487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը զգալիորեն գերազանցում է Ադրբեջանին ՏՏ արտադրության ծավալով
17:37
07 Օգոստոսի 2007

Հայաստանը զգալիորեն գերազանցում է Ադրբեջանին տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) արտադրության ծավալով, անգամ այն, պայմաններում, երբ Ադրբեջանի տվյալ ոլորտի զարգացմանն ուղղված ծախսերը գերազանցում են Հայաստանինը։ Այս մասին երեքշաբթի Երևանում լրագրողներին հաղորդեց «Հայաստանի մրցունակ մասնավոր ոլորտ» (CAPS/USAID) ծրագրի ՏՏ կլաստերի համակարգող Գարեգին Չուքասզյանը։

«Ընդ որում, զարգացման միտումները վկայում են այն մասին, որ այս վիճակը կպահպանվի մոտակա տարիների ընթացքում»,- ասաց նա։

Սակայն, Չուքասզյանի խոսքերով, Հայաստանը չպետք է բավարարվի ձեռք բերածով։ «Ադրբեջանը գնում է ազատ տնտեսական գոտիների ստեղծման ճանապարհով և Հայաստանը պարզապես պարտավոր է համապատասխան որոշում ընդունել համանման գոտիներ ձևավորելու համար և համապատասխան միջոցառումներ ձեռնարկել գործընթացներից դուրս չմնալու համար»,- ընգծեց նա։

Այս կապակցությամբ CAPS/USAID-ի նախագահը նշեց, որ Հայաստանը Ադրբեջանի, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի երկրների նկատմամբ որոշակի մրցակցային առավելություններ ունի, որոնք վերջին շրջանում ակտիվացել են ՏՏ շուկայում։

«Այդ առավելություններից մեկն այն է, որ սփյուռքի ներկայացուցիչները, այդ թվում ԱՄՆ-ի, որոշակի ազդեցություն և բավականին լուրջ դիրքեր ունեն իրենց երկրների ՏՏ ոլորտում»,- պարզաբանեց նա։

Չուքասզյանի կարծիքով, եթե Հայաստանը վարի ճիշտ ռազմավարական քաղաքականություն, հաշվի առնելով բոլոր բարենպաստ գործոնները, ապա կկարողանա գրավել բավականին շահավետ դիրք Արևելյան-Եվրոպայի մրցակից-երկրների, որոնց թվում են Ռուսաստանը, Ռումինիան, Բուլղարիան, Լեհաստանը, Չեխիան, շարքում։

Իր հերթին, Synopsyis-Armenia ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հովիկ Մուսայելյանը հայտնել է, որ միկրոէլեկտրոնային արդյունաբերության ցուցանիշերով, ինչպես նաև տեխնոլոգիական ներուժի և Հայաստանում առաջատար ՏՏ ոլորտի ձեռնարկությունների ներկայության տեսակետից Հայսատանը զգալիորեն առաջ է Ադրբեջանից։

Հայաստանը տեղեկատվական և հեռուստահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտը (ՏՀՏ) դիտարկում է որպես լծակ տնտեսության մյուս ոլորտների զարգացման համար։ Այս ոլորտում ակտիվորեն գործում են մոտ 5 հազ. աշխատատեղով շուրջ 200 ձեռնարկություն։  Ավելի քան 30%-ը օտարեկրյա ներդրումներով ձեռնարկություններն են։

2006-ին արտադրության ծավալը կազմել է մոտ 100 մլն. ԱՄՆ դոլար, ինչը 2005-ի համեմատությամբ շուրջ 20%-ով ավելի է։ Ոլորտի արտադրության ընդհանուր ծավալի մոտ 85%-ը արտահանվում է։

Հայաստանի ՀՆԱ-ում տեղեկատվական տեխնոլոգիաները կազմում են շուրջ 2%, իսկ արտասահմանյան ներդրումների տարեկան ծավալը գնահատվում է 10-15 մլն. ԱՄՆ դոլար։  Ենթադրվում է, որ 2007-ին ՏՏ ոլորտում ներդրումները կհասնեն տասնյակ միլիոնավոր դոլարների։

2006-ին Հայաստանի կառավարությունը երեք պայմանագիր է կնքել ոլորտի խոշորագույն ներկայացուցիչների՝ Alcatel, Sun Microsystems և Hewlett Packard, իսկ 2007-ին Microsoft –ի հետ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:29
09 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը` «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսի մասնակից
ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցեց Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Նուռ  Էքսպո» ընկերության կազմակերպած «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսին։
15:50
09 Նոյեմբերի 2017
ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում իրականացնելու երկաթուղու կառուցումը «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ
ՀՀ կառավարությունը համբերատար է գտնվել «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ի նկատմամբ, սակայն նրա կողմից շարունակաբար խախտվել են պայմանագրով սահմանված և՛ վերջնաժամկետները, և՛ մյուս պարտավորությունների կատարումը։
10:47
09 Նոյեմբերի 2017
2018 թ.–ին համատարած թանկացումներ են սպասվում
2018 թ.–ին Հայաստանում համատարած թանկացումներ են սպասվում։
14:59
06 Նոյեմբերի 2017
«Գազպրոմ Արմենիան» կրկին գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
2017 թ.–ի 9 ամսում ընկերությունը պետակա բյուջե է վճարել ավելի քան 32,2 մլրդ դրամ:
17:21
31 Հոկտեմբերի 2017
ԵԶԲ–ն 100մլն դոլարի վարկ կտրամադրի «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործունեության ընդլայնման համար
Եվրասիական զարգացման բանկի «Տաշիր» ընկերությունների խմբի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի միջև մտադրությունների համաձայնագիր է ստորագրվել։
13:15
31 Հոկտեմբերի 2017
Մոսկվայում բացվել է «Եվրասիական ինտեգրացիա» Միջազգային XII համաժողովը
Ուշադրության կենտրոնում է նաև միջպետական համագործակցության հարցը ԵՏՄ–ի շրջանակում։
12:15
31 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ–Հայաստան Բանկը Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ բարձրացնում է ավանդների տոկոսադրույքները
Խնայողությունների միջազգային օրվանն ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստել է հատուկ առաջարկ ավանդատուների համար:
11:17
30 Հոկտեմբերի 2017
ՀՀ վարչապետը ներկայացրել է 2018 թ.–ի պետբյուջեի նպատակները
Երկուշաբթի խորհրդարանական հանձնաժողովներում մեկնարկել են ՀՀ 2018 թ.–ի պետական բյուջեի նախագծի քննարկումները։
13:07
26 Հոկտեմբերի 2017
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրին
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն տվեց ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրն ու ներկայացրեց այն ԱԺ–ի վավերացմանը։
16:42
19 Հոկտեմբերի 2017
Հայաստանն ու Ռուսաստանը միջազգային ավտոհաղորդակցություն կհաստատեն
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Ռուսաստանի հետ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության միջկառավարական համաձայնագրին։
14:40
18 Հոկտեմբերի 2017
Սուրեն Կարայան. 2017 թ.–ի առաջին կիսամյակում արտահանման աճ է գրանցվել ինչպես դեպի ԵՏՄ, այնպես էլ դեպի ԵՄ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ամփոփեց 2017-ի առաջին կիսամյակի արդյունքները։
19:50
12 Հոկտեմբերի 2017
«Վնեշէկոնոմբանկ»-ը և Հայաստանն ընդլայնում են գործակցությունը
Հայաստանի հետ «Վնեշէկոնոմբանկ»–ի գործակցության ընդլայնման հարցերն են քննարկվել հինգշաբթի: