483.21
-0.3
592.37
+6.21
8.57
+0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
Օգոստոսի 6-ին Հայաստան կժամանի «ԱԼՌՈՍԱ» ԱՁ-ի նախագահ Սերգեյ Վիբորնովը
18:23
03 Օգոստոսի 2007

Օգոստոսի 6-ին Հյասատան կժամանի ադամանդահանությամբ զբաղվող Ռուսաստանի խոշորագույն «ԱԼՌՈՍԱ» ձեռնարկության նախագահ Սերգեյ Վիբորնովը։ Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը  հայտնեց ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության մամուլի-քարտուղար Անահիտ Խեչոյանը։

Նրա խոսքերով, այցելության շրջանակներում Վիբորնովը  կհանդիպի  Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին, վարչապետ Սերժ Սրագսյանին, ինչպես նաև առևտրի և տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանին։

Մամուլի-քարտուղարը հաղորդեց, որ նախարարությունը պատրաստվում է ականագործության և ադամանդամշակման ոլորտներում համագործակցության համաձայնագիր ստորագրել։

Այցելության ընթացքում նախատեսվում է ձեռք բերել համաձայնություն Հայաստանում հայ-ռուսական ձեռնարկության ստեղծման մասին։ Նախագծին մասնակցելու է հայկական  Diamond Company of Armenia (DCA) ադամանդամշակմամբ զբաղվող ձեռնարկությունը, որը պատկանում է պատգամավոր, Հայ-ականագործների միջազգային ասոցիացիայի նախագահ Գագիկ Աբրահամյանին։
 
«Հայաստանը մտադիր է համագործակցել «ԱԼՌՈՍԱ» ձեռնարկության հետ, իսկ թե ինչպիսի մասնավոր ձեռնարկություններ կներգրավվեն այդ համագործակցության մեջ՝ արդեն հետագա բանակցությունների խնդիրն է»,- ասաց Խեչոյանը։

Ռուսաստանը ադամանդի հումքի ամենախոշոր մատակակարներից է։ Ադամանդի ընդհանուր արտահանման մեկ երրորդը Ռուսաստանինն է։ Հայաստանը ադամանդամշակման մասնագետների մեծ ներուժ ունի, որոնք ընդունակ են տարեկան մշակել 1 մլն. կարատ։

Այս կապակցությամբ, «ԱԼՌՈՍԱ» ԱՁ-ի նախագահ Սերգեյ Վիբորնովը ռուսական «Վեդոմոստի» թերթին 2006-ի հունիսի 20-ին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանը գնի և որակի հարաբերակցության տեսակետից հետաքրքրություն է ներկայացնում։

«ԱԼՌՈՍԱ» ԱՁ-ն ադամանդ արտահանող աշխարհի խոշորագույն ձեռնարկություններից է, նրա մասնաբաժինը համաշխարհային արտահանման մեջ հասնում է 25%-ի։ «ԱԼՌՈՍԱ» խումբը 2006-ին իրացրել է 2,86 մլրդ. դոլարի արտադրանք, այդ թվում՝ 141,1 մլրդ. դոլարի ադամանդ։

«ԱԼՌՈՍԱ»-ի բաժնետերերն են «Ռոսիմուշչեստվոն»՝ 37%, ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ 23%։ Յակուտիայի 8 ուլուսներին է պատկանում ձեռնարկության արժեթղթերի ևս 8%-ը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:48
12 Հունվարի 2018
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները այսուհետ նախապես են հերթագրվելու սպասարկվելու համար
2017թ. վերջին ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկեց իր հաճախորդներին օգտվել EarlyOne բջջային հավելվածից:
19:39
22 Դեկտեմբերի 2017
ԵԶԲ–ն ցանկանում է ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում. ԵԶԲ կառավարման խորհրդի նախագահ
ՀՀ նախագահն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահ Անդրեյ Բելյանինովին։
01:02
22 Դեկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանը հնչեցրել է երկրի` գալիք տարվա տնտեսական աճի կանխատեսումը
Նախագահ  Սերժ Սարգսյանն անդրադարձել է անցնող 2017 թվականի տնտեսական տարվա արդյունքներին և 2018 թվականից ակնկալիքներին:
17:52
19 Դեկտեմբերի 2017
«Մեղրի» ԱՏԳ-ն հեռանկարային է Հայաստանի ու ԵՏՄ-ի համար. Վոլինկին
Սա Հայաստանի առաջին ազատ տնտեսական գոտին չէ, սակայն հենց «Մեղրիի» հետ են մեծ հույսեր կապվում:
13:34
19 Դեկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերին դրամական փոխանցումներ կարող են կատարվել ցանկացած ռուսական բանկի կողմից
Փոխանցման դիմաց փոխանցողից գանձվում է միջնորդավճար՝ 1%, նվազագույնը` 75 ռուբլի (Mastercard քարտերի համար) և 150 ռուբլի (Visa քարտերի համար):
21:05
15 Դեկտեմբերի 2017
«Մեղրի» ԱՏԳ–ն պաշտոնապես բացվեց
Այսօր տրվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) գործունեության պաշտոնական մեկնարկը։
13:04
14 Դեկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է Mastercard PayPass ոչ կոնտակտային քարտերի սպասարկումը առևտրային կետերում
2018 թ. սկզբին ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր առևտրային կետերը կհագեցվեն սարքերով, որոնք ընդունում են MasterCard PayPass ոչ կոնտակտային քարտեր:
12:51
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանում Ամանորից առաջ թանկացած մթերքների տասնյակը
Հայաստանում արդեն մի քանի շաբաթ բուռն կերպով քննարկվում է լայն սպառման ապրանքների թանկացումը։
10:41
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանում նոր թանկացումներ են սպասվում
Հայաստանում հունվարի 1–ից նոր թանկացումներ են սպասվում։
15:04
05 Դեկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը թոշակառուներին վարկային պրոդուկտ է առաջարկում
ՎՏԲ-Հայաստան Բանկը հատուկ կենսաթոշակային տարիքի անձանց համար ներդրել է «Վարկային գիծ թոշակառուներին» նոր վարկատեսակը։
16:21
30 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է գալիս նոր առաջարկով պրեմիում դասի հաճախորդների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է Visa Platinum պրեմիում քարտերի հիմքի վրա նոր՝ «Արտոնյալ» փաթեթային առաջարկը։
12:20
29 Նոյեմբերի 2017
Իրանի հետ սահմանին գտնվող «Մեղրի» ԱՏԳ–ն կսկսի գործել դեկտեմբերի 15-ից
«Մեղրի» ԱՏԳ–ի առաջին փուլի բացումը նախատեսվում է դեկտեմբերի 15-ին։