաստանում բանկային բիզնեսի զարգացման համար բարենպաստ միջավայրի ստեղծումը թույլ կտա ՎՏԲ Բանկին առավելագույնս դրսևորել իրեն հանրապետությունում, ստանալ եկամուտ, ինչպես նաև առաջ տանել ներդրումային նոր ապրանքներ մեր շուկայում», - ասել է նա։

Միաժամանակ Սարգսյանը հույս է հայտնել , որ ՎՏԲ-բանկ (Հայաստան)-ի զարգացման փորձը մոտական երեք տարիների ընթացքում օրինակ կդառնա այլ երկրներում ՎՏԲ բանկի ճյուղային ցանցի զարգացման համար։

 «Մենք հակված ենք նրան, որպեսզի մեր երկրում առաջ տանենք բանկի բոլոր ապրանքները, դարձնենք դրանք օրինակելի, իսկ ԿԲ-ն կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի նման մոտեցումը իրագործվի Հայաստանում», - եզրափակել է նա։

Դեկտեմբերի 8-ին «ՎՏԲ-բանկ» ՓԲԸ-ի կառավարման նախագահ Անդրեյ Կոստինի Հայաստան այցի ընթացքում, Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի ներկայությամբ, ստորագրվել է համագործակցության մասին համաձայնագիր. համաձայնագիրը ստորագրվել է ՎՏԲ բանկի և Armenian Copper Programme (Էյ-Սի-Փի) ընկերության միջև՝ Հայաստանում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման մասին։

ՎՏԲ խումբը 2007-ի հուլիսին դարձավ «ՎՏԲ-բանկ» ՓԲԸ-ի արժեթղթերի փաթեթի 100%-ի միակ սեփականատերը՝ գնելով մնացած 30%-ը հանած մեկ արժեթուղթ Mika Armenia Trading Ltd ձեռնարկությունից։ 2004-ին ՎՏԲ խումբը ձեռք բերեց Հայխնայբանկի արժեթղթերի 70%-ը գումարած մեկ արժեթուղթ։ Այն հետագայում վերանվանվեց ՎՏԲ-բանկ(Հայաստան)։

ՎՏԲ-բանկը (Հայաստան) ազգային բանկային համակարգում առաջատար տեղ է զբաղեցնում վարկավորման և բնակչության միջոցների ներդրումների ծավալով։ Բանկի մարզային ցանցը հանրապետությունում ամենից խոշորն է, այն բաղկացած է 91 բաժանմունքներից և ներառում է Հայաստանի գրեթե ողջ տարածքը։ —0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:39
11 Օգոստոսի 2017
Խախտումներ պապաղակի շուկայում. հետ են կանչվել որոշ արտադրողների խմբաքանակներ
Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողություն է իրականացնում պաղպաղակի շուկայում:
12:16
10 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են նախապես հերթագրվել սպասարկման համար` EarlyOne բջջային հավելվածի միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջիններից է միացել EarlyOne հերթերի հեռավար կառավարման համակարգին:
20:42
09 Օգոստոսի 2017
Կարեն Կարապետյանն ագրոհատվածի լայնածավալ բարեփոխումներ է նախապատրաստել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդակցության ընթացքում ներկայացրեց գյուղատնտեսության բարեփոխմանն ուղղված ծավալուն ծրագիր:
13:32
01 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան անվճար դրամային փոխանցումներ կատարել
Օգոստոսի 1-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները UNISTREAM համակարգի միջոցով կարող են ուղարկել անվճար փոխանցումներ:
20:18
25 Հուլիսի 2017
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը։
18:50
18 Հուլիսի 2017
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ սակագնով` ԵՏՄ–ի շրջանակում
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ` ԵՏՄ–ի ներքին սակագներով:
20:14
13 Հուլիսի 2017
Հայկական «ArCa» քարտերն արդեն սպասարկվում են Ռուսաստանում
2017 թվականի հուլիսից մեկնարկել է Ռուսաստանում «ArCa» հայկական քարտերի և Հայաստանում «МИР» ռուսաստանյան քարտերի սպասարկումը։
20:45
03 Հուլիսի 2017
Fitch–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «B+» մակարդակում
Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշերը «В+» մակարդակում։
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։