483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանին հարկավոր է միջին հզորությամբ էներգաբլոկ. փորձագետ
16:48
27 Հոկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանին, հնարավոր է, անհրաժեշտ է միջին հզորությամբ էներգաբլոկ, հայտարարեց ՀՀ նախագահին առընթեր Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի (ԱԷԱԽ) գործադիր քարտուղար, «Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն Վահրամ Պետրոսյանը։

«Հնարավոր է, որ Հայաստանին ավելի շատ անհրաժեշտ է 500–600 ՄՎտ միջին հզորությամբ ատոմային էներգաբլոկ, քան հազար ՄՎտ հզորությամբ խոշոր էներգաբլոկ», – ասաց Պետրոսյանը երեքշաբթի ԱԷԱԽ–ի 14–րդ նիստից հետո կազմակերպված ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով` այսօր շուկայում հայտնվում են միջին և ցածր հզորությամբ էներգաբլոկներ։ «Որքան շատ լինեն դրանք, այդքան ավելի էժան կլինի ապագա աշխատանքների արժեքը», – ընդգծեց նա։

Ավելի վաղ Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են կառուցել 1000 ՄՎտ հզորությամբ նոր ատոմային էներգաբլոկ, շինարարությունը նախատեսվում է սկսել 2018–2019 թթ.–ին։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 5–6 մլրդ դոլար։

Համաձայն,  Ռուսաստանի հետ Հայկական ԱԷԿ–ի շահագործման ժամկետի երկարացման և այդ նպատակով վարկային և դրամաշնորհային ռեսուրսների տրամադրման հետ կապված 2015 թվականին կնքված երկու համաձայնագրերի` Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի 270 մլն դոլար վարկ և 30 մլն դոլար դրամաշնորհ։ Վարկային միջոցները կտրամադրվեն 15 տարի ժամկետով, 5 տարվա արտոնյալ ժամանակահատվածով և տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով։

Տարածաշրջանում հայկական միակ ԱԷԿ–ը գտնվում է Երևանից 30 կիլոմետր դեպի արևմուտք։ Ներկայում գործում է ատոմակայանի 407.5 ՄՎտ հզորությամբ միայն երկրորդ բլոկը։ Փորձագետների գնահատականներով, ԱԷԿ–ը կարող է գործել մինչև 2016 թվականը, սակայն Եվրամիությունը պնդում է, որ այդ ԱԷԿ–ի աշխատանքը պետք է դադարեցվի։–0--


Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:10
09 Դեկտեմբերի 2016
ՀԲ-ն զրոյականի է փոխել Հայաստանի տնտեսության աճի 2016թ. կանխատեսումը
Համաշխարհային բանկը զրոյականի է փոխել Հայաստանի տնտեսության աճի 2016թ. կանխատեսումը, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանում Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ, ծրագրի համաղեկավար Գոհար Գյուլումյանը:
13:56
09 Դեկտեմբերի 2016
ԱՄՀ-ն հաստատել է EFF ծրագրի շրջանակում Հայաստանին մոտ 21 մլն դոլարի ֆինանսավորման տրամադրումը
ԱՄՀ գործադիր խորհուրդը «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի» շրջանակում Հայաստանին մոտ 21 մլն դոլար կտրամադրի:
13:49
09 Դեկտեմբերի 2016
ՀՀ վարչապետ. հարկավոր է օգտագործել բոլոր հնարավորությունները Հայաստանի տնտեսությունը խթանելու համար
Հայաստանը պետք է առավելագույնս օգտագործի բոլոր հնարավորություններն ու ներուժը Հայաստանի տնտեսությունը խթանելու համար, հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
19:47
08 Դեկտեմբերի 2016
Տիգրան Սարգսյանը նշել է ԵՏՄ աշխատանքի` այս տարվա գերակա ուղղությունը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը պատմել է այն ուղղության մասին:
12:25
08 Դեկտեմբերի 2016
ՀՀ վարչապետը ՏՄՊՊՀ ղեկավարին հանձնարարեց ուշադիր լինել գների արհեստական բարձրացման հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին հանձնարարեց տոներին ընդառաջ ուշադիր լինել գների արհեստական բարձրացման հարցում։
12:20
07 Դեկտեմբերի 2016
Վրաստանի տարածքով անցնող գազատարն ադրբեջանական ընկերությանը վաճառելու գործընթացը սկսվել է. թերթ
Վրաստանում ինչ-որ գործընթաց է սկսվել` ադրբեջանական ընկերությանը Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող հյուսիս-հարավ մայրուղային գազատարը վաճառելու մասով:
17:28
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում վճարովի ավտոճանապարհ կգործի
Հայաստանում վճարովի ավտոճանապարհ կգործի։
13:47
06 Դեկտեմբերի 2016
«Armenia» ավիաընկերությունը գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթն ընդամենը 49 եվրոյով
«Armenia» ավիաընկերությունը դեկտեմբերի 16-ին գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթը:
11:42
01 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանական ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը
Ադրբեջանական «Soccar» ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը:
15:22
30 Նոյեմբերի 2016
2.6-տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել Հայաստանում 2016 թ. 3–րդ եռամսյակում
Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս:
20:04
22 Նոյեմբերի 2016
ՏՄՊՊՀ–ն կաջակցի «Գրանդ Տոբակոյին» Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից
Հայկական կարգավորիչը կաջակցի Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությանը Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից։
17:55
22 Նոյեմբերի 2016
Որքա՞ն գումար են ծախսում սննդի վրա Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին: