486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
ՎՏԲ բանկը «Արմավիային» 50-60 միլիոն դոլար է տրամադրելու՝ 2008թ.երկու Sukhoi Superjet ինքնաթիռներ ձեռք բերելու համար
16:58
14 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՎՏԲ բանկը Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությանը 50-60 միլիոն դոլարի չափով վարկ է տրամադրելու՝ 2008թ. ռուսական «Սուխոյ քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերությունից երկու SSJ 100/95 LR տիպի ինքնաթիռներ ձեռք բերելու նպաատկով։

Ուրբաթ օրը Երևանում ստորագրվեց համագործակցության մասին համապատասխան Համաձայնագիրը՝ «Արմավիայի» ինքնաթիռների նորացման և վերազինման ծրագրի շրջանակներում երկարաժամկետ փոխշահավետ համագործակցության ստեղծման և զարգացման վերաբերյալ։

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիային» հայտնեցին ՎՏԲ խմբից, Համաձայնագիրը նախատեսում է ՎՏԲ խմբի մասնակցությունը «Արմավիայի» բանկային համալիր սպասարկման, ինչպես նաև ավիաընկերության ընթացիկ և այլ նախագծերի ֆինանսավորման մեջ, այդ թվում՝ միջազգային ֆինանսական հաստատությունների ռեսուրսների ընդգրկմամբ։

«Համաձայնագրի շրջանակներում ավիաընկերությունը ներդրումային նախագծերի կազմակերպման հարցում, ինչպես նաև կորպորատիվ վերահսկողության գործարքներ իրականացնելիս ՎՏԲ խմբին կհամարի որպես առաջնահերթ գործընկեր»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Օդային տրանսպորտի ձեռնարկությունների հետ փոխգործունեությունը ՎՏԲ գործունեության առաջնային ուղղություններից մեկն է։ Վերջին երկու տարիների ընթացքում Բանկի կողմից օդային տրանսպորտի ձեռնարկությունների հետ գործառույթներ կնքելու համար ընդունած վարկային ռիսկերի ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 400 միլիոն դոլար։

SSJ 100/95 LR սերիայի ինքնաթիռները լիովին համապատասխանում են անվտնագության ժամանակակից և գալիք պահանջներին, ուղղված են ներքին և միջազգային չվերթների ցանցի զարգացմանը և մեծացմանը։ Ինքնաթիռի երկարությունը 29,8 մետր է, բարձրությունը՝ 10,3 մետր, արագությունը՝ 960 կմ/ժ, նստատեղերի ընդհանուր թիվը՝ 96։

ՎՏԲ խմբի կազմում են երեք խոշոր ռուսական բանկեր (ՎՏԲ, ՎՏԲ 24 և ՊՍԲ), Արևմտյան Եվրոպայի յոթ բանկեր, ներառյալ՝ ՎՏԲ Եվրոպան (VTB Europe), ինչպես նաև ԱՊՀ երկրների չորս բանկեր։ Բացի այդ, ՎՏԲ գրասենյակներ ունի Աֆրիկայում և ծրագրում է նոր գրասենյակներ բացել Ասիայում։ ՎՏԲ խմբի ՄՍՖՕ (МСФО) գծով մաքուր ակտիվները 2006թ. աճել են մինչև 52 միլիարդ դոլարի՝ 2005թ. 36,7 միլիարդ դոլարի համեմատ։

«Արմավիա» ավիաընկերությունը հայկական ավիացիոն շուկայի առաջատարն է և Հայաստանի ազգային փոխադրողը։ Ընկերությունը հիմնադրվել է 1996թ., հիմանդիրներն են «Ավիաֆին» ՍՊԸ և «Միկա Արմենիա Թրեյդինգ» ՍՊԸ։

Այսօր ավիաընկերությունը իր հաճախորդներին առաջարկում է Հայաստանում գործող ավիաերթուղիների խոշորագույն ցանցը՝ դեպի Ռուսաստանի և ԱՊՀ քաղաքներ, ինչպես նաև դեպի Մերձավոր Արևելք և Եվրոպա։ «Արմավիան» յուրաքանչյուր շաբաթ իրականացնում է ավելի քան 70 կանոնավոր չվերթեր՝ աշխարհի 10 երկրների 22 ուղղություններով։ Ավիաընկերության օդային պարկը կազմված է չորս А320, Բոինգ 737-300 ինքնաթիռներից, ինչպես նաև վարձակալության հիմունքներով շահագործվում են խորհրդային արտադրության ինքնաթիռներ։

«Սուխոյ քաղաքացիական ինքնաթիռներ» (ՍՔԻ) ՓԲԸ «Սուխոյ» ընկերության» դուստր ձեռնարկությունն է։ Հիմնադրվել է 2000թ.՝ հոլդինգի քաղաքացիական նախագծերի իրականացման նպատակով։ Ներկա պահին ընկերությունում, ներառյալ Կոմսոմոլսկոյե-նա-Ամուրե և Նովոսիբիրսկում գտնվող սերիական գործարանների ճյուղերում, աշխատում է ավելի քան 1500 մարդ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։
14:04
11 Հունվարի 2017
Համաշխարհային բանկը բարելավել է 2016 թ.-ին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը, բայց վատացրել է 2017 թ.-ի սպասումները
Համաշխարհային բանկը Հայաստանի 2017 թ.-ի տնտեսական աճը կանխատեսում է 2,7 տոկոսի սահմանում:
20:45
28 Դեկտեմբերի 2016
Ռուսաստանի խոշոր սուպերմարկետներում կվաճառվի հայկական գինի և պանիր
Ռուսական խոշորագույն առևտրային ցանցերի տեսականին 2017 թ.–ից կհամալրվի հայկական գինիներով, պանրով և ձկնեղենով։
19:58
28 Դեկտեմբերի 2016
Նախարար. Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին կտրամադրվի ավիափոխադրումների հնարավորություն
ՀՀ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին, որպես այլընտրանք, կտրամադրի ավիափոխադրումների հնարավորություն:
18:35
28 Դեկտեմբերի 2016
ՀՀ տնտեսական զարգացման նախարարը ներկայացրել է հայկական տնտեսության աճի կանխատեսումը
Հայաստանի տնտեսական աճը 2016 թ.-ի արդյունքներով կկազմի 0,5-0,6 տոկոս, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը` ամփոփելով տարվա արդյունքները:
14:36
21 Դեկտեմբերի 2016
Կարապետյանը սպասում է օտարերկրյա ներդրողների առաջարկներին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի ընդունել է ՀՀ խոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումներ կատարող ձեռնարկությունների ներկայացուցիչներին:
17:42
20 Դեկտեմբերի 2016
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 23-ին կայանալիք նիստի ժամանակ նախատեսում է ուսումնասիրել և հաստատել Հայաստանում էլեկտրաեներգիայի նոր սակագները:
13:40
17 Դեկտեմբերի 2016
Եվրամիությունը Հայաստանին 16,2 մլն եվրո կտրամադրի՝ բյուջետային աջակցության շրջանակում
Եվրամիությունը զբաղվածության և հանրային ֆինանսների ոլորտների հետ կապված երկու հանաձայնագրերի շրջանակում Հայաստանին կտրամադրի 16,2 մլն եվրո:
14:21
14 Դեկտեմբերի 2016
Հայկական ատոմակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը
Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: