484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+8
Եղանակը Երևանում
Հայ
ՀԲ-ն մտադիր է Հայաստանին աջակցել ՏՏ և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների զարգացման հարցում
15:05
17 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Համաշխարհային բանկը մտադիր է աջակցել Հայաստանին հեռահաղորդակցման և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում, երկուշաբթի Երևանում բիզնես-ինկուբատորների և տեխնոլոգիական պարկերի ցանցի «. Նորարարությունների խթանումը Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում-2007թ» տարածաշրջանային համաժողովի բացմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԲ Երևանի գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը։

«Մենք գիտենք, որ Հայաստանը ուժեղ է հեռահաղորդակցման և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում և ուրախ ենք կառավարությանը օգնել այս ոլորտների զարգացման հարցում։ ՀԲ –ն Հայաստանում 4-տարվա գործողությունների ծրագիր ունի, որտեղ տեղեկատվական տեխնոլոգիաները մեծ տեղ են զբաղեցնում»,- աասց նա։

Վարուդակիսը տեղեկացրեց, որ Համաշխարհային բանկը հատկապես մասնագիտացված է էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացման մեջ, ինչպես նաև կրթական ոլորտի հիմնախնդիրների հաղթահարման հարցերում։

Երևանյան գրասենյակի տնօրենը նշեց, որ ՀԲ-ն  աջակցելու է նաև Հայաստանի հարկային և մաքսային բարեփոխումներին, հեռախաղորդակցման միջոցների զարգացմանը։

Բիզնես ինկուբատորների և տեխնոլոգիական պարկերի ցանցի «2007թ. նորարարությունների խթանումը Արևելյան Եվրոպայում և Կենտորնական Ասիայում» համաժողովը տևելու է մինչև սեպտեմբերի 20-ը։

Համաժողովի հիմնական թեմաների թվում են՝ նորարարական ծրագրերը և պետական հատվածի քաղաքականությունը, պետության և մասնավոր հատվածի գործընկերությունը նորարարությունների խթանման հարցում, բիզնեսի ինկուբացիոն մոդելները, տեխնոլոգիաների փոխանցումն ու բարձր տեխնոլոգիաների գծով ձեռնարկատիրության զարգացումը, անցումային տնտեսություններով երկրներում նորարարության ծրագրերի ֆինանսավորումը։

Համաժողովի կազմակերպիչներն են Համաշխարհային բանկի «Զարգացման համար տեղեկատվություն» (InfoDev) ծրագիրը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում բիզնես-ինկուբատորների և տեխնոլոգիական պարկերի ցանցը (ECAbit)։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։