478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+28
Եղանակը Երևանում
Հայ
Ներկայում նկատվում է փոխադրումների նվազման միտում. Վալկո
14:08
12 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ներկա դրությամբ նկատվում է փոխադրումների նվազման միտում, նշել է  «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն նախօրեին կայացած խորհրդակցությանը, որի ընթացքում ամփոփվել է ընկերության հունվար-հոկտեմբերի աշխատանքի արդյունքները, arka.am-ին հաղորդել  են ընկերության մամուլի ծառայությունից:  

«Միևնույն ժամանակ ՀԿԵ գլխավոր տնօրենն արձանագրել է ընկերության աշխատանքի որակական ցուցանիշների բարելավումը: Այդ ցուցանիշների շարքում նա նշեց մասնավորապես վագոնի պարապուրդի կրճատումը, լոկոմոտիվի միջին օրական վազքն ու արտադրողականությունը, տեղամասային և տեխնիկական արագությունները»,-ասված է հաղորդագրությունում:

ՀԿԵ ղեկավարը նշել է  նաև, որ 10 ամիսների արդյունքներով նկատվում է գնացքների ուշացման ժամանակի կրճատում 134 ժամով կամ 40%-ով, հանձնարարելով շարունակել այս ուղղությամբ տարվող աշխատանքները:

«Մեր նպատակը՝ գնացքների չվացուցակի 100%-նոց կատարումն է», - ընդգծել է նա:

Սերգեյ Վալկոն տեղեկացրել է  նաև, որ 2015 թվականի հունվար-հոկտեմբերին գծի բալային գնահատականը կազմել է  96 միավոր՝ բարելավվելով 4 միավորով: Ընկերության ղեկավարը նաև տեղեկացրեց, որ 2015 թվականին երկաթուղում սահմանվել է 190 արգելք՝ 2014-ին սահմանված 362-ի դիմաց:

Իսկ ապագա աշխատանքի առաջնահերթությունների շարքում Սերգեյ Վալկոն նշել է մասնավորապես բեռնափոխադրումների աճի ապահովումը, ծախսերի կրճատումը և հավելյալ եկամուտների ապահովումը, միջոցների տնտեսումը:

Ինչպես նշել է ՀԿԵ-ի ղեկավարը, ԱՊՀ երկրների երկաթուղիները կանգնած են փոխադրումների ծավալների կրճատման խնդրի առջև:

«Մեր բոլոր միջոցներն ուղղված են ՀԿԵ-ի աշխատանքային կոլեկտիվի պահպանմանը: Այսօրվա իրավիճակը բարդ է, բայց ոչ աղետալի: Անցյալում մենք արդեն հաղթահարել ենք նման դժվարություններ», - ընդգծեց Սերգեյ Վալկոն:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:01
19 Սեպտեմբերի 2017
Հայաստանը տնտեսական և ներդրումային մեծ համաժողով կանցկացնի 2018թ. աշնանը
Հայաստանը տնտեսական և ներդրումային մեծ կանոնավոր համաժողով կանցկացնի 2018 թվականի աշնանը:
17:51
13 Սեպտեմբերի 2017
ԱՄՆ–ն առայժմ չի պատրաստվում չեղարկել Հայաստանի հետ կրկնակի հարկումը
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը հանդիպել է լրագրողների հետ Հայաստանում ԱՄՆ դեսպանությւան և Հայ–ամերիկյան առևտրային պալատի կազմակերպած համաժողովի շրջանակում։
15:11
07 Սեպտեմբերի 2017
Հայաստանի համախառն պետական պարտքը 2017 թ.–ի հուլիսին ավելացել է 60,8 մլն դոլարով
Հայաստանի համախառն պետական պարտքն ամսվա ընթացքում ավելացել է 60,8 մլն դոլարով։
14:53
06 Սեպտեմբերի 2017
Սևան–Հրազդան ՀԷԿ–ը հանվել է վաճառքի
«Ռուսգիդրոն» շարունակում է գնորդ փնտրել Սևան–Հրազդան ՀԷԿ–ի համար:
17:03
31 Օգոստոսի 2017
Հայաստանը 20 մլն դոլար կստանա` ջերմոցային գազերի կրճատման ծրագրի իրականացման նպատակով
Հայաստանը «Շենքերի էներգետիկ արդյունավետությանն ուղղված ներդրումային ռիսկի նվազեցման» ծրագրի շրջանակում Green Climate Foundation–ից կստանա 20 մլն դոլար:
16:27
24 Օգոստոսի 2017
Հայաստանը «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» հավատարմագրային կառավարումը կհանձնի «Տաշիր կապիտալին»
Կառավարող ընկերությունը պետք է վեց ամսվա ընթացքում կառավարության հաստատմանը ներկայացնի հավատարմագրային կառավարման ծրագիրը։
17:43
23 Օգոստոսի 2017
«Տաշիր կապիտալը» նախատեսում է ստանձնել «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» հավատարմագրային կառավարումը
«Տաշիր կապիտալ» ընկերությունը Հայաստանում ևս մեկ ակտիվ ձեռք կբերի:
16:02
21 Օգոստոսի 2017
Moody’s–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը B1 մակարդակում
Moody’s միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշը B1 մակարդակում:
14:39
11 Օգոստոսի 2017
Խախտումներ պապաղակի շուկայում. հետ են կանչվել որոշ արտադրողների խմբաքանակներ
Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողություն է իրականացնում պաղպաղակի շուկայում:
12:16
10 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են նախապես հերթագրվել սպասարկման համար` EarlyOne բջջային հավելվածի միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջիններից է միացել EarlyOne հերթերի հեռավար կառավարման համակարգին:
20:42
09 Օգոստոսի 2017
Կարեն Կարապետյանն ագրոհատվածի լայնածավալ բարեփոխումներ է նախապատրաստել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդակցության ընթացքում ներկայացրեց գյուղատնտեսության բարեփոխմանն ուղղված ծավալուն ծրագիր:
13:32
01 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան անվճար դրամային փոխանցումներ կատարել
Օգոստոսի 1-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները UNISTREAM համակարգի միջոցով կարող են ուղարկել անվճար փոխանցումներ: