478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+20
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում նոր ԱԷԿ-ի շինարարությունը կարժենա 2 մլրդ. ԱՄՆ դոլար-նախարար
17:41
07 Սեպտեմբերի 2007

Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայանի շինարարությունը նախնական հաշվարկներով կարժենա 2 մլրդ. ԱՄՆ դոլար, ուրբաթ հայտարարեց Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2006-ի պետբյուջեի կատարման մասին կառավարության տարեկան հաշվետվության ժամանակ ։

«Ներկայումս Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համատեղ մշակվում է այդ նախագծի տեխնիկա-տնտեսական հիմնավորումը։ Նոր ատոմակայանը ենթադրաբար, կկառուցվի հնի հիմքի վրա 4,5 տարվա ընթացքում»,-ասաց նախարարը։

Մովսիսյանն ընգծեց, որ նոր ԱԷԿ-ի շինարարությունը կպահանջի լայնածավալ համալիր  աշխատանքներ, մասնավորապես, սեյսմիկ անվտանգության ապահովման ոլորտում։

Միաժամանակ նախարարը նշեց, որ Հայաստանը մշտապես պետք է ատոմային էներգետիկա ունենա և Հայաստանի ԱԷԿ-ը պետք է աշխատի այնքան ժամանակ, քանի դեռ հանրապետությունն ապահովված չէ այլընտրանքային հզորություններով։

Մովսիսյանն ասաց, որ հայկական կառավարության ջանքերի շնորհիվ շատ պետություններ «ներկայումս հասկանում են, որ Հայաստանը պիտի ատոմակայան ունենա»։ «Գործող ԱԷԿ-ի այլընտրանքը կարող է լինել միայն նոր ատոմակայանը»,-ընգծեց նա։

Մեծամոր քաղաքում գործող հայկական ԱԷԿ-ը, մասնագետների տվյալներով, կարող է գործել մինչև 2016-ը։ ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976-ին (երկրորդ բլոկը գործարկվել է 1980-ին)։ Ներկայումս գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝  ВВЭР-440 ռուսական 407,5 հզորությամբ ռեակտորով։ Գործող երկրորդ բլոկը միջինն արտադրում է  Հայաստանի ողջ էլեկտրաէներգիայի 40-ից մինչև 50%-ը։

ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը 2003-ի սեպտեմբերին 5 տարով անցել են «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարման, որը ՌԱՈ «ԵԷՍ Ռոսիայի» (արժեթղթերի 60%) և «Ռոսէներգոատոմ» կոնցերնի (40%) դուստր ձեռնարկությունն է։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:39
11 Օգոստոսի 2017
Խախտումներ պապաղակի շուկայում. հետ են կանչվել որոշ արտադրողների խմբաքանակներ
Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողություն է իրականացնում պաղպաղակի շուկայում:
12:16
10 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են նախապես հերթագրվել սպասարկման համար` EarlyOne բջջային հավելվածի միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջիններից է միացել EarlyOne հերթերի հեռավար կառավարման համակարգին:
20:42
09 Օգոստոսի 2017
Կարեն Կարապետյանն ագրոհատվածի լայնածավալ բարեփոխումներ է նախապատրաստել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդակցության ընթացքում ներկայացրեց գյուղատնտեսության բարեփոխմանն ուղղված ծավալուն ծրագիր:
13:32
01 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան անվճար դրամային փոխանցումներ կատարել
Օգոստոսի 1-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները UNISTREAM համակարգի միջոցով կարող են ուղարկել անվճար փոխանցումներ:
20:18
25 Հուլիսի 2017
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը։
18:50
18 Հուլիսի 2017
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ սակագնով` ԵՏՄ–ի շրջանակում
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ` ԵՏՄ–ի ներքին սակագներով:
20:14
13 Հուլիսի 2017
Հայկական «ArCa» քարտերն արդեն սպասարկվում են Ռուսաստանում
2017 թվականի հուլիսից մեկնարկել է Ռուսաստանում «ArCa» հայկական քարտերի և Հայաստանում «МИР» ռուսաստանյան քարտերի սպասարկումը։
20:45
03 Հուլիսի 2017
Fitch–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «B+» մակարդակում
Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշերը «В+» մակարդակում։
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։