486.22
+0.48
563.77
+1.96
8.2
-0.07
+11
Եղանակը Երևանում
Հայ
ԱԺ փոխնագահ. ՀԿԵ-ն մեծ նվաճումներ է արձանագրել
13:46
23 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Հարավ-կովկասյան երկաթուղի» ընկերությունը մեծ նվաճումներ է  արձանագրել, հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կիրակի, ՀԿԵ-ի «Բաց դռների օրվա» ժամանակ, հաղորդում է arka.am-ը:

«Վերջին երկու-երեք տարիներին մեծ աշխատանք է արվել լեկոմոտիվի, էլէկտրաքարշի նորոգում, Հայաստանում արդեն  գոյություն ունի ջերմաքարշ: Այսպիսով, բավականին լուրջ նվազել է կախվածությունը արտաքին նորոգումներից, հսկայական միջոցներ այլևս չեն գնում են հարևան երկրներ»,-ասաց Նաղդալյանը:

Նրա խոսքերով, այսօր այդ միջոցները նպաստում են Հայաստանի հիմնական աշխատատեղերի լրացուցիչ ստեղծմանը: Միաժամանակ, ՀԿԵ-ն այսօր պատրաստ է  ներկայացնել ոչ միայն աշխատատեղեր, այլ նաև ներդրումներ կատարել աշխատակիցների մասնագիտական որակավորման բարձրացման ուղղությամբ:

«Լուրջ ներդրումներ կան: Մեզ ցույց տվեցին նոր հաստոցների, տեխնիկայի վերջին խոսքով հագեցած սարքավորումների մի ամբողջ շարք, որը բացի Հայաստանից,  ողջ տարածաշրջանում չկա: Այսպիսով, Հայաստանը հարևան երկրների, մասնավորապես` Վրաստանի, համար աշխատանքի որոշակի ծավալի հնարավորություն է ստանում»,-ասաց Նաղդալյանը:

 Նա նշեց, որ ակնհայտ է ենթակառուցվածքի ուժեղացումը, որոշակի աշխատանքների որակը և ծառայությունների արժեքը:

«Սա  բարձր մակարդակով կազմակերպված արտադրություն է, որը ունակ է լուծել երկաթուղու առջև կանգնած խնդիրները»,-ասաց Նաղդալյանը:

Նա հիշեցրեց, որ երկաթուղու գործունեությունը մշտապես գտնվում է Հայաստանի միջխորհրդարանական հանձնաժողովի օրակարգում, քանի որ հենց երկաթուղին է այն լոկոմոտիվը, որն առաջ է տանում կից ձեռնարկություններին, ամրապնդում կորպորացիան:

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը նույնպես մեծ նվաճում համարեց այն, որ ՀԿԵ-ն երկրում նորոգման աշխատանքներ են իրականացվում:

«Սա էապես կրճատում է աշխատանքների ինքնարժեքը և բարձրացնում արդյունավետությունը: ՀԿԵ-ի ռազմավարությունը շատ ճիշտ է: Ես վստահ եմ, որ ընկերությունը կհաղթահարի օբյեկտիվ դժվարությունները և ցույց կտա իր հնարավորությունները»,-ասաց Վոլինկինը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:59
06 Նոյեմբերի 2017
«Գազպրոմ Արմենիան» կրկին գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
2017 թ.–ի 9 ամսում ընկերությունը պետակա բյուջե է վճարել ավելի քան 32,2 մլրդ դրամ:
17:21
31 Հոկտեմբերի 2017
ԵԶԲ–ն 100մլն դոլարի վարկ կտրամադրի «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործունեության ընդլայնման համար
Եվրասիական զարգացման բանկի «Տաշիր» ընկերությունների խմբի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի միջև մտադրությունների համաձայնագիր է ստորագրվել։
13:15
31 Հոկտեմբերի 2017
Մոսկվայում բացվել է «Եվրասիական ինտեգրացիա» Միջազգային XII համաժողովը
Ուշադրության կենտրոնում է նաև միջպետական համագործակցության հարցը ԵՏՄ–ի շրջանակում։
12:15
31 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ–Հայաստան Բանկը Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ բարձրացնում է ավանդների տոկոսադրույքները
Խնայողությունների միջազգային օրվանն ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստել է հատուկ առաջարկ ավանդատուների համար:
11:17
30 Հոկտեմբերի 2017
ՀՀ վարչապետը ներկայացրել է 2018 թ.–ի պետբյուջեի նպատակները
Երկուշաբթի խորհրդարանական հանձնաժողովներում մեկնարկել են ՀՀ 2018 թ.–ի պետական բյուջեի նախագծի քննարկումները։
13:07
26 Հոկտեմբերի 2017
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրին
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն տվեց ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրն ու ներկայացրեց այն ԱԺ–ի վավերացմանը։
16:42
19 Հոկտեմբերի 2017
Հայաստանն ու Ռուսաստանը միջազգային ավտոհաղորդակցություն կհաստատեն
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Ռուսաստանի հետ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության միջկառավարական համաձայնագրին։
14:40
18 Հոկտեմբերի 2017
Սուրեն Կարայան. 2017 թ.–ի առաջին կիսամյակում արտահանման աճ է գրանցվել ինչպես դեպի ԵՏՄ, այնպես էլ դեպի ԵՄ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ամփոփեց 2017-ի առաջին կիսամյակի արդյունքները։
19:50
12 Հոկտեմբերի 2017
«Վնեշէկոնոմբանկ»-ը և Հայաստանն ընդլայնում են գործակցությունը
Հայաստանի հետ «Վնեշէկոնոմբանկ»–ի գործակցության ընդլայնման հարցերն են քննարկվել հինգշաբթի:
18:27
11 Հոկտեմբերի 2017
Գյուղատնտեսության նախարարը կոչ է արել գների փոփոխման պատճառով երկրում խուճապի մթնոլորտ չստեղծել
Հայաստանի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մսամթերքի գներից դժգոհներին առաջարկել է, որ իրենք զբաղվեն դրա արտադրությամբ։

19:34
10 Հոկտեմբերի 2017
ՀՀ վարչապետ. իրանական գործընկերների հետ պայմանավորվել ենք «ռեստարտ» տալ մեր հարաբերություններին
ՀՀ վարչապետի խոսքով, իրանցի գործընկերների հետ համաձայնություն է ձեռք բերվել հարաբերությունների «ռեստարտի» մասին։
15:01
09 Հոկտեմբերի 2017
Մոսկովյան բորսան նախատեսում է հայկական դրամով առուվաճառք կազմակերպել
Մոսկվայի բորսան նախատեսում է հայկական դրամով առուվաճառք կազմակերպել։