478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+24
Եղանակը Երևանում
Հայ
«Արմավիա» ընկերության ավիապարկը կհամալրվի երկու Airbus ինքնաթիռներով
18:13
27 Հուլիսի 2007

Հայկական ազգային փոխադրող «Արմավիայի» ավիապարկը մոտ ժամանակներս կհամալրվի երկու Airbus ինքնաթիռներով։ Այս մասին ուրբաթ հաղորդեց ընկերության սեփականատեր Միխաիլ Բաղդասարովը։

Նրա խոսքերով, ինքնաթիռները տեղ կհասնեն 2008-ի ապրիլ-մայիսին և կբերվեն անմիջապես գործարանից։ «Հայաստանում դեռ այդպիսի բան չի եղել, որ նոր Airbus-ը շահագործի հայկական ձեռնարկությունը»,- նշեց  Բաղադսարովը։

Նա տեղեկացրեց, որ միջատլանտյան թռիչքուղիների համար նախատեսված Airbus-330 խոշոր ինքնաթիռի և Airbus-320-ի ձեռքբերման ուղղությամբ ներկայումս Եվրոպայում Airbus ինքնաթիռների խոշորագույն արտադրողի հետ ընթանում է փաստաթղթի ստորագրման գործընթացը։

Բաղդասարյանն ասաց, որ «Արմավիայի» ավիապարկն ունի 7 ինքնաթիռ, որոնցից մեկը՝ ИЛ-86-ը նորոգվում է Վորոնեժի գործարանում, իսկ մնացածը՝ երկու ЯК-42-ները, մեկ Բոինգը և երեք Airbus-ները գործում են անխափան։
 
Ավիաընկերության սեփականատերն ընգծեց, որ «Արմավիան» հաղթահարել է ճգնաժամը և այժմ ակտիվորեն ինտեգրվում է «եվրոպական ավիացիոն ընտանիքի մեջ»։

Բաղդասարովը հաղորդեց, որ ընկերությունը շատ լավ ցուցանիշներ ունի և այսօրվա դրությամբ «Արմավիայի» ուղևորների քանակն աճել է  26%-ով։ «Բոոլոր ուղղություններով մեզ մոտ ավելի լավ ցուցանիշներ են, քան մեր ռուսաստանյան համանման ընկերությունների մոտ»,- ասաց նա։

Այս կապակցությամբ ձեռնարկատերը նշեց, որ «Արմավիան» պարտաճանաչորեն վճրում է հարկերը, և այս առումով ձեռնարկությունը որևէ խնդիր չունի։ Նրա խոսքերով, 2007-ի առաջին կիսամյակում արդեն պետբյուջե է վճարվել 1 մլրդ. 750 մլն. դրամ հարկ։

«Արմավիա» ընկերությունը ստեծվել է 1996-ի դեկտեմբերի 12-ին։ 2005-ից ավիընկերության արժեթղթերի 100%-ի տերն է MIKA Armenia Trading ընկերության տնօրեն Միխաիլ Բաղդասարովը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:50
18 Հուլիսի 2017
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ սակագնով` ԵՏՄ–ի շրջանակում
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ` ԵՏՄ–ի ներքին սակագներով:
20:14
13 Հուլիսի 2017
Հայկական «ArCa» քարտերն արդեն սպասարկվում են Ռուսաստանում
2017 թվականի հուլիսից մեկնարկել է Ռուսաստանում «ArCa» հայկական քարտերի և Հայաստանում «МИР» ռուսաստանյան քարտերի սպասարկումը։
20:45
03 Հուլիսի 2017
Fitch–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «B+» մակարդակում
Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշերը «В+» մակարդակում։
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել: