480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կառավարությունը «ԱԼՌՈՍԱ» ընկերության հետ ստորագրել է համագործակցության պայմանագիր
12:12
06 Օգոստոսի 2007

Երկուշաբթի Երևանում Հայաստանի կառավարությունը և ադամանդահանության «ԱԼՌՈՍԱ» ռուսական  ընկերությունը ստորագրեցին համաձայնագիր ոսկերչության և ադամանդամշակման ոլորտների վերաբերյալ։

Փաստաթուղթը ստորագրեցին «ԱԼՌՈՍԱ»-ի նախագահ Սերգեյ Վիբորնովը և ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունից, մեկօրյա այցի շրջանակներում նախատեսված են Սերգեյ Վիբորնովի գլխավորությամբ «ԱԼՌՈՍԱ»-ի պատվիրակության հանդիպումները ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և վարչապետ Սերժ Սարգսյանի հետ։

Այցելության ընթացքում նախատեսվում է ձեռք բերել համաձայնություն Հայաստանում հայ-ռուսական ձեռնարկության ստեղծման մասին։ Նախագծին մասնակցելու է հայկական  Diamond Company of Armenia (DCA) ադամանդամշակմամբ զբաղվող ձեռնարկությունը, որը պատկանում է պատգամավոր, Հայ-ականագործների միջազգային ասոցիացիայի նախագահ Գագիկ Աբրահամյանին։

Ռուսաստանը ադամանդի հումքի ամենախոշոր մատակակարներից է։ Ադամանդի ընդհանուր արտահանման մեկ երրորդը Ռուսաստանինն է։ Հայաստանը ադամանդամշակման մասնագետների մեծ ներուժ ունի, որոնք ընդունակ են տարեկան մշակել 1 մլն. կարատ։

Այս կապակցությամբ, «ԱԼՌՈՍԱ» ԱՁ-ի նախագահ Սերգեյ Վիբորնովը ռուսական «Վեդոմոստի» թերթին 2006-ի հունիսի 20-ին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանը գնի և որակի հարաբերակցության տեսակետից հետաքրքրություն է ներկայացնում։

«ԱԼՌՈՍԱ» ԱՁ-ն ադամանդ արտահանող աշխարհի խոշորագույն ձեռնարկություններից է, նրա մասնաբաժինը համաշխարհային արտահանման մեջ հասնում է 25%-ի։ «ԱԼՌՈՍԱ» խումբը 2006-ին իրացրել է 2,86 մլրդ. դոլարի արտադրանք, այդ թվում՝ 141,1 մլրդ. դոլարի ադամանդ։

«ԱԼՌՈՍԱ»-ի բաժնետերերն են «Ռոսիմուշչեստվոն»՝ 37%, ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ 23%։ Յակուտիայի 8 ուլուսներին է պատկանում ձեռնարկության արժեթղթերի ևս 8%-ը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:42
01 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանական ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը
Ադրբեջանական «Soccar» ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը:
15:22
30 Նոյեմբերի 2016
2.6-տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել Հայաստանում 2016 թ. 3–րդ եռամսյակում
Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս:
20:04
22 Նոյեմբերի 2016
ՏՄՊՊՀ–ն կաջակցի «Գրանդ Տոբակոյին» Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից
Հայկական կարգավորիչը կաջակցի Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությանը Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից։
17:55
22 Նոյեմբերի 2016
Որքա՞ն գումար են ծախսում սննդի վրա Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին:
16:35
22 Նոյեմբերի 2016
Հայկական բանկերը ԿԲ–ին տեղեկություն չեն տրամադրել հաքերների գրոհների մասին
Հայաստանի բանկերը Կենտրոնական բանկին տեղեկություն չեն տրամադրել հաքերական գրոհների մասին:
10:58
22 Նոյեմբերի 2016
Անհրաժեշտ է ուղեղների գրոհ` երկիրը զարգացնելու համար. վարչապետ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել հեղինակավոր Bloomberg պարբերականին։
13:47
20 Նոյեմբերի 2016
Աշտարակը կարող է դառնալ զբոսաշրջության խոշոր կենտրոն
Արագածոտնի մարզում աշխատանքային այցի ժամանակ Կարեն Կարապետյանին ներկայացվել է Աշտարակ քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծը:
14:31
19 Նոյեմբերի 2016
Փորձագետները հայտնաբերել են Հայաստանի մարզերից մեկում ծիրանի այգիների չորանալու պատճառը
Փորձագետները պարզել են, թե ինչու են չորանում Արարատի մարզի Արմաշ համայնքի ծիրանի այգիները:
16:44
18 Նոյեմբերի 2016
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է: Ընկերությունը ծանր ֆինանսական վիճակում է։
15:53
18 Նոյեմբերի 2016
Թռչնաֆաբրիկաներից մեկում թռչունների անկման լուրը հերքվել է
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ թերթում տեղ գտած հրապարակումը չի համապատասխանում իրականությանը:
10:30
13 Նոյեմբերի 2016
«Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 մլրդ դրամ է ներդրել՝ ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով
Ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով «Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 միլիարդ դրամի ներդրում է կատարել:
16:11
09 Նոյեմբերի 2016
Վճարային ընդհանուր տարածք կստեղծվի ԱՊՀ շրջանակում
ԱՊՀ երկրների վճարային համակարգերը պատրաստ են ազգային վճարային համակարգերի ինտեգրմանը: