478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+20
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ԱԷԿ-ը արտակարգ իրավիճակի պատճառով ծրագրվածից մեկ օրորվ շուտ է կանգնեցվել նորոգման
17:54
11 Հոկտեմբերի 2007

Հայկական ԱԷԿ-ը արտակարգ իրավիճակի պատճառով ծրագրվածից մեկ օրորվ շուտ է կանգնեցվել նորոգման։

«Հոկտեմբերի 10-ին 23.32-ին 220 կՎ հզորության կարճ միացում է տեղի ունեցել էլեկտրական լարուղու վրա, որը ատոմակայանը կապում է հանրապետության էներգահամակարգին»,-նշվում է «Նովոստի-Արմենիա» գործակալություն հինգշաբթի ստացված ԱԷԿ-ի և Հայաստանի բնապահպանության նախարարության պետատոմվերահսկման պարզաբանող հայտարարության մեջ։

Ապահովիչի ոչ լրիվ ֆազային անջատման պատճառով աշխատել է փոխկապակցված լարերի անջատման մեքենայացված համակարգը, ինչի հետևանքով ԱԷԿ-ն անջատվել է էներգոհամակարգից։

«Կայանի գործող երկրորդ էներգոբլոկի պաշտպանական համակարգը անցումային ռեժիմում աշխատել է ըստ գրաֆիկի»,-նշվում է հայտարարության մեջ։

Այնտեղ նշվում է, որ միջուկային կամ ռադիոակտիվ անվտանգության որևէ խախտում չի գրանցվել։

«Նկատի ունենալով, որ տարեկան գրաֆիկով ծրագրվում էր ԱԷԿ-ը նախատեսված նորոգման կանգնեցնել և միջուկային վառելիքով լիցքավորել հոկտեմբերի 12-ին, որոշում է ընդունվել այդ աշխատանքները սկսել հոկտեմբերի 11-ից»,-նշվում է հայտարարության մեջ։

45 օրվա ընթացքում հայկական ԱԷԿ-ում ծրագրվում է իրականացնել ամենամյա ծրագրված-կանխերգելիչ նորոգում և միջուկային վառելիքով լիցքավորում (շուրջ 100 կասսետ), ինչպես նաև իրականացնել կայանի անվտանգության բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումներ։

Գործող հայկական ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976-ին (երկրորդ բլոկը՝ 1980-ին)։ Ներկայում գործում է միայն 407,5 ՄՎտ հզորությամբ երկրորդ բլոկը։

Հայաստանի ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը 2003-ի սեպտեմբերից 5 տարով անցել են «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ի կառավարմանը, որը  ՌԱՕ «ԵԷՍ ՌՈՍՍԻԻ»-ի (արժեթղթերի 60%) և «Ռոսէներգոատոմի» (40%) դուստր ձեռնարկությունն է։ Փորձագետների գնահատականներով, կայանը կարող է գործել մինչև 2016-ը։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:43
23 Օգոստոսի 2017
«Տաշիր կապիտալը» նախատեսում է ստանձնել «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» հավատարմագրային կառավարումը
«Տաշիր կապիտալ» ընկերությունը Հայաստանում ևս մեկ ակտիվ ձեռք կբերի:
16:02
21 Օգոստոսի 2017
Moody’s–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը B1 մակարդակում
Moody’s միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշը B1 մակարդակում:
14:39
11 Օգոստոսի 2017
Խախտումներ պապաղակի շուկայում. հետ են կանչվել որոշ արտադրողների խմբաքանակներ
Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողություն է իրականացնում պաղպաղակի շուկայում:
12:16
10 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են նախապես հերթագրվել սպասարկման համար` EarlyOne բջջային հավելվածի միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջիններից է միացել EarlyOne հերթերի հեռավար կառավարման համակարգին:
20:42
09 Օգոստոսի 2017
Կարեն Կարապետյանն ագրոհատվածի լայնածավալ բարեփոխումներ է նախապատրաստել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդակցության ընթացքում ներկայացրեց գյուղատնտեսության բարեփոխմանն ուղղված ծավալուն ծրագիր:
13:32
01 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան անվճար դրամային փոխանցումներ կատարել
Օգոստոսի 1-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները UNISTREAM համակարգի միջոցով կարող են ուղարկել անվճար փոխանցումներ:
20:18
25 Հուլիսի 2017
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը։
18:50
18 Հուլիսի 2017
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ սակագնով` ԵՏՄ–ի շրջանակում
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ` ԵՏՄ–ի ներքին սակագներով:
20:14
13 Հուլիսի 2017
Հայկական «ArCa» քարտերն արդեն սպասարկվում են Ռուսաստանում
2017 թվականի հուլիսից մեկնարկել է Ռուսաստանում «ArCa» հայկական քարտերի և Հայաստանում «МИР» ռուսաստանյան քարտերի սպասարկումը։
20:45
03 Հուլիսի 2017
Fitch–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «B+» մակարդակում
Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշերը «В+» մակարդակում։
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։