484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը մտադիր է հայ-ռուսական տեխնոպարկ ստեղծել «Մարս» ՓԲԸ-ի բազայի վրա
16:33
20 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը մտադիր է ստեղծել հայ-ռուսական տեխնոպարկ «Մարս» ՓԲԸ-ի բազայի հիման վրա, ինչպես հինգշաբթի լրագրողներին տեղեկացրեց «Վիասֆեր տեխնոպարկի» տնօրեն, ՀՀ առևտրա-արդյունաբերական պալատի (ԱԱՊ) փոխնախագահ Արամ Վարդանյանը։

Նրա խոսքերով, նման առաջարկով հանրապետության կառավարությանն է դիմել Հայաստանի ԱԱՊ-ը։

«Այսօր այս հարցն ակտիվորեն քննարկվում է ռուսական կողմի հետ։ Սկզբնական ծրագրով նախատեսվում է ներդնել բարձր տեխնոլոգիաների այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են օրգանական քիմիան, դեղաբանությունը, միկրոկենսաբանությունը, այլընտրանքային էներգետիկան, լազերային տեխնոլոգիաները»,- ասաց Վարդանյանը։

Մասնավորապես նա նշեց, որ տեխնոպարկում գործելու են մոտ 15-20 բարձր տեխնոլոգիական ուղղություններ, որոնք կարող են ներառել մոտ 100-150 կազմակերպություններ։

«Բարձր տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում վերածնվում է և զարգանում և կարող է կիրառվել տնտեսության տարբեր ոլորտներում, առավել ևս, որ այս բոլոր ուղղությունները Հայաստանի համար ավանդական են»,- նշեց Վարդանյանը։

Նրա խոսքերով, «Մարսի» վերազինման համար տեխնոպարկում անհրաժեշտ է լուրջ ներդրումներ կատարել։

«Մարս» ՓԲԸ-ն այն ձեռնարկություններից մեկն է, որը 2002թ. Հայաստանը հանձնել է Ռուսաստանին որպես պետական պարտքի մարում՝ 93 մլն. դոլարի չափով։ Ձեռնարկության 100% արժեթղթերը գնահատվում են 56.29 մլն. դոլար։

«Մարս» ձեռնարկության շինարարությունը սկսվել է 1988թ. և ավարտվել 1994թ.։ Գործարանը կառուցվել է խորհրդային «Տեխնոիմպորտոմ» և Simon Carves (Մեծ Բրիտանիա)-ի միջև կնքված պայմանագրի համաձայն, որը գնահատվել է 260 մլն. ֆունտ ստերլինգ։ Մյուս ներդրումները կատարել են FELA Planung (Շվեյցարիա) և Generalexport (Հարավսլավիա) ընկերությունները։ Ներկայումս ձեռնարկության արտադրությունը ներառում է տեսաֆոններ, հեռախոսներ և այլ սարքեր՝ Արևմտյան Եվրոպայի և ԱՄՆ-ի գոծընկերների հետ կնքված մի շարք պայամանգրերի շրջանակներում։

Այսօր «Վիասֆեր տեխնոպարկի» մեջ մտնում են մոտ 30 կազմակերպություններ, այդ թվում՝ այնպիսի խոշոր կազմակերպություններ, ինչպիսին Synopsys-ն է։ Տեխնոպարկի աշխատակիցների թիվը կազմում է 800 մարդ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։