486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
Անհրաժեշտ է մեծացնել ՌԴ արտահանման ծավալները. ՀՀ գյուղնախարար
18:17
30 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/.   ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն երկուշաբթի կայացած խորհրդակցության ժամանակ հորդորել է գյուղմթերք արտահանող ընկերություններին ավելացնել դեպի ՌԴ արտահանման ծավալները, arka.am կայքի փոխանցմամբ` հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից

Խորհրդակցությանը մասնակցել են հանրապետությունից թարմ պտուղ-բանջարեղեն արտահանող  շուրջ  20 ընկերությունների ներկայացուցիչներ և անհատ ձեռներեցներ, ինչպես  նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ Հովհաննես Հայրապետյանը:
 
Հանդիպման նպատակն էր քննարկել ՌԴ-ի կողմից թուրքական ապրանքների նկատմամբ կիրառվող արգելանքի պարագայում հայկական արտադրանքի արտահանումն ավելացնելու հնարավորությունները:

 «Այսօր պաշտոնապես հրապարակվել է այն գյուղատնտեսական մթերքների ցանկը, որը Ռուսաստանի Դաշնությունը արգելել է ներկրել Թուրքիայից: Սրանով նոր հնարավորություններ են ստեղծվում տեղական արտադրողների համար ավելացնելու դեպի ռուսաստանյան շուկա իրենց գյուղատնտեսական արտադրանքի, այդ թվում` պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալները», – նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:
 
Նախարար Կարապետյանի խոսքով` այժմ մենք հանրապետությունում ունենք բավարար  քանակությամբ  թարմ պտուղ-բանջարեղեն, այդ թվում` խաղող, խնձոր, կաղամբ, ծաղկակաղամբ, բազուկ, կարտոֆիլ, գազար, ինչպես նաև ջերմոցային արտադրանք, որը կարող ենք արտահանել ռուսական շուկա: Նախարարն ընդգծել է, որ հայ արտադրողներն ունեն հնարավորություն ավելացնելու արտահանվող գյուղմթերքի ծավալները  և հորդորել է այս ուղղությամբ համապատասխան աշխատանքներ իրականացնել:

 Գյուղնախարարը հայտնել է, որ այժմ խոշոր արտահանողները տրանսպորտային միջոցներն ավելացնելու քայլեր են ձեռնարկում:
 
Հանդիպման ընթացքում նախարարը ծանոթացել է արտահանող ընկերությունների ներկայացուցիչներին հուզող խնդիրներին և խոստացել, որ պետությունն իր կողմից պատրաստ է աջակցել արտահանումներն առավել արդյունավետ կազմակերպելու հարցում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։
14:04
11 Հունվարի 2017
Համաշխարհային բանկը բարելավել է 2016 թ.-ին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը, բայց վատացրել է 2017 թ.-ի սպասումները
Համաշխարհային բանկը Հայաստանի 2017 թ.-ի տնտեսական աճը կանխատեսում է 2,7 տոկոսի սահմանում:
20:45
28 Դեկտեմբերի 2016
Ռուսաստանի խոշոր սուպերմարկետներում կվաճառվի հայկական գինի և պանիր
Ռուսական խոշորագույն առևտրային ցանցերի տեսականին 2017 թ.–ից կհամալրվի հայկական գինիներով, պանրով և ձկնեղենով։
19:58
28 Դեկտեմբերի 2016
Նախարար. Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին կտրամադրվի ավիափոխադրումների հնարավորություն
ՀՀ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին, որպես այլընտրանք, կտրամադրի ավիափոխադրումների հնարավորություն:
18:35
28 Դեկտեմբերի 2016
ՀՀ տնտեսական զարգացման նախարարը ներկայացրել է հայկական տնտեսության աճի կանխատեսումը
Հայաստանի տնտեսական աճը 2016 թ.-ի արդյունքներով կկազմի 0,5-0,6 տոկոս, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը` ամփոփելով տարվա արդյունքները:
14:36
21 Դեկտեմբերի 2016
Կարապետյանը սպասում է օտարերկրյա ներդրողների առաջարկներին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի ընդունել է ՀՀ խոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումներ կատարող ձեռնարկությունների ներկայացուցիչներին: