486.78
-0.64
574.01
+0.22
8.17
+0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
Beeline-ը կտրամադրի պլանշետ «Երկվորյակներ+» նոր ծառայության բաժանորդներին
16:58
20 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Beeline-ն անցկացնում է հատուկ ակցիա «Երկվորյակներ+» նոր ծառայության բաժանորդների համար:Ընկերութէյան մամուլի ծառայության հաղորդմամբ,  ակցիայի շրջանակում ծառայությանը միանալու դեպքում բաժանորդները կստանան անվճար պլանշետ:

«Երկվորյակներ+» ծառայությունը հնարավորություն է տալիս միացնել անսահմանափակ ինտերնետ տանը և բջջային հեռախոսին: Բջջային ինտերենտի արագությունը մինչև 1024 Կբ/վրկ է, իսկ տան ինտերնետի արագությունը` մինչև 35 Մբ/վրկ Beeline օպտիկամանրաթելային ինտերնետին միանալու և մինչև 10 Մբ/վրկ` հեռախոսային գծի միջոցով միանալու դեպքում: Ծառայության ամսական բաժանորդային վարձը 9900 դրամ է: Ծառայությունը հասանելի է ֆիզիկական անձ հանդիսացող ինչպես նոր, այնպես էլ գործող Beeline բաժանորդների համար:

«Միանալով «Երկվորյակներ+» ծառայությանը` մեր հաճախորդները կստանան արագ և անսահմանափակ ինտերնետ բջջային հեռախոսի համար, և ավելի արագ ու անսահմանափակ ինտերնետ` տանը: Նրանք այլևս ստիպված չեն լինի մտածել տարբեր սակագնային փաթեթների և վճարման հաշիվների մասին, իսկ պլանշետի տրամադրման ակցիան Beeline-ի ծառայություններից օգտվելը դարձնում է ոչ միայն պարզ և հարմար, այլ նաև հաճելի», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ «Երկվորյակներ+» ծառայությանը կարելի է միանալ Beeline գրասենյակներում: Hi-Line և «Beeline Ինտերնետ» ծառայությունների բաժանորդները նույնպես կարող են միանալ «Երկվորյակներ+» ծառայությանը: Ծառայության մասին լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ ընկերության գրասենյակներում, 100 կամ 8070 անվճար հեռախոսահամարներով, ինչպես նաև www.beeline.am կայքում:
«Երկվորյակներ+» ծառայությանը միանալու դեպքում հաճախորդը կնքում է ծառայությունից օգտվելու պայմանագիր 18 ամիս ժամկետով:

Մինչև նշված ժամկետը պայմանագիրը խզելու դեպքում բաժանորդը պետք է վճարի պլանշետի արժեքը 49900 դրամի չափով: Պայմանագիրը 18 ամսից հետո խզելու դեպքում բաժանորդը վերադարձնում է պլանշետն աշխատող և ամբողջական վիճակում կամ այն գնում է 1200 դրամով: Հաճախորդի բջջային հեռախոսահամարը պետք է միացված լինի հետվճարային հաշվարկային համակարգին:

Հաճախորդը նաև կարող է անվճար ստանալ Wi-Fi մոդեմ 13 ամիս ժամկետով պայմանագիր կնքելու դեպքում: Պայմանագիրը մինչև նշված ժամկետը խզելու դեպքում բաժանորդը պետք է վճարի մոդեմի արժեքը 18000 դրամի (Hi-Line) կամ 12000 դրամի (Beeline Ինտերնետ) չափով: Պայմանագիրը 13 ամսից հետո խզելու դեպքում բաժանորդը պետք է կամ հետ վերադարձնի Wi-Fi մոդեմը կամ վճարի 4000 դրամ:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը`Beeline) «ՎիմպելԿոմ» ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ ($1 – 481,70 դրամ)։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:29
09 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը` «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսի մասնակից
ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցեց Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Նուռ  Էքսպո» ընկերության կազմակերպած «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսին։
15:50
09 Նոյեմբերի 2017
ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում իրականացնելու երկաթուղու կառուցումը «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ
ՀՀ կառավարությունը համբերատար է գտնվել «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ի նկատմամբ, սակայն նրա կողմից շարունակաբար խախտվել են պայմանագրով սահմանված և՛ վերջնաժամկետները, և՛ մյուս պարտավորությունների կատարումը։
10:47
09 Նոյեմբերի 2017
2018 թ.–ին համատարած թանկացումներ են սպասվում
2018 թ.–ին Հայաստանում համատարած թանկացումներ են սպասվում։
14:59
06 Նոյեմբերի 2017
«Գազպրոմ Արմենիան» կրկին գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
2017 թ.–ի 9 ամսում ընկերությունը պետակա բյուջե է վճարել ավելի քան 32,2 մլրդ դրամ:
17:21
31 Հոկտեմբերի 2017
ԵԶԲ–ն 100մլն դոլարի վարկ կտրամադրի «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործունեության ընդլայնման համար
Եվրասիական զարգացման բանկի «Տաշիր» ընկերությունների խմբի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի միջև մտադրությունների համաձայնագիր է ստորագրվել։
13:15
31 Հոկտեմբերի 2017
Մոսկվայում բացվել է «Եվրասիական ինտեգրացիա» Միջազգային XII համաժողովը
Ուշադրության կենտրոնում է նաև միջպետական համագործակցության հարցը ԵՏՄ–ի շրջանակում։
12:15
31 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ–Հայաստան Բանկը Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ բարձրացնում է ավանդների տոկոսադրույքները
Խնայողությունների միջազգային օրվանն ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստել է հատուկ առաջարկ ավանդատուների համար:
11:17
30 Հոկտեմբերի 2017
ՀՀ վարչապետը ներկայացրել է 2018 թ.–ի պետբյուջեի նպատակները
Երկուշաբթի խորհրդարանական հանձնաժողովներում մեկնարկել են ՀՀ 2018 թ.–ի պետական բյուջեի նախագծի քննարկումները։
13:07
26 Հոկտեմբերի 2017
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրին
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն տվեց ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրն ու ներկայացրեց այն ԱԺ–ի վավերացմանը։
16:42
19 Հոկտեմբերի 2017
Հայաստանն ու Ռուսաստանը միջազգային ավտոհաղորդակցություն կհաստատեն
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Ռուսաստանի հետ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության միջկառավարական համաձայնագրին։
14:40
18 Հոկտեմբերի 2017
Սուրեն Կարայան. 2017 թ.–ի առաջին կիսամյակում արտահանման աճ է գրանցվել ինչպես դեպի ԵՏՄ, այնպես էլ դեպի ԵՄ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ամփոփեց 2017-ի առաջին կիսամյակի արդյունքները։
19:50
12 Հոկտեմբերի 2017
«Վնեշէկոնոմբանկ»-ը և Հայաստանն ընդլայնում են գործակցությունը
Հայաստանի հետ «Վնեշէկոնոմբանկ»–ի գործակցության ընդլայնման հարցերն են քննարկվել հինգշաբթի: