+19
Եղանակը Երևանում
Հայ

Ավելի քան 100 մլն դոլարի ներարկում տնտեսության մեջ. Հայաստանի համար աննախադեպ տնտեսական առաջարկ է իրագործվելու

12:59
07 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կառավարությունը քննարկում է տնտեսական մի աննախադեպ առաջարկ:

«Քիչ առաջ ավարտեցինք տնտեսական մի աննախադեպ առաջարկի քննարկում:

Հազարավոր ընկերություններ ունեն Ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդներ, որոնք գոյացել են մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ը: Եթե շատ չմանրամասնեմ, սրանք այն գումարներն են, որ պետությունը Ավելացված արժեքի հարկի գծով պարտք է տնտեսվարողներին եւ խոսքը շուրջ 9 հազար տնտեսվարողների մասին է»,- գրել է նա իր Facebook-ում:

Վարչապետի խոսքով, այս առաջարկի բացառիկությունն ու հեղափոխականությունըն այն է, որ կառավարությունում քննարկվում է շուրջ 56 միլիարդ դրամ դեբետային մնացորդը տնտեսվարողներին վերադարձնելու հնարավորությունը:

«Առաջարկի իմաստն այն է, որ տնտեսվարողները այդ գումարները, որոնք ետ ստանալու հույսը վաղուց են կորցրել, ներդնեն մեր տնտեսության մեջ: Սա ըստ էության ավելի քան 100 միլիոն դոլարի պետական ներարկում է տնտեսության մեջ, որը մեր երկրի պատմության մեջ նախադեպը չունի»,- գրել է նա: -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:27
16 Սեպտեմբերի 2019
Հայաստանում տրամադրված հիփոթեքային վարկերի թիվը գրեթե կրկնապատկվել է. Փաշինյան
Փաշինյանի խոսքով, այս տարվա 7 ամիսներին հիփոթեքային վարկերը կազմել են 84,5 մլրդ դրամ՝ գերազանցելով նախորդ նարվա ցուցանիշը 90,5 տոկոսով։
17:54
11 Սեպտեմբերի 2019
Փաշինյանը հնչեցրել է «Մեղրի» ԱՏԳ–ի շահագործման հետ կապված խնդիրները
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի` Մեղրի ԱՏԳ–ի շահագործման հետ կապված հարցին։
16:24
10 Սեպտեմբերի 2019
ԿԲ–ն 0.25 տոկոսային կետով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը ՝ սահմանվելով 5.5 տոկոս
Այսօրվա նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 5.5%:
17:19
09 Սեպտեմբերի 2019
IFC–ն և Ամերիաբանկը պատմեցին ՀՀ ջերմոցային տնտեսությունում կատարած ներդրումների հաջողությունների մասին
Հայաստանի ջերմոցներում արված ներդրումներն արդյունք են տալիս
18:52
05 Սեպտեմբերի 2019
Moody's–ը բարելավել է ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկանիշը մինչև B1
Moody's գործակալությունը բարձրացրել է ՎՏԲ-Հայաստան Բանկի արտարժույթով երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշը
15:15
28 Օգոստոսի 2019
ՀՀ-ն տնտեսության մեջ նախապատվություն է տալիս ռազմարդյունաբերական համալիրին, սակայն մեկ նախապայմանով. Փաշինյան
Հայաստանի կառավարությունը տնտեսության մեջ առաջնային դերակատարում է տալիս ռազմարդյունաբերական համալիրին, սակայն մեկ նախապայմանով:
19:54
27 Օգոստոսի 2019
Moody's–ը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը В1–ից Ва3. Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է դա կարևոր
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում մեկնաբանել է Moody's–ի որոշումը
15:32
09 Օգոստոսի 2019
Հայաստանի խոշորագույն հարկատուներն ավելի քան 0.5 տրլն դրամ են վճարել պետբյուջե
Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուներն ավելի քան 511 մլրդ դրամ են վճարել Հայաստանի պետական բյուջե այս տարվա առաջին կիսամյակում
15:42
06 Օգոստոսի 2019
Պետությանը մեկ տարում պատճառված վնասը գերազանցել է 110 մլրդ դրամը. դատախազություն
Նախորդ 1 տարվա ընթացքում բացահայտված հանցագործությունների դեպքերով հայտնաբերված՝ պետությանը պատճառված վնասը կազմել է 110 մլրդ 500 մլն դրամ:
11:56
05 Օգոստոսի 2019
2015թ.-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում. ԳՐԱՖԻԿ
Հայաստանում 2015թ.-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում։
17:31
30 Հուլիսի 2019
ԿԲ–ն անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.75%–ի սահմանում
Հուլիսի 30-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5.75%։
15:12
25 Հուլիսի 2019
«Սպայկայի» գործով նախապես հնչեցված թվերը գնալով ավելացել են. ՊԵԿ
Քննիչները շարունակում են աշխատել` լրացուցիչ փաստեր ձեռք բերելու համար։