483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+3
Եղանակը Երևանում
Հայ
Մինչև ընթացիկ տարեվերջ Ռուսաստանի ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ կհասնեն կես միլիարդ դոլարի. Լևիտին
15:31
14 Սեպտեմբերի 2007

Մինչև 2007 թ. վերջ Ռուսաստանի ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ կհասնեն կես միլիարդ ԱՄՆ դոլարի, լրագրողներին հայտարարեց Ռուսաստանի տրանսպորտի նախարարի պաշտոնակատար, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լևիտինը ուրբաթ՝ Երևանում տեղի ունեցած hանձնաժողովի 9-րդ նիստի արդյունքներով։

Միաժամանակ, նա նշեց, որ այս բնագավառում ներուժը շատ ավելի մեծ է, և հանձնաժողովի 10-րդ հոբելյանական նիստի ժամանակ ավելի մեծ արդյունքներ են սպասվում՝ հաշվի առնելով խոշոր ներդրումային ծրագրերը, - ասաց նա։

Ի. Լևիտինի խոսքերով, հայ-ռուսական ապրանքաշրջանառության աճի թափը յուրաքանչյուր տարի կազմում է մոտավորապես 70 տոկոս։ Ինչպես կարծում է ռուս նախարարը, փոխադարձ հարաբերությունների համակարգը կառուցված է գործընկերության սկզբունքների վրա, ինչին նպաստում են Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունները։

 Իր հերթին Հայաստանի վարչապետ, հանձնաժողովի հայ համանախագահ Սերժ Սարգսյանը բարձր գնահատեց հանձնաժողովի 9-րդ նիստի արյունքները՝ ընդգծելով երկկողմանի հարաբերություններում «հսկա» առաջընթացը և այսօր ստորագրված տնտեսական խոշոր նախագծերի կարևորությունը։

Ս. Սարգսյանի խոսքերով, բոլոր այս քայլերը ելնում են կառավարության ծրագրերից, որոնք ուղղված են դեպի պետություն ներդրումների հոսքի խթանմանը և կայուն տնտեսական աճի ապահովմանը։

Ուրբաթ, Երևանում «Արմավիա» ավիաընկերության և «Սուխոյ քաղաքացիական ինքնաթիռներ» ՓԲԸ-ի միջև SSJ 100/95 LR տիպի երկու ինքնաթիռների գնման մասին համաձայնագիր է կնքվել։ Ըստ պայմանագրի՝ ՎՏԲ ընկերությունը հայկական ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությանը 50-60 միլիոն դոլարի չափով միջոցներ կտարամադրի երկու ինքնաթիռի գնման նպատակով, իսկ «Արմավիային» իրավունք կտրվի մինչև 2012 թ.-ը ձեռք բերել ևս երկու ինքնաթիռ

2007 թ.-ի հունվար-հուլիս ամիսների ընթացքում Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը աճել է 57 տոկոսով և կազմել 330,1 միլիոն դոլար։ Ընդհանուր առմամբ, 2007 թ.-ի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 14 տոկոսը բաժին է ընկել ՌԴ-ին, ինչը, Հայաստանի այլ առևտրային գործընկեր-երկրների համեմատ, ամենաբարձր ցուցանիշն է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:10
09 Դեկտեմբերի 2016
ՀԲ-ն զրոյականի է փոխել Հայաստանի տնտեսության աճի 2016թ. կանխատեսումը
Համաշխարհային բանկը զրոյականի է փոխել Հայաստանի տնտեսության աճի 2016թ. կանխատեսումը, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանում Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ, ծրագրի համաղեկավար Գոհար Գյուլումյանը:
13:56
09 Դեկտեմբերի 2016
ԱՄՀ-ն հաստատել է EFF ծրագրի շրջանակում Հայաստանին մոտ 21 մլն դոլարի ֆինանսավորման տրամադրումը
ԱՄՀ գործադիր խորհուրդը «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի» շրջանակում Հայաստանին մոտ 21 մլն դոլար կտրամադրի:
13:49
09 Դեկտեմբերի 2016
ՀՀ վարչապետ. հարկավոր է օգտագործել բոլոր հնարավորությունները Հայաստանի տնտեսությունը խթանելու համար
Հայաստանը պետք է առավելագույնս օգտագործի բոլոր հնարավորություններն ու ներուժը Հայաստանի տնտեսությունը խթանելու համար, հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
19:47
08 Դեկտեմբերի 2016
Տիգրան Սարգսյանը նշել է ԵՏՄ աշխատանքի` այս տարվա գերակա ուղղությունը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը պատմել է այն ուղղության մասին:
12:25
08 Դեկտեմբերի 2016
ՀՀ վարչապետը ՏՄՊՊՀ ղեկավարին հանձնարարեց ուշադիր լինել գների արհեստական բարձրացման հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին հանձնարարեց տոներին ընդառաջ ուշադիր լինել գների արհեստական բարձրացման հարցում։
12:20
07 Դեկտեմբերի 2016
Վրաստանի տարածքով անցնող գազատարն ադրբեջանական ընկերությանը վաճառելու գործընթացը սկսվել է. թերթ
Վրաստանում ինչ-որ գործընթաց է սկսվել` ադրբեջանական ընկերությանը Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող հյուսիս-հարավ մայրուղային գազատարը վաճառելու մասով:
17:28
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում վճարովի ավտոճանապարհ կգործի
Հայաստանում վճարովի ավտոճանապարհ կգործի։
13:47
06 Դեկտեմբերի 2016
«Armenia» ավիաընկերությունը գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթն ընդամենը 49 եվրոյով
«Armenia» ավիաընկերությունը դեկտեմբերի 16-ին գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթը:
11:42
01 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանական ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը
Ադրբեջանական «Soccar» ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը:
15:22
30 Նոյեմբերի 2016
2.6-տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել Հայաստանում 2016 թ. 3–րդ եռամսյակում
Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս:
20:04
22 Նոյեմբերի 2016
ՏՄՊՊՀ–ն կաջակցի «Գրանդ Տոբակոյին» Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից
Հայկական կարգավորիչը կաջակցի Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությանը Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից։
17:55
22 Նոյեմբերի 2016
Որքա՞ն գումար են ծախսում սննդի վրա Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին: