480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
«ARMENIA EXPO 2007» տարածաշրջանային ունիվերսալ առևտրա-արդյունաբերական ֆորումը կանցկացվի սեպտեմբերի 14-ից 17-ը Երևանում
18:36
12 Սեպտեմբերի 2007

Յոթերորդ «ARMENIA EXPO 2007» ունիվերսալ տարածաշրջանային առևտրա-արդյունաբերական Էքսպո-ֆորումը կանցկացվի սեպտեմբերի 14-ից 17-ը Երևանում։ Այս մասին չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրին LOGOS EXPO Center-ում, որը ֆորումի կազմակերպիչն է։

Ֆորումի հիմնական նպատակներն ու խնդիրներն են սպառման նոր շուկաներ և նոր գործընկերներ փնտրելը, Հայաստանի տնտեսության մեջ արտասահմանյան ներդրումների ներգրավումը, ինչպես նաև Հայաստանի տնտեսական ներուժի ցուցադրելը։

Այս տարի ֆորումը ներառում է 6 զուգահեռ ցուցահանդեսներ հետևյալ ոլորտներով. «ЕХРО 2007 արդյունաբերական Հայաստան», «ЕХРО 2007 Շին», «ЕХРО 2007 սնունդ և ըմպելիք», «ЕХРО 2007 տրանս», «ЕХРО 2007 կոմպ», «ЕХРО 2007 պոլիգրաֆիա, հրատարակչություն, գովազդ»։

Ֆորումին կմասնակցեն տեղի և արտասահմանի արդյունաբերական և կոմերցիոն կազմակերպություններ, ձեռնարկություններ և ասոցիացիաներ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Էստոնիայից, Իրանից, Լեհաստանից, Իսպանիայից և Գերմանիայից։

Բացման պաշտոնական արարողությանը ներկա են լինելու Հայաստանի նախարարությունների, արտասահմանյան դեսպանատների և հյուպատոսությունների, ինչպես նաև միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ֆորումի պաշտոնական աջակցությունն իրականացվում է Հայաստանի առևտրի և տնտեսական զարգացման ու գյուղատնտեսության նախարարությունները և Հայաստանի արդյունաբերողների և ձեռներեցների միությունը։

Առաջին նմանատիպ տարածաշրջանային էքսպո-ֆորումը Հայաստանում կազմակերպվել էր 2001-ին։ Հինգ տարիների ընթացքում ARMENIA EXPO ցուցահանդեսներին մասնակցել է շուրջ 650 հոգի, այդ թվում, Արևմտյան և Արևելյան Եվրոպայի երկրներից, Մերձավոր Արևելքի տարածաշրջանից, Միջին Ասիայից և ԱՄՆ-ից։

ARMENIA EXPO Center-ը Հայաստանում գործում է 1999-ից։ Նրա կազմակերպած ցուցահանդեսներին այս տարիների ընթացքում մասնակցել է Հայաստանի և արտերկրի 1000 կազմակերպություն, իսկ այցելուների թիվը հասել է 45 հազարի։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:42
01 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանական ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը
Ադրբեջանական «Soccar» ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը:
15:22
30 Նոյեմբերի 2016
2.6-տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել Հայաստանում 2016 թ. 3–րդ եռամսյակում
Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս:
20:04
22 Նոյեմբերի 2016
ՏՄՊՊՀ–ն կաջակցի «Գրանդ Տոբակոյին» Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից
Հայկական կարգավորիչը կաջակցի Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությանը Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից։
17:55
22 Նոյեմբերի 2016
Որքա՞ն գումար են ծախսում սննդի վրա Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին:
16:35
22 Նոյեմբերի 2016
Հայկական բանկերը ԿԲ–ին տեղեկություն չեն տրամադրել հաքերների գրոհների մասին
Հայաստանի բանկերը Կենտրոնական բանկին տեղեկություն չեն տրամադրել հաքերական գրոհների մասին:
10:58
22 Նոյեմբերի 2016
Անհրաժեշտ է ուղեղների գրոհ` երկիրը զարգացնելու համար. վարչապետ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել հեղինակավոր Bloomberg պարբերականին։
13:47
20 Նոյեմբերի 2016
Աշտարակը կարող է դառնալ զբոսաշրջության խոշոր կենտրոն
Արագածոտնի մարզում աշխատանքային այցի ժամանակ Կարեն Կարապետյանին ներկայացվել է Աշտարակ քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծը:
14:31
19 Նոյեմբերի 2016
Փորձագետները հայտնաբերել են Հայաստանի մարզերից մեկում ծիրանի այգիների չորանալու պատճառը
Փորձագետները պարզել են, թե ինչու են չորանում Արարատի մարզի Արմաշ համայնքի ծիրանի այգիները:
16:44
18 Նոյեմբերի 2016
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է: Ընկերությունը ծանր ֆինանսական վիճակում է։
15:53
18 Նոյեմբերի 2016
Թռչնաֆաբրիկաներից մեկում թռչունների անկման լուրը հերքվել է
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ թերթում տեղ գտած հրապարակումը չի համապատասխանում իրականությանը:
10:30
13 Նոյեմբերի 2016
«Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 մլրդ դրամ է ներդրել՝ ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով
Ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով «Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 միլիարդ դրամի ներդրում է կատարել:
16:11
09 Նոյեմբերի 2016
Վճարային ընդհանուր տարածք կստեղծվի ԱՊՀ շրջանակում
ԱՊՀ երկրների վճարային համակարգերը պատրաստ են ազգային վճարային համակարգերի ինտեգրմանը: