477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+31
Եղանակը Երևանում
Հայ
Իրանը դժվարանում է ընտրություն կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղու գործարկման հարցում. փորձագետ
17:33
11 Հունվարի 2016
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Իրանը դժվարանում է ընտրություն կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղու` դեպի հյուսիս երթուղի անցկացնելու հարցում, կարծում է Հայաստանի Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
 
Ըստ նրա, Իրանի մոտեցումները երկաթուղու կառուցման հարցում կարող են երկակի լինել, մասնավորապես, Ադրբեջանի տարածքով նախագիծն ավելի էժան իրականացնելու վերաբերյալ։

Սակայն, ինչպես կարծում է փորձագետը, քաղաքական առկա զարգացումները և շիիթական և սուննիական աշխարհների առճակատումը նախագիծը բավականին խնդրահարույց է դարձնում, մասնավորապես, դրա երկարաժամկետ, անվտանգ և շահութաբեր շահագործման տեսանկյունից։

«Մյուս կողմից Իրանը պետք է բավականին բարդ որոշում ընդունի` Ադրբեջանի հետ նախագծի իրականացման հարցում, որի հետ հարաբերությունները տեսանելի ապագայում անամպ չեն լինի, կամ լրացուցիչ ներդրողներ ներգրավի և ավելի ծախսատար նախագիծ իրականացնի Հայաստանի հետ»,– երկուշաբթի ասաց Մինասյանը մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով, ակնհայտ է, որ Իրանը չի կարողանա գործարկել հյուսիսում երկաթուղու շինարարության միանգամից երկու նախագիծ, և այս հարցում երկընտրանք է առաջանում` ավելի էժան նախագիծ Ադրբեջանի հետ, կամ ավելի ծախսատար, բայց անվտանգության տեսակետից ավելի անվտանգ նախագիծ Հայաստանի հետ։

«Կարծում եմ, որ իրանական իշխանությունները կանգնած են բավականին լուրջ ընտրության առջև` տարբերակներից որն է ավելի շահավետ երկարաժամկետ ռազմավարական հեռանկարում»,– ասաց Մինասյանը։

Հայաստանի կառավարությունը 2014թ.–ի օգոստոսի 7–ին հավանություն է տվել Իրան–Հայաստան երկաթուղու կառուցման նախնական ծրագրին։ Ծրագրվում է, որ երկաթուղու կառուցումը կիրականացվի վեց տարում։ Նախագծի արժեքը գնահատվում է 3.5 մլրդ դոլար։ Հայաստանի տարածքում երկաթուղու ընդհանուր երկարությունը կկազմի 305 կմ։ Այն կունենա 19.6 կմ ընդհանուր երկայնության 86 կամուրջ և 102 կմ ընդհանուր երկայնության 60 թունել։ Շինարարությունը, ըստ ծրագրի, կավարտվի 2022 թվականին։

Երկաթուղու նախագիծը մշակել է Չինաստանի Շինարարության և հաղորդակցությունների միջազգային ընկերությունը։ Նախագծի նկատմամբ հետաքրքրություն են հանդես բերում չինական բանկերը, որոնք հայտնել են ծրագրի 60 տոկոսը ֆինանսավորելու պատրաստակամություն։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:24
22 Սեպտեմբերի 2017
Հայաստանը կսկսի արտադրել Volterman խելացի դրամապանակներ
Smart դրամապանակների արտադրության մեջ նախատեսված ներդրումները կկազմեն 2,3 մլն. դոլար:
13:01
19 Սեպտեմբերի 2017
Հայաստանը տնտեսական և ներդրումային մեծ համաժողով կանցկացնի 2018թ. աշնանը
Հայաստանը տնտեսական և ներդրումային մեծ կանոնավոր համաժողով կանցկացնի 2018 թվականի աշնանը:
17:51
13 Սեպտեմբերի 2017
ԱՄՆ–ն առայժմ չի պատրաստվում չեղարկել Հայաստանի հետ կրկնակի հարկումը
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը հանդիպել է լրագրողների հետ Հայաստանում ԱՄՆ դեսպանությւան և Հայ–ամերիկյան առևտրային պալատի կազմակերպած համաժողովի շրջանակում։
15:11
07 Սեպտեմբերի 2017
Հայաստանի համախառն պետական պարտքը 2017 թ.–ի հուլիսին ավելացել է 60,8 մլն դոլարով
Հայաստանի համախառն պետական պարտքն ամսվա ընթացքում ավելացել է 60,8 մլն դոլարով։
14:53
06 Սեպտեմբերի 2017
Սևան–Հրազդան ՀԷԿ–ը հանվել է վաճառքի
«Ռուսգիդրոն» շարունակում է գնորդ փնտրել Սևան–Հրազդան ՀԷԿ–ի համար:
17:03
31 Օգոստոսի 2017
Հայաստանը 20 մլն դոլար կստանա` ջերմոցային գազերի կրճատման ծրագրի իրականացման նպատակով
Հայաստանը «Շենքերի էներգետիկ արդյունավետությանն ուղղված ներդրումային ռիսկի նվազեցման» ծրագրի շրջանակում Green Climate Foundation–ից կստանա 20 մլն դոլար:
16:27
24 Օգոստոսի 2017
Հայաստանը «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» հավատարմագրային կառավարումը կհանձնի «Տաշիր կապիտալին»
Կառավարող ընկերությունը պետք է վեց ամսվա ընթացքում կառավարության հաստատմանը ներկայացնի հավատարմագրային կառավարման ծրագիրը։
17:43
23 Օգոստոսի 2017
«Տաշիր կապիտալը» նախատեսում է ստանձնել «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» հավատարմագրային կառավարումը
«Տաշիր կապիտալ» ընկերությունը Հայաստանում ևս մեկ ակտիվ ձեռք կբերի:
16:02
21 Օգոստոսի 2017
Moody’s–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը B1 մակարդակում
Moody’s միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշը B1 մակարդակում:
14:39
11 Օգոստոսի 2017
Խախտումներ պապաղակի շուկայում. հետ են կանչվել որոշ արտադրողների խմբաքանակներ
Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողություն է իրականացնում պաղպաղակի շուկայում:
12:16
10 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են նախապես հերթագրվել սպասարկման համար` EarlyOne բջջային հավելվածի միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջիններից է միացել EarlyOne հերթերի հեռավար կառավարման համակարգին:
20:42
09 Օգոստոսի 2017
Կարեն Կարապետյանն ագրոհատվածի լայնածավալ բարեփոխումներ է նախապատրաստել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդակցության ընթացքում ներկայացրեց գյուղատնտեսության բարեփոխմանն ուղղված ծավալուն ծրագիր: