542.18
7.56
481.98
+3
Եղանակը Երևանում
Հայ

Չակրաբարտի. ՎԶԵԲ–ը ֆինանսապես կօժանդակի Հայաստանում իրականացվող բարեփոխումներին

20:58
07 Մարտի 2019
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի./Նովոստի–Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Վարչապետը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև համագործակցությունը և կարևորել դրա հետագա ընդլայնումը, նշելով, որ ՎԶԵԲ ծրագրերը մեծ նշանակություն ունեն կառավարության նախաձեռնած բարեփոխումների և հայտարարված տնտեսական հեղափոխության օրակարգի համար՝ բիզնես միջավայրի բարելավման, մասնավոր հատվածի մրցունակության խթանման, կապիտալ շուկաների զարգացման, քաղաքային լուսավորության և այլ ուղղություններով:

Գործադիրի ղեկավարը հույս է հայտնել, որ ապագայում ՎԶԵԲ-ի կողմից իրականացվող ներդրումների ծավալը կաճի ու կներգրավի տնտեսության առավել բազմազան ոլորտները:

«Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՎԶԵԲ-ի կողմից մեր երկրում փոքր և միջին բիզնեսի համար ծրագրերի իրականացումը և հավելել, որ ՀՀ կառավարության նպատակն է նոր թափ հաղորդել բիզնես ոլորտի զարգացմանն ու ակտիվացմանը»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Սումա Չակրաբարտին իր հերթին ընդգծել է, որ ՎԶԵԲ-ը, հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցող դրական զարգացումները, պատրաստ է շարունակել իր օժանդակությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերում:

ՎԶԵԲ նախագահը նշել է, որ Հայաստանի հետ համագործակցության նոր ռազմավարությունում մեծ տեղ է հատկացվելու նաև ՓՄՁ-ների համար ծրագրերին:

Պարոն Չակրաբարտին անձամբ իր և ՎԶԵԲ-ի աջակցությունն է հայտնել ՀՀ կառավարությանը` նախաձեռնած բարեփոխումների իրականացման գործում:

Նա նշել է, որ այդ աջակցությունը կլինի ինչպես ֆինանսական, այնպես էլ խորհրդատվական:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել հետագա փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցերի շուրջ, անդրադարձել մայիսին կայանալիք ՎԶԵԲ տարեկան համաժողովի աշխատանքներին: -0-
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:54
12 Ապրիլի 2019
Ամերիաբանկը թվերով 2. բանկը 10 տարում ներդրել է 4,5 մլրդ դրամ Հայաստանի տնտեսության մեջ (ՎԻԴԵՈ)
Ամերիաբանկը թվերով 2. բանկը 10 տարում ներդրել է 4,5 մլրդ դրամ Հայաստանի տնտեսության մեջ:
16:45
10 Ապրիլի 2019
Հայաստանը և Ռուսաստանը պայմանավորվում են փամփուշտների համատեղ արտադրության մասին
Առանցքային հարցերի վերաբերյալ ձեռք է բերվել փոխադարձ համաձայնություն:
11:00
07 Ապրիլի 2019
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. կա 4 վիրավոր
Արարատի մարզում Toyota Land Cruiser–ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և,  կամրջից մի քանի մետր շրջվելով, հայտնվել դաշտում, կա 4 վիրավոր։
17:41
05 Ապրիլի 2019
ՀԲ–ն նվազեցրել է Հայաստանի տնտեսական աճի 2019 թ.–ի կանխատեսումը
Համաշխարհային բանկը 2019 թ.-ին կանխատեսում է Հայաստանի ՀՆԱ-ի 4,2%–ի աճ, իսկ 2020 թ.-ին`4,9%–ի:
14:56
01 Ապրիլի 2019
Երևանի կոնյակի գործարանը կմթերի 29 հազար տոննա խաղող նոր գնով
Երևանի կոնյակի գործարանը կմթերի 29 հազար տոննա խաղող նոր գնով:
10:27
29 Մարտի 2019
Փաշինյանը մեկնաբանել է Moody's–ի` Հայաստանի բանկային հատվածի կանխատեսման բարելավումը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Moody's  գործակալության` երկրի բանկային հատվածի կանխատեսման բարելավումը։
19:56
19 Մարտի 2019
Ամերիաբանկի կողմից Հայաստանի տնտեսության վարկավորումը 10 տարվա ընթացքում գերազանցել է 4,5 մլրդ դոլարը
Ամերիաբանկի կողմից տնտեսության վարկավորման ծավալը 2008թ.–ից կազմել է ավելի քան 4,5 մլրդ դոլար։
15:12
18 Մարտի 2019
Տնտեսական հեղափոխությունն ու Հայաստանի բանկային ոլորտը
Հայաստանի բանկային համակարգն արդեն վաղուց կարևոր դերակատարություն ունի երկրի տնտեսության զարգացման գործում, իսկ վերջին տարիներին դրա նշանակությունը սկսեց էապես աճել։

17:52
12 Մարտի 2019
ԿԲ-ն անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5.75%
ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5.75%:
12:24
12 Մարտի 2019
Կարեն Կարապետյանն առաջադրվել է ռուսաստանյան նավթահոլդինգի տնօրենների խորհրդում
ՌԴ կառավարությունը հաստատել է «Զարուբեժնեֆտի» տնօրենների խորհրդի` յոթ թեկնածուներից բաղկացած ցուցակը։
17:02
06 Մարտի 2019
Վարչապետը` գազի գնի մասին. հույս ունեմ, որ այս տարի մեզ կհաջողվի լուծել այս հարցը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՏԱՍՍին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ այս տարվա ընթացքում կհաջողվի լուծել գազի սակագնի հարցը Հայաստանի համար:
18:41
03 Մարտի 2019
ՀՀ վարչապետը ծանոթացել է ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի տնտեսական ուսումնասիրություններին (ՖՈՏՈ)
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի տնտեսական ուսումնասիրություններին։