485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ԱԱՊ-ն «Cronimet» ձեռնարկության նախագահին պարգևատրել է «Մերկուրի» մրցանակով
18:15
02 Օգոստոսի 2007

Հայաստանի Առևտրա-արդյունաբերական պալատի որոշմամբ գերմանական «Cronimet» ձեռնարկության նախագահ Գյունտեր Պիլարսկին պարգևատրվել է «Մերկուրի» մրցանակով։

Հայաստանի ԱԱՊ ղեկավար Մարտին Սարգսյանը  հինգշաբթի  մրցանակը Գյունտեր Պիլարսկուն հանձնելիս նշեց, որ այն տրվում է «Cronimet»-ին Հայաստանում լուրջ ներդրումներ կատարելու համար։

«Մենք խրախուսում և ողջունում ենք ձեռնարկության կողմից իրականացվող լուրջ ներդրումները Հայաստանում, որոնք տարեց տարի աճում են»,- ասաց Սարգսյանը։

Պիլարսկին նշեց, որ իր համար այդ մրցանակը մեծ անակնկալ էր։ «Ես ուրախ եմ, որ Հայաստանը այդքան բարձր է գնահատում իմ աշխատանքը»,- ասաց «Cronimet»-ի ղեկավարը։

Գերմանական «Cronimet»  ձեռնարկությունը «Մաքուր երկաթ» երևանյան գործարանի  արժեթղթերի 51%-ի և Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) 60%-ի սեփականատերն է։ Ընդ որում «Մաքուր երկաթ»  երևանյան գործարանը  Զանգեզուրի կոմբինատի արժեթղթերի փաթեթի 15%-ի սեփականատերն է։

Վերջին 10 տարում «Cronimet» -ը այդ խոշոր մետալուրգիական ձեռնարկություններում մի քանի հարյուր միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է արել։

«Մերկուրի» մրցանակը Հայաստանի առևտրա-արդյունաբերական պալատի կողմից հիմնվել է 2005-ին, բարձր ցուցանիշներ ապահոված տնտեսական սուբյեկտների ղեկավարներին, ինչպես նաև ձեռնարկատիրության աճին նպաստած պաշտոնյա անձանց խրախուսելու նպատակով։

Հիմնական չափանիշները, որոնցով ուղղորդվում է ԱԱՊ-ն մրցանակը հանձնելիս՝ արտահանման ծավալի աճը, նոր աշխատատեղերի ստեղծումը և արտահանման նոր շուկաների որոնումն է։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:04
05 Դեկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը թոշակառուներին վարկային պրոդուկտ է առաջարկում
ՎՏԲ-Հայաստան Բանկը հատուկ կենսաթոշակային տարիքի անձանց համար ներդրել է «Վարկային գիծ թոշակառուներին» նոր վարկատեսակը։
16:21
30 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է գալիս նոր առաջարկով պրեմիում դասի հաճախորդների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է Visa Platinum պրեմիում քարտերի հիմքի վրա նոր՝ «Արտոնյալ» փաթեթային առաջարկը։
12:20
29 Նոյեմբերի 2017
Իրանի հետ սահմանին գտնվող «Մեղրի» ԱՏԳ–ն կսկսի գործել դեկտեմբերի 15-ից
«Մեղրի» ԱՏԳ–ի առաջին փուլի բացումը նախատեսվում է դեկտեմբերի 15-ին։
17:33
27 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը արժանացել է STP Award 2016 մրցանակի
ՎՏԲ-Հայաստան Բանկին շնորհվել է STP Award 2016 մրցանակ Citibank խոշորագույն միջազգային բանկի կողմից:
16:04
24 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերության ակցիայի հաղթողները կուղևորվեն Փարիզի Դիսնեյլենդ
Ակցիայի ավարտից հետո 100 ամենաակտիվ մասնակիցների միջև կխաղարկվեն մրցանակներ։
18:29
09 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը` «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսի մասնակից
ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցեց Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Նուռ  Էքսպո» ընկերության կազմակերպած «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսին։
15:50
09 Նոյեմբերի 2017
ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում իրականացնելու երկաթուղու կառուցումը «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ
ՀՀ կառավարությունը համբերատար է գտնվել «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ի նկատմամբ, սակայն նրա կողմից շարունակաբար խախտվել են պայմանագրով սահմանված և՛ վերջնաժամկետները, և՛ մյուս պարտավորությունների կատարումը։
10:47
09 Նոյեմբերի 2017
2018 թ.–ին համատարած թանկացումներ են սպասվում
2018 թ.–ին Հայաստանում համատարած թանկացումներ են սպասվում։
14:59
06 Նոյեմբերի 2017
«Գազպրոմ Արմենիան» կրկին գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
2017 թ.–ի 9 ամսում ընկերությունը պետակա բյուջե է վճարել ավելի քան 32,2 մլրդ դրամ:
17:21
31 Հոկտեմբերի 2017
ԵԶԲ–ն 100մլն դոլարի վարկ կտրամադրի «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործունեության ընդլայնման համար
Եվրասիական զարգացման բանկի «Տաշիր» ընկերությունների խմբի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի միջև մտադրությունների համաձայնագիր է ստորագրվել։
13:15
31 Հոկտեմբերի 2017
Մոսկվայում բացվել է «Եվրասիական ինտեգրացիա» Միջազգային XII համաժողովը
Ուշադրության կենտրոնում է նաև միջպետական համագործակցության հարցը ԵՏՄ–ի շրջանակում։
12:15
31 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ–Հայաստան Բանկը Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ բարձրացնում է ավանդների տոկոսադրույքները
Խնայողությունների միջազգային օրվանն ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստել է հատուկ առաջարկ ավանդատուների համար: