478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+30
Եղանակը Երևանում
Հայ
МТС -ը մտադիր չէ փոխել Հայաստանի բջջային կապի օպերատոր VivaСell ընկերության ապրանքանիշը
18:27
14 Սեպտեմբերի 2007

«Բջջային հեռուստահամակարգեր» ԲԲԸ-ն (МТС) մտադիր չէ փոխել Հայաստանի բջջային կապի օպերատոր VivaСell ընկերության ապրանքանիշը։ Այս մասին ուրբաթ Երևանում մամուլի-ասուլիսում հայտարարեց МТС-ի նախագահ Լեոնիդ Մելամեդը։

Նրա խոսքերով, առնվազն մինչև 2007-ի վերջը ընկերության ապրանքանիշի փոփոխություն հաստատ չի լինի։
 
Մելամեդը տեղեկացրեց, որ անհրաժեշտության դեպքում ընկերությունը կքննարկի այդ հարցը և հաջորդ տարվա երկրորդ եռամսյակում որոշում կկայացնի VivaСell-ի ապրանքանիշի փոփոխման վերաբերյալ։

«Մենք խնամքով ենք վերաբերում նրան, ինչ ստեղծել է VivaСell-ի նախկին ղեկավարությունը։ Դա Հայաստանի բջջային կապի շուկայում ամենից ճանաչված բրենդն է, և մենք պետք է ուշադիր և ըստ արժանվույն կվերաբերվենք դրան»,-ասաց МТС-ի նախագահը։

Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե տելեսիստեմի» (МТС) /Շարժական հեռախոսային համակարգեր/ ԲԲԸ –ն հաղորդում է, որ ձեռք է բերել International Cell Holding Ltd. ընկերության կանոնադրական կապիտալի 80 տոկոսը, որը հանդիասնում է Հայաստանի առաջատար բջջային օպերատորի Ղ-Տելեկոմի (VivaCell ապրանքանիշ) 100 տոկոսանոց անուղղակի սեփականատերը։  Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիայի» թղթակիցը, կողմերը նաև առք ու վաճառքի այլընտրական համաձայնագիր են ստորագրել մնացած 20 տոկոս բաժնեմասի ձեռքբերման մասին։

Գործարքի արժեքը կազմել է 310 միլիոն եվրո, ներառյալ՝ 50 մլն. եվրո, որոնք վաճառողին կվճարվեն 2008-2012թթ. ընթացքում՝ «Ղ-Տելեկոմ» ընկերության եկամուտների և շահույթի հաստատված նպատակային ցուցանիշների կատարման պայմանով։

ՄՏՍ «Ղ-Տելեկոմին» նաև 140 մլն. եվրո վարկ է տրամադրելու՝ պարտքերի մարման և ներդրումային ծրագրերի ֆինանսավորման համար։

«Ղ-Տելեկոմի» մնացած 20 տոկսի ձեռքբերման առք ու վաճառքի այլընտրական համաձայնագիրը ուժի մեջ է մտնելու 2010թ. հուլիսից ոչ շուտ և գործելու է մինչև 2012թ.։ Արժեթղթերի փաթեթի գինը սահմանվել է միջազգային անկախ բանկի գնահատականի հիման վրա։

«Ղ-Տելեկոմ» ՓԲԸ գործում է Հայաստանի ողջ տարածքում, մինչև 2019 թվականի վերջը ունի GSM 900/1800 ստանդարտի հավաստագրեր։ 2007թ. հուլիսի 1-ի դրությամբ ընկերությունը ունի 986 հազար բաժանորդներ, որը ՄՏՍ գնահատմամբ կազմում է շուկայի 66 տոկոսը։. --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:39
11 Օգոստոսի 2017
Խախտումներ պապաղակի շուկայում. հետ են կանչվել որոշ արտադրողների խմբաքանակներ
Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողություն է իրականացնում պաղպաղակի շուկայում:
12:16
10 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են նախապես հերթագրվել սպասարկման համար` EarlyOne բջջային հավելվածի միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջիններից է միացել EarlyOne հերթերի հեռավար կառավարման համակարգին:
20:42
09 Օգոստոսի 2017
Կարեն Կարապետյանն ագրոհատվածի լայնածավալ բարեփոխումներ է նախապատրաստել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդակցության ընթացքում ներկայացրեց գյուղատնտեսության բարեփոխմանն ուղղված ծավալուն ծրագիր:
13:32
01 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան անվճար դրամային փոխանցումներ կատարել
Օգոստոսի 1-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները UNISTREAM համակարգի միջոցով կարող են ուղարկել անվճար փոխանցումներ:
20:18
25 Հուլիսի 2017
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը։
18:50
18 Հուլիսի 2017
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ սակագնով` ԵՏՄ–ի շրջանակում
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ` ԵՏՄ–ի ներքին սակագներով:
20:14
13 Հուլիսի 2017
Հայկական «ArCa» քարտերն արդեն սպասարկվում են Ռուսաստանում
2017 թվականի հուլիսից մեկնարկել է Ռուսաստանում «ArCa» հայկական քարտերի և Հայաստանում «МИР» ռուսաստանյան քարտերի սպասարկումը։
20:45
03 Հուլիսի 2017
Fitch–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «B+» մակարդակում
Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշերը «В+» մակարդակում։
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։