486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կենտրոնական բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչև տարեկան 5,25%
19:45
02 Նոյեմբերի 2007

Հայաստանի կենտրոնական բանկը 0,25 տոկոսային կետով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով մինչև տարեկան 5,25%։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, այս որոշումն է ընդունվել ԿԲ խորհրդի այսօրվա հերթական նիստում։

Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, տոկոսային դրույքների բարձրացման քաղաքականությունը (նոյեմբերի 2-ին և ավելի վաղ՝ հոկտեմբերի 2-ին) նպատակ ունի չեզոքացնել կուտակված գնաճային ճնշումները՝ գալիք 12 ամիսներին գնաճը նպատակային թիրախի սահմաններում պահպանելու համար։

ԿԲ խորհուրդը հաստատել է, որ վերջին ամիսներին շարունակվող նավթամթերքի, ցորենի, կենդանական և բուսական յուղի միջազգային գների աննախադեպ աճը, չնայած դրամի փոխարժեքի արժևորման միտումների պահպանմանը, հանգեցրել է ներքին շուկայում բարձր գնաճային միջավայրի ձևավորման:

Խորհուրդը համակարծիք է, որ նշված արտաքին գնաճային շոկերի չեզոքացումը մոնետար լծակներով հնարավոր չէ: Սակայն արտաքին միջավայրի նման  զարգացումների երկրորդային ազդեցությունը` զուգորդվելով մասնավոր սպառման աճի տեմպերի ավելացմամբ և ակնկալվող բյուջետային ծախսերի ընդլայնողական ազդեցությամբ, շարունակելու է պահպանել գնաճային ճնշումներ:

Հայաստանում 2007-ի հոկտեմբերին (սեպտեմբերի համեմատությամբ) գրանցվել է 3,1% գնաճը։ Արդյունքում՝ տարեկան գնաճը, այսինքն 2006-ի հոկտեմբերի համեմատությամբ այս տարվա հոկտեմբերի, կազմել է 5,7%. արդեն 0,2 կետով գերազանցելով նպատակային ցուցանիշի բարձրագույն սահմանը 4±1,5%-ով։

Պետբյուջեի համաձայն, 2007-ի վերջին գնաճը Հայաստանում ծրագրվել է 4% (±1,5%)-ի սահմաններում։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։