487.3
+1.08
565.32
+1.55
8.22
+0.02
+10
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում մեկնարկեցին ՀՀ եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների միջև զարգացմանն ուղղված համագործակցության շուրջ բանակցությունները
14:08
11 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանում մեկնարկեցին ՀՀ եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների միջեւ զարգացմանն ուղղված համագործակցության շուրջ բանակցությունները։

Ինչպես «Նովոստի-Արմենիային» տեղեկացերցին ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայությունից, բանակցությունները վարում են ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանն ու ԳԴՀ տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար  Ռոլֆ Բալդուսը:

Քննարկումների օրակարգում ընդգրկված են ֆինանսական եւ մասնավոր հատվածի, էներգետիկ, ջրային, բնապահպանության եւ այլ ոլորտներում իրականացվող համատեղ ծրագրերին վերաբերող, ինչպես նաեւ հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:

Լրատվական ծառայությունից տեղեկացերցին, որ կողմերը կանդրադառնան նաեւ կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրի կնքման հարցին: Երկօրյա բանակցությունները կամփոփվեն արձանագրության ստորագրությամբ` ուղղված երկու երկրների միջեւ գործընկերության զարգացմանը:

Խորհրդակցությանը մասնակցում են ՀՀ կառավարության անդամներ եւ երկու կողմերի պատվիրակություների այլ ներկայացուցիչներ։ Գերմանական պատվիրակության կազմում է Հայաստանում ԳԴՀ նորանշանակ դեսպան տիկին Անդրեա Վիկտորինը:

ՀՀ և Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 31-ին՝ սկիզբ դնելով միջպետական հարաբերությունների զարգացմանը։

Սկզբում համագործակցությունն արտահայտվում էր միայն տեխնիկական օժանդակությամբ, իսկ արդեն 1995թ. սկզբից սկսեցին իրագործվել նաեւ ֆինանսական համագործակցության ծրագրեր: 2001թ. միջկառավարական բանակցություններից հետո երկկողմ համագործակցությունն ընդլայնվել է` ընդգրկելով նաեւ «Կովկասյան նախաձեռնության» տարածաշրջանային ծրագիրը:

Հայ-գերմանական ֆինանսական փոխգործակցությունն ուղղված է երեք հիմնական ոլորտների զարգացմանը` ֆինանսական եւ մասնավոր հատված, էներգետիկա, ջրամատակարարում ու ջրահեռացում: Մասնավորապես, ֆինանսավորումը նպատակաուղղվել է փոքր եւ միջին ձեռնարկատիրության, հիպոթեկային շուկայի զարգացման, փոքր ՀԷԿ-երի վերականգնման, ենթակայանների վերակառուցման, մի քանի մարզերում ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերականգնման լուծմանը:

Տեխնիկական համագործակցության հիմնական ուղղություններն են համայնքային զարգացումը, իրավական բարեփոխումներն ու մասնավոր տնտեսության զարգացումը:

Ընդհանուր առմամբ հայ-գերմանական համագործակցության շրջանակներում մինչ օրս Հայաստանին տրամադրվել է շուրջ 190 մլն եվրո գումար:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:29
09 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը` «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսի մասնակից
ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցեց Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Նուռ  Էքսպո» ընկերության կազմակերպած «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսին։
15:50
09 Նոյեմբերի 2017
ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում իրականացնելու երկաթուղու կառուցումը «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ
ՀՀ կառավարությունը համբերատար է գտնվել «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ի նկատմամբ, սակայն նրա կողմից շարունակաբար խախտվել են պայմանագրով սահմանված և՛ վերջնաժամկետները, և՛ մյուս պարտավորությունների կատարումը։
10:47
09 Նոյեմբերի 2017
2018 թ.–ին համատարած թանկացումներ են սպասվում
2018 թ.–ին Հայաստանում համատարած թանկացումներ են սպասվում։
14:59
06 Նոյեմբերի 2017
«Գազպրոմ Արմենիան» կրկին գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
2017 թ.–ի 9 ամսում ընկերությունը պետակա բյուջե է վճարել ավելի քան 32,2 մլրդ դրամ:
17:21
31 Հոկտեմբերի 2017
ԵԶԲ–ն 100մլն դոլարի վարկ կտրամադրի «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործունեության ընդլայնման համար
Եվրասիական զարգացման բանկի «Տաշիր» ընկերությունների խմբի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի միջև մտադրությունների համաձայնագիր է ստորագրվել։
13:15
31 Հոկտեմբերի 2017
Մոսկվայում բացվել է «Եվրասիական ինտեգրացիա» Միջազգային XII համաժողովը
Ուշադրության կենտրոնում է նաև միջպետական համագործակցության հարցը ԵՏՄ–ի շրջանակում։
12:15
31 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ–Հայաստան Բանկը Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ բարձրացնում է ավանդների տոկոսադրույքները
Խնայողությունների միջազգային օրվանն ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստել է հատուկ առաջարկ ավանդատուների համար:
11:17
30 Հոկտեմբերի 2017
ՀՀ վարչապետը ներկայացրել է 2018 թ.–ի պետբյուջեի նպատակները
Երկուշաբթի խորհրդարանական հանձնաժողովներում մեկնարկել են ՀՀ 2018 թ.–ի պետական բյուջեի նախագծի քննարկումները։
13:07
26 Հոկտեմբերի 2017
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրին
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն տվեց ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրն ու ներկայացրեց այն ԱԺ–ի վավերացմանը։
16:42
19 Հոկտեմբերի 2017
Հայաստանն ու Ռուսաստանը միջազգային ավտոհաղորդակցություն կհաստատեն
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Ռուսաստանի հետ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության միջկառավարական համաձայնագրին։
14:40
18 Հոկտեմբերի 2017
Սուրեն Կարայան. 2017 թ.–ի առաջին կիսամյակում արտահանման աճ է գրանցվել ինչպես դեպի ԵՏՄ, այնպես էլ դեպի ԵՄ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ամփոփեց 2017-ի առաջին կիսամյակի արդյունքները։
19:50
12 Հոկտեմբերի 2017
«Վնեշէկոնոմբանկ»-ը և Հայաստանն ընդլայնում են գործակցությունը
Հայաստանի հետ «Վնեշէկոնոմբանկ»–ի գործակցության ընդլայնման հարցերն են քննարկվել հինգշաբթի: