478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+28
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի գազաֆիկացումը էապես գերազանցում է Ռուսաստանի գազաֆիկացման մակարդակը. «Գազպրոմ» ԲԲԸ փոխնախագահ
15:05
12 Սեպտեմբերի 2007

Երևան, 12 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի գազաֆիկացումը էապես գերազանցում է Ռուսաստանի գազաֆիկացման մակարդակը, չորեքշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց «Գազպրոմ» ԲԲԸ վարչության փոխնախագահ, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Գոլուբևը՝ ձեռնարկության 10-ամյակի կապակցությամբ  այցի ընթացքում։

«Ռուսաստանի միայն առանձին տարածաշրջաններում և մարզերում է գազաֆիկացման մակարդակը հասնում այն ցուցանիշին, որն այսօր, ընդհանուր առմամբ,  ունի Հայաստանը»,- ասաց նա։

Գոլուբևը նշեց, որ դա մեծ ձեռքբերում է և բիզնեսի բոլոր մակարդակներին, ինչպես նաև բնակչությանը այսօր հնարավորություն է տալիս հավասարապես օգտվել էկոլոգիապես այնպիսի շահավետ և համեմատաբար էժան էներգիայի աղբյուրից, ինչպիսին է գազը։

«Գազպրոմի» ներկայացուցիչ լինելով՝ կարող եմ հաստատել, որ մեր ընկերությունը նախանձում և գլուխ է խոնարհում այն ձեռքբերումների առջև, որոնց հասել է Հայաստանը»,- ընդգծեց նա։

Մինչ այդ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը նշել էր, որ Հայաստանը գազաֆիկացման մակարդակով մտնում է աշխարհի երկրների առաջատարների ցուցակի մեջ։ Նա տեղեկացրել էր, որ 2002թ.-ից մինչև 2007թ. հուլիսի 1-ը գազաֆիկացման մակարդակը հաջողվել է հասցնել մինչև 87,3 տոկոսի՝ ընդդեմ 21 տոկոսի, որ գրանցվել էր նախքան գազաֆիկացման ծրագրի իրականացումը։

Ներկայումս Հայաստանում բնական գազ են ստանում 446 բնակավայրեր, որոնցից 98-ը նախկինում գազաֆիկացված չէին։ Բնակչության շրջանում բնական գազից օգտվող բաժանորդների ընդհանուր թիվը 2002թ. սկզբի 112 հազարից 2007թ. առաջին կիսամյակի վերջում ավելացել է մինչև 468 հազարի։

Սեպտեմբերի 12-ին ընկերության 10-ամյակին նվիրված ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ այցի շրջանակներում, տեղի ունեցավ խորհրդակցություն ընկերության բաժնետերերի, հիմնական գործընկերների և խոշոր գործարանների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում ներկայացվեց ձեռնարկության տասնամյա գործունեության հաշվետվությունը։

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն  Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և բաշխման մենաշնորհային իրավունք ունի։

Ընկերությունը ստեղծվել է 1997թ., ներկայումս նրա կապիտալը կազմում է 580 մլն. դոլար, բաժնետերերն են՝ «Գազպրոմ» ՍՊԸ (57,59 տոկոս), ՀՀ էներգետիկայի նախարարությունը (34,7 տոկս) և նավթի ու գազի «Իտերա» ընկերությունը (7,71 տոկոս)։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:39
11 Օգոստոսի 2017
Խախտումներ պապաղակի շուկայում. հետ են կանչվել որոշ արտադրողների խմբաքանակներ
Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողություն է իրականացնում պաղպաղակի շուկայում:
12:16
10 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են նախապես հերթագրվել սպասարկման համար` EarlyOne բջջային հավելվածի միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջիններից է միացել EarlyOne հերթերի հեռավար կառավարման համակարգին:
20:42
09 Օգոստոսի 2017
Կարեն Կարապետյանն ագրոհատվածի լայնածավալ բարեփոխումներ է նախապատրաստել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդակցության ընթացքում ներկայացրեց գյուղատնտեսության բարեփոխմանն ուղղված ծավալուն ծրագիր:
13:32
01 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան անվճար դրամային փոխանցումներ կատարել
Օգոստոսի 1-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները UNISTREAM համակարգի միջոցով կարող են ուղարկել անվճար փոխանցումներ:
20:18
25 Հուլիսի 2017
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը։
18:50
18 Հուլիսի 2017
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ սակագնով` ԵՏՄ–ի շրջանակում
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ` ԵՏՄ–ի ներքին սակագներով:
20:14
13 Հուլիսի 2017
Հայկական «ArCa» քարտերն արդեն սպասարկվում են Ռուսաստանում
2017 թվականի հուլիսից մեկնարկել է Ռուսաստանում «ArCa» հայկական քարտերի և Հայաստանում «МИР» ռուսաստանյան քարտերի սպասարկումը։
20:45
03 Հուլիսի 2017
Fitch–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «B+» մակարդակում
Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշերը «В+» մակարդակում։
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։