478.65
-0.08
560.79
-0.28
8.05
-0.01
+38
Եղանակը Երևանում
Հայ
ՄՏՍ (МТС ) ռուսական ընկերությունը դարձել է Հայաստանի առաջատար բջջային օպերատորի՝ Ղ-Տելեկոմի սեփականատերը
17:20
14 Սեպտեմբերի 2007

Խմբագրության կողմից. Նախորդ տեղեկատվության մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե տելեսիստեմի» (МТС) /Շարժական հեռախոսային համակարգեր/ ԲԲԸ –ն հաղորդում է, որ ձեռք է բերել International Cell Holding Ltd. ընկերության կանոնադրական կապիտալի 80 տոկոսը, որը հանդիասնում է Հայաստանի առաջատար բջջային օպերատորի Ղ-Տելեկոմի (VivaCell ապրանքանիշ) 100 տոկոսանոց անուղղակի սեփականատերը։  Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիայի» թղթակիցը, կողմերը նաև առք ու վաճառքի այլընտրական համաձայնագիր են ստորագրել մնացած 20 տոկոս բաժնեմասի ձեռքբերման մասին։

Գործարքի արժեքը կազմել է 310 միլիոն եվրո, ներառյալ՝ 50 մլն. եվրո, որոնք վաճառողին կվճարվեն 2008-2012թթ. ընթացքում՝ «Ղ-Տելեկոմ» ընկերության եկամուտների և շահույթի հաստատված նպատակային ցուցանիշների կատարման պայմանով։

ՄՏՍ «Ղ-Տելեկոմին» նաև 140 մլն. եվրո վարկ է տրամադրելու՝ պարտքերի մարման և ներդրումային ծրագրերի ֆինանսավորման համար։

«Ղ-Տելեկոմի» մնացած 20 տոկսի ձեռքբերման առք ու վաճառքի այլընտրական համաձայնագիրը ուժի մեջ է մտնելու 2010թ. հուլիսից ոչ շուտ և գործելու է մինչև 2012թ.։ Արժեթղթերի փաթեթի գինը սահմանվել է միջազգային անկախ բանկի գնահատականի հիման վրա։

«Ղ-Տելեկոմ» ՓԲԸ գործում է Հայաստանի ողջ տարածքում, մինչև 2019 թվականի վերջը ունի GSM 900/1800 ստանդարտի հավաստագրեր։ 2007թ. հուլիսի 1-ի դրությամբ ընկերությունը ունի 986 հազար բաժանորդներ, որը ՄՏՍ գնահատմամբ կազմում է շուկայի 66 տոկոսը։

Ինչպես հայտարարեց ՄՏՍ նախագահ Լեոնիդ Մելամեդը, ձեռքբերումը լիովին համապատասխանում է ՄՏՍ ռազմավարությանը՝ նպատակաուղղված ԱՊՀ շուկաների արագ աճող պոտենցիալի օգտագործմանը։

«Մենք ուրախ ենք, որ հնարավորություն ունենք այս գրավիչ շուկան դուրս գալ՝ շնորհիվ շուկայում առաջատար օպերատորի հետ համագործակցության։ VivaCell թիմի կազմակերպվածության և արհեստավարժության բարձր մակարդակը հրաշալի որակումներ են ՄՏՍ խմբում ներգրավվելու համար, իսկ ԱՊՀ երկրներում ունեցած մեր աշխատանքային փորձը թույլ է տալիս մեզ այս շուկայի պոտենցիալը օգտագործել ՄՏՍ բոլոր բաժանորդների և բաժնետերերի շահերից ելնելով»,- մեկնաբանեց ՄՏՍ նախագահ Լեոնիդ Մելամեդը։

«Մեր գործընկերներին շատ կարճ ժամկետում հաջողվել է ուժեղ բիզնես և «Ղ-Տելեկոմի» հետագա հաջող զարգացման համար նախադրյալներ ստեղծել։ Մենք ուրախ ենք շարունակել նրանց հետ համագործակցությունը, ուրախ ենք VivaCell աշխաատկիցներին տեսնել մեր կոլեկտիվում և վստահ ենք, որ միասին կստեղծենք միջազգային մակարդակի ընկերություն՝ շարունակելով առաջատարության ավանդույթները»,- ավելացրեց Մելամեդը։

Իր հերթին «Ղ-Տելեկոմի» տնօրենների խորհրդի նախագահ Պյեր Ֆատուշը հայտաարրեց, որ նախկինի պես հավատում է հայկական շուկայի պոտենցիալին, ինչպես նաև «Ղ-Տելեկոմի» զարգացման ծրագրին՝ ուղղված ընկերության առաջատար դիրքերի ամրապնդմանը։ «Մենք բարձր ենք գնահատում այս բիզնեսի աճի հեռանկարները, որը նոր խթան կստանա առաջատար բջջային ընկերություններից մեկի՝ ՄՏՍ-ի  հետ համագործակցելու հաշվին»,- գործարքը մեկնաբանեց Ֆատուշը։

«Ղ-Տելեկոմի» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հայտարարեց. «Մենք ուրախ ենք միավորել մեր ուժերը ՄՏՍ թիմի հետ։ Դրանով մենք նոր հնարավորություններ ենք ձեռք բերում, որոնք թույլ կտան մեր բաժանորդներին առաջարկել ավելի մեծ թվով նորարար ծառայություններ և որոշումներ՝ նրանց սպասումներին համապատասխան»։

2006թ. VivaCell եկամուտը կազմել է 104,1 մլն. դոլար։ VivaCell ունի 54 սպասարկման կետեր, ավելի քան երեք հազար վաճառքի կետեր, իսկ ընկերությունում աշխատում է 750 մարդ։

Բջջային կապի մուտքը Հայաստան ներկայումս գնահատվում է 39 տոկոս մակարդակով։ Շուկայում աշխատում են երկու օպերատորներ՝ «Ղ-Տելեկոմը» և «ԱրմենՏելը» (որը պատկանում է «Վիմպելկոմ» ԲԲԸ, «Բի լայն» ապրանքանիշ»)։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:18
25 Հուլիսի 2017
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը։
18:50
18 Հուլիսի 2017
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ սակագնով` ԵՏՄ–ի շրջանակում
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ` ԵՏՄ–ի ներքին սակագներով:
20:14
13 Հուլիսի 2017
Հայկական «ArCa» քարտերն արդեն սպասարկվում են Ռուսաստանում
2017 թվականի հուլիսից մեկնարկել է Ռուսաստանում «ArCa» հայկական քարտերի և Հայաստանում «МИР» ռուսաստանյան քարտերի սպասարկումը։
20:45
03 Հուլիսի 2017
Fitch–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «B+» մակարդակում
Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշերը «В+» մակարդակում։
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։