482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի հանդեպ զբոսաշրջիկների հետաքրքրությունն աճում է. առևտրի նախարարություն
16:15
02 Օգոստոսի 2007

Օտարեկրյա զբոսաշրջիկների հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ աճում է։ Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։

Ապրեսյանը հայտնեց, որ 2007-ի առաջին կիսամյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակը 2006-ի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է 36%-ով և կազմել 181,2 հազ. մարդ։ «Հանրապետություն զբոսաշրջիկների այցելությունների միջին տարեկան աճը կազմում է 25%»,- ասաց նա։

Նրա խոսքերով, տարեվերջին կհրապարակվի Հայաստանի զբոսաշրջության շուկայի մանրակրկիտ հետազոտությունը, բայց արդեն հիմա հայտնի է, որ ըստ նախնական տվյալների, զբոսաշրջիկների 57%-ը սփյուռքահայեր են։ Ապրեսյանը նկատեց, որ Հայաստան հիմնականում ժամանում են միջին տարիքի մարդիկ, չնայած վերջին շրջանում Հայաստանի հետաքրքրության աճ է նկատվում նաև երիտասարդության շրջանում։

Ապրեսյանը ընդգծեց, որ զբոսաշրջության ոլորտում դրական արդյունքների հասնելու համար պետական քաղաքականությունը կենտրոնացած է երկրի մրցունակության ապահովման վրա։ «Մեր խնդիրն է ճիշտ և արդյունավետ օգտագործել երկրի գրավչությունը, այն միջազգային շուկաներում ներկայացնելու համար»,- նշեց նա։

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության գնահատականներով, 2007-ին հանրապետություն կայցելի 450 հազ. զբոսաշրջիկ, ինչը 20%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։

Զբոսաշրջության համաշխարհային մրցունակության համաշխարհային տնտեսական համաժողովի զեկույցի համաձայն 2006-2007թթ. Հայաստանը զբոսաշրջության համաշխարհային ցուցանիշով 124 երկրների շարքում գրավում է 74-րդ տեղը։ ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը գրավում է 3-րդ տեղը՝ զիջելով միայն Վրաստանին (66-րդ տեղ) և Ռուսաստանին (68-րդ տեղ)։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
15 Դեկտեմբերի 2017
«Մեղրի» ԱՏԳ–ն պաշտոնապես բացվեց
Այսօր տրվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) գործունեության պաշտոնական մեկնարկը։
13:04
14 Դեկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է Mastercard PayPass ոչ կոնտակտային քարտերի սպասարկումը առևտրային կետերում
2018 թ. սկզբին ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր առևտրային կետերը կհագեցվեն սարքերով, որոնք ընդունում են MasterCard PayPass ոչ կոնտակտային քարտեր:
12:51
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանում Ամանորից առաջ թանկացած մթերքների տասնյակը
Հայաստանում արդեն մի քանի շաբաթ բուռն կերպով քննարկվում է լայն սպառման ապրանքների թանկացումը։
10:41
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանում նոր թանկացումներ են սպասվում
Հայաստանում հունվարի 1–ից նոր թանկացումներ են սպասվում։
15:04
05 Դեկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը թոշակառուներին վարկային պրոդուկտ է առաջարկում
ՎՏԲ-Հայաստան Բանկը հատուկ կենսաթոշակային տարիքի անձանց համար ներդրել է «Վարկային գիծ թոշակառուներին» նոր վարկատեսակը։
16:21
30 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է գալիս նոր առաջարկով պրեմիում դասի հաճախորդների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է Visa Platinum պրեմիում քարտերի հիմքի վրա նոր՝ «Արտոնյալ» փաթեթային առաջարկը։
12:20
29 Նոյեմբերի 2017
Իրանի հետ սահմանին գտնվող «Մեղրի» ԱՏԳ–ն կսկսի գործել դեկտեմբերի 15-ից
«Մեղրի» ԱՏԳ–ի առաջին փուլի բացումը նախատեսվում է դեկտեմբերի 15-ին։
17:33
27 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը արժանացել է STP Award 2016 մրցանակի
ՎՏԲ-Հայաստան Բանկին շնորհվել է STP Award 2016 մրցանակ Citibank խոշորագույն միջազգային բանկի կողմից:
16:04
24 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերության ակցիայի հաղթողները կուղևորվեն Փարիզի Դիսնեյլենդ
Ակցիայի ավարտից հետո 100 ամենաակտիվ մասնակիցների միջև կխաղարկվեն մրցանակներ։
18:29
09 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը` «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսի մասնակից
ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցեց Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Նուռ  Էքսպո» ընկերության կազմակերպած «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսին։
15:50
09 Նոյեմբերի 2017
ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում իրականացնելու երկաթուղու կառուցումը «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ
ՀՀ կառավարությունը համբերատար է գտնվել «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ի նկատմամբ, սակայն նրա կողմից շարունակաբար խախտվել են պայմանագրով սահմանված և՛ վերջնաժամկետները, և՛ մյուս պարտավորությունների կատարումը։
10:47
09 Նոյեմբերի 2017
2018 թ.–ին համատարած թանկացումներ են սպասվում
2018 թ.–ին Հայաստանում համատարած թանկացումներ են սպասվում։