484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Աֆրիկյան ժանտախտը Հայաստան է թափանցել Վրաստանից բերված կերի միջոցով
19:11
07 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Աֆրիկյան ժանտախտը Հայաստան է թափանցել Վրաստանից բերված կերի միջոցով։ Այս մասին ուրբաթ հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը՝ խորհրդարանում ելույթ ունենալով 2006թ. բյուջեի կատարման կառավարական հաշվետվության ժամանակ։

Նրա խոսքերով, ավելի շուտ, դրանք կերի մնացորդներ են, որոնք երկիր են բերվել Վրաստանի վարակված տնտեսություններից։ Նախարարը նշեց, որ Լոռու և Տավուշի մարզերի 11 տեղամասերում արդեն հաստատվել է ժանտախտ հիվանդությունը։

Լոքյանը հայտնեց, որ Լոռիում ոչնչացվել է 440 խոզ, իսկ Տավուշում՝ 1200, դեռ ավելին, խոզերի 20% իրենք են սատկել, մնացածին մորթել են։ Նախարարը հայտնեց, որ Դիլիջանում ոչնչացվել է խոշոր տնտեսություն, այնտեղ սպանդի է ենթարկվել 411 խոզ։

Նա նաև տեղեկացրեց, որ կառավարությունը ծրագիր է ընդունել ժանտախտը վերացնելու վերաբերյալ, բոլոր գերատեսչությունները գործում են, ստեղծվել է կարանտինի յոթ կետեր։

Նախարարը պատագմավորներին խնդրեց աջակցել  բնակչությանը աֆրիկյան ժանտախտի անվտանգ լինելու մասին  տեղեկատվություն հասցնելու գործում։ «Բնակչության վախը՝ ճիշտ քայլ չէ, քանի որ այդպիսով մենք մեծ վնաս ենք հասցնում մեր գյուղատնտեսություններին։ Շատերը հրաժարվում են խոզի միս ուտել, այնինչ հիվանդությունը մարդկանց չի սպառնում»,- ասաց նա։

Լոքյանի խոսքերով, չի կարելի թույլ տալ, որ կրկնվի թռչնագրիպի հետ կապված դրությունը, երբ վեց ամիս երկրի թռչնարտադրությունը կատվածահար էր, բայց իրականում ոչ մի սպառնալիք էլ չկար։ Նախարարը նշեց, որ կառավարությունն անպայման փոխհատուցելու է խոզերի կորստի դիմաց, երբ ամփոփվեն վնասների վերջնական արդյունքները։

Հայաստանում խոզի ժանտախտի առաջին դեպքը հայտնաբերվել էր օգոստոսի 7-ին Դիլիջանում, իսկ ներկայումս Տավուշի և Լոռու մարզերում կա վարակի յոթ օջախ։ Հանրապետությունում ոչնչացման է ենթական 1700 գլուխ խոզ։

Խոզերի մոտ աֆրիկյան ժանտախտը կամ Մոնթգոմերի հիվանդությունն առաջին անգամ գրանցվել 1903թ. Հարավային Աֆրիկայում։ Հիվանդությունը մարդկանց չի փոխանցվում, սակայն խորհուրդ չի տրվում օգտագործել վարակված խոզերի միսը, քանի որ դա կարող է թունավորել օրգանիզմը։

Բնական պայմաններում հիվանդության նկատմամբ առավել զգայուն են տնային և վայրի խոզերը, վարակը փոխանցվում է առողջ և հիվանդ խոզերի շփման ժամանակ, վարակը տարածվում է հիվանդ կենդանիների արտազատումներով աղտոտված  կերի, արոտավայրի, տրանսպորտային միջոցի միջոցով։ Վարակակիրներ կարող են լինել նաև վայրի թռչունները և կենդանիները, ինչպես նաև շները։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։