478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+25
Եղանակը Երևանում
Հայ
2007թ. Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանումը կազմելու է 1,7 մլրդ. դոլար.ԱՄՀ
18:06
12 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. 2007թ. Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանումը կազմելու է 1,7 մլրդ. դոլար, հայտնվում է ԱՄՀ-ի «Տնտեսության զարգացման հեռանկարները՝ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում» (ՏՏԶՀ) հոկտեմբերյան թողարկման մեջ։

ԱՄՀ բերված տեղեկատվության համաձայն, Հայաստանը ապրանքների և ծառայությունների արտահանման ծավալով ցածր մակարդակի եկամուտ ունեցող 10-ը երկների շարքում վեցերորդն է։

Արտահանման առավելագույն ծավալը սպասվում է Ուզբեկստանում (8 մլրդ. դոլար), որին հետևում է Սուդանը (7,8 մլրդ. դոլար) և Յեմենը (7,4 մլրդ. դոլար)։ Վրաստանում այս ցուցանիշը կկազմի 3,6 մլրդ. դոլար, Ղրղզստանում՝ 1,9 մլրդ. դոլար, իսկ Տաջիկստանում՝ 0,7 մլրդ. դոլար։ Վերջին տեղում 0,5 մլրդ. դոլար արտահանման ծավալով գտնվում է Ջիբուտին։

Ադրբեջանում և Ղրղզստանում, որոնք պատակնում են նավթ արտահանող-երկրների խմբին, ապրանքների և ծառայությունների արտահանման ծավալը համապատասխանաբար կկազմի 20,6 մլրդ. և 48,5 մլրդ. դոլար։

Միաժամանակ, ԱՄՀ 2008թ. արտահանման ծավալների կանխատեսումների համաձայն, Հայաստանի արտահանման ծավալը 2008թ. կհասնի 1,9 մլրդ. դոլարի։

2007թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը ավելացել է 39,3 տոկոսով՝ 2006թ. հունվար-սեպտեմբեր ամիսների համեմատությամբ և կազմել 1059,9 մլրդ. դրամ կամ 3029,98 մլն. դոլար։ Միաժամանակ, արտահանման ծավալը կազմել է 291,9 մլրդ. դրամ (8354 մլն. դոլար)՝ ավելանալով 22,8 տոկոսով, իսկ ներմուծման ծավալը՝ 767,6 մլրդ. դրամ (2194,6 մլն. դոլար)՝ ավելանալով 45,7 տոկոսով։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:18
25 Հուլիսի 2017
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը։
18:50
18 Հուլիսի 2017
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ սակագնով` ԵՏՄ–ի շրջանակում
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ` ԵՏՄ–ի ներքին սակագներով:
20:14
13 Հուլիսի 2017
Հայկական «ArCa» քարտերն արդեն սպասարկվում են Ռուսաստանում
2017 թվականի հուլիսից մեկնարկել է Ռուսաստանում «ArCa» հայկական քարտերի և Հայաստանում «МИР» ռուսաստանյան քարտերի սպասարկումը։
20:45
03 Հուլիսի 2017
Fitch–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «B+» մակարդակում
Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշերը «В+» մակարդակում։
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։