478.65
-0.08
560.79
-0.28
8.05
-0.01
+34
Եղանակը Երևանում
Հայ
Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը կարեւոր քայլ է. ՏՄՊՊՀ նախագահ
16:13
18 Սեպտեմբերի 2007

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանն այսօր ընդունել է ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսին, ֆինանսական եւ մասնավոր հատվածի զարգացման Եվրոպական եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ֆերնանդո Մոնտես-Նեգրետին եւ ՀԲ Հայաստանի գրասենյակի տնտեսագետ Կարեն Գրիգորյանին:

«Սա հանձնաժողովի եւ Համաշխարհային բանկի միջեւ համագործակցության առաջին քայլն է: Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը կարեւոր քայլ է եւ արդյունավետ կարող է լինել ինստիտուցիոնալ զարգացման խնդրում»,- հանձնաժողովի մամուլի քարտուղար Ա. Ուդումյանի փոխանցմամբ՝ ասել է հանձնաժողովի նախագահը:

Ա. Շահնազարյանը նշել է  այն ուղղությունները, որոնցով ակնկալում է ՀԲ աջակցությունը. օրենսդրական դաշտի բարելավում (անկախության կարգավիճակի ապահովման մեխանիզմներ, որոշումների կատարման պարտադիրություն եւ այլն), կարողությունների ձեւավորում, հանրային իրազեկում:

Ստացված տեղեկատվության համաձայն՝ Ֆ. Մոնտես-Նեգրետին հետաքրքրվել է  մինչ այժմ նշված ուղղություններով  ձեռնարկված քայլերով  և արձանագրված արդյունքներով։

«ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Ա. Վարուդակիսը հայտնեց, որ առաջիկայում նախատեսվող ծրագրերում կքննարկվեն հանձնաժողովի հետ հետագա համագործակցության ձեւաչափը եւ ծրագրի իրականացման հետագա քայլերը»,-ասված է հաղորդագրությունում:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:18
25 Հուլիսի 2017
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը։
18:50
18 Հուլիսի 2017
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ սակագնով` ԵՏՄ–ի շրջանակում
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ` ԵՏՄ–ի ներքին սակագներով:
20:14
13 Հուլիսի 2017
Հայկական «ArCa» քարտերն արդեն սպասարկվում են Ռուսաստանում
2017 թվականի հուլիսից մեկնարկել է Ռուսաստանում «ArCa» հայկական քարտերի և Հայաստանում «МИР» ռուսաստանյան քարտերի սպասարկումը։
20:45
03 Հուլիսի 2017
Fitch–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «B+» մակարդակում
Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշերը «В+» մակարդակում։
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։