480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կառավարությունը, իբրեւ շահագրգիռ կողմ, մտահոգ է «Հայփոստի» զարգացման ծրագրի հաջող իրականացմամբ. ՀՀ վարչապետ
17:30
07 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետի ղեկավարությամբ ուրբաթ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝  հավատարմագրային կառավարման հանձնված «Հայփոստ» ՓԲԸ-ի պայմանագրային պարտավորությունների կատարման  վերաբերյալ, այս մասին «Նովոստի-Արմենիային» հայտնեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը, իբրեւ շահագրգիռ կողմ, մտահոգ է  «Հայփոստի» զարգացման ծրագրի` նախանշված ժամկետներում հաջող իրականացման հարցում»,-ասված է հաղորդագրությունում։

Վարչապետը ծրագրի հաջող իրականացումը  հնարավոր է համարել հավատարմագրային կառավարչի եւ կառավարման հիմնադրի միջեւ նույնպիսի մտահոգությամբ  ու շահագրգռությամբ իրականացվելիք կառուցողական եւ համագործակցված աշխատանքի արդյունքում:

Ըստ հաղորդագրության, վարչապետը հանձնարարել է շահագրգիռ մարմիններին` ՀՀ օրենսդրության շրջանակներում աջակցել առկա խնդիրների լուծմանը` այդպիսով նպաստելով  վերոհիշյալ ծրագրի իրականացմանը:

«Հայփոստ» ՓԲԸ-ն ՀՀ փոստային կապի ազգային օպերատորն է, որը գործում է ՀՀ ողջ տարածքում՝ իր 900 փոստային բաժանմունքների միջոցով: Ընկերության անձնակազմը 4 հազար մարդ է։

«Հայփոստ» ընկերությունը հոլանդական «Haypost Trust Management»-ին վստահված կառավարման հանձնելու մասին պայմանագիրը ստորագրվել է Երևանում՝ 2006թ.  նոյեմբերի 30-ին։ Պայմանագրի համաձայն, «Հայփոստ» ընկերոությունը վստահված կառավարման է տրվում 5 տարի ժամկետով՝ պայմանագիրը նույն ժամանակով երկարացնելու իրավունքով։

«Haypost Trust Management» -ը (Ամստերդամ, Նիդեռլանդներ) հիմնվել է հատուկ վստահված կառավարման իրականացման համար։ Ընկերությունը համագործակցում է Post Finance International-ի հետ, որը մասնագիտանում է զարգացող երկրներում փոստի և փոստային ծառայությունների բարեփոխումների հարցերում։ --0-- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:42
01 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանական ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը
Ադրբեջանական «Soccar» ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը:
15:22
30 Նոյեմբերի 2016
2.6-տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել Հայաստանում 2016 թ. 3–րդ եռամսյակում
Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս:
20:04
22 Նոյեմբերի 2016
ՏՄՊՊՀ–ն կաջակցի «Գրանդ Տոբակոյին» Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից
Հայկական կարգավորիչը կաջակցի Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությանը Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից։
17:55
22 Նոյեմբերի 2016
Որքա՞ն գումար են ծախսում սննդի վրա Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին:
16:35
22 Նոյեմբերի 2016
Հայկական բանկերը ԿԲ–ին տեղեկություն չեն տրամադրել հաքերների գրոհների մասին
Հայաստանի բանկերը Կենտրոնական բանկին տեղեկություն չեն տրամադրել հաքերական գրոհների մասին:
10:58
22 Նոյեմբերի 2016
Անհրաժեշտ է ուղեղների գրոհ` երկիրը զարգացնելու համար. վարչապետ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել հեղինակավոր Bloomberg պարբերականին։
13:47
20 Նոյեմբերի 2016
Աշտարակը կարող է դառնալ զբոսաշրջության խոշոր կենտրոն
Արագածոտնի մարզում աշխատանքային այցի ժամանակ Կարեն Կարապետյանին ներկայացվել է Աշտարակ քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծը:
14:31
19 Նոյեմբերի 2016
Փորձագետները հայտնաբերել են Հայաստանի մարզերից մեկում ծիրանի այգիների չորանալու պատճառը
Փորձագետները պարզել են, թե ինչու են չորանում Արարատի մարզի Արմաշ համայնքի ծիրանի այգիները:
16:44
18 Նոյեմբերի 2016
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է: Ընկերությունը ծանր ֆինանսական վիճակում է։
15:53
18 Նոյեմբերի 2016
Թռչնաֆաբրիկաներից մեկում թռչունների անկման լուրը հերքվել է
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ թերթում տեղ գտած հրապարակումը չի համապատասխանում իրականությանը:
10:30
13 Նոյեմբերի 2016
«Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 մլրդ դրամ է ներդրել՝ ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով
Ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով «Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 միլիարդ դրամի ներդրում է կատարել:
16:11
09 Նոյեմբերի 2016
Վճարային ընդհանուր տարածք կստեղծվի ԱՊՀ շրջանակում
ԱՊՀ երկրների վճարային համակարգերը պատրաստ են ազգային վճարային համակարգերի ինտեգրմանը: