486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
ՀԿԵ-ն պատրաստվում է ձմեռային շրջանի աշխատանքին
13:11
10 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հարավկովկասյան երկաթուղում ավարտվել է գծի, էներգամատակարարման և կապի համակարգերի աշնանային զննումը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Ամենամյա այս զննման նպատակն է երկաթուղու կայուն աշխատանքի և գնացքների անվտանգ երթևեկության ապահովումը»,– նշվում է հաղորդման մեջ։

Զննման ընթացքում ստուգող հանձնաժողովի ուշադրության կենտրոնում էին երկաթուղային գծանցների, արհեստական կառույցների տեխնիկական վիճակը, գծի առողջացման ծրագրերի իրականացմումը, գծային ու ձնամաքրման տեխնիկայի պատրաստվածության մակարդակը:

Արդյունքում բացահայտվել է խախտումների, դիտողությունների և թերությունների էական կրճատում:

Պետք է նշել, որ 2015 թվականի հունվար-հոկտեմբերին ՀԿԵ-ում գծի գնահատականը կազմեց 96 միավոր՝ 4 միավորով բարելավելով նախատեսված ցուցանիշը: Իսկ վերջին 3 տարիների ընթացքում գծի գնահատականը կրճատվեց 3 անգամ, ինչը հավաստում է գծի տեխնիրկական վիճակի էական բարելավումը:

2015 թվականի 10 ամիսների ընթացքում երկաթուղում սահմանվել է 190 սահմանափակում՝ 2014-ի 362-ի դիմաց:

Փոխադրումների տնօրինությունում բացահայտված թերությունների հիմնական մասը վերաբերվում է աշխատողների գիտելիքների մակարդակի բարձրացմանը, աշխատանքի տեխնոլոգիաների պահպանմանը, ազդանշանային, կենտրոնացման և արգելափակման սարքերի աշխատանքի խափանման դեպքերում աշխատողների գործողությունների կատարելագործմանը:

Ռելսակոճային ամրակների անբավարար վիճակի պատճառով՝ զննման ընթացքոմ անբավարար գնահատական էր ստացել Մասիս-Երասխ երկաթուղային հատվածը: «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի որոշմամբ, այս հատվածում լրացուցիչ ստուգում կիրականացվի:

Աշնանային ստուգատեսի ընթացքում ուշադրության կենտրոնում էր ձնամաքրման տեխնիկան և դրա պատրաստությունը աշխատանքին ձմեռային շրջանում: Ներկա պահին տեխնիկան ամբողջությամբ պատրաստ է:

Նման հանձնաժողովային զննումներն երկաթուղում անցնում են ամեն տարի՝ գարնանն ու աշնանը, և ուղղված են գծի, ենթակառուցվածքի տեխնիկական վիճակի ուսումնասիրմանը, բացահայտված բացթողումների վերացմանը, գնացքների անվտանգ երթևեկության և երկաթուղու կայուն աշխատանքի ապահովմանը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։
14:04
11 Հունվարի 2017
Համաշխարհային բանկը բարելավել է 2016 թ.-ին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը, բայց վատացրել է 2017 թ.-ի սպասումները
Համաշխարհային բանկը Հայաստանի 2017 թ.-ի տնտեսական աճը կանխատեսում է 2,7 տոկոսի սահմանում:
20:45
28 Դեկտեմբերի 2016
Ռուսաստանի խոշոր սուպերմարկետներում կվաճառվի հայկական գինի և պանիր
Ռուսական խոշորագույն առևտրային ցանցերի տեսականին 2017 թ.–ից կհամալրվի հայկական գինիներով, պանրով և ձկնեղենով։
19:58
28 Դեկտեմբերի 2016
Նախարար. Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին կտրամադրվի ավիափոխադրումների հնարավորություն
ՀՀ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին, որպես այլընտրանք, կտրամադրի ավիափոխադրումների հնարավորություն:
18:35
28 Դեկտեմբերի 2016
ՀՀ տնտեսական զարգացման նախարարը ներկայացրել է հայկական տնտեսության աճի կանխատեսումը
Հայաստանի տնտեսական աճը 2016 թ.-ի արդյունքներով կկազմի 0,5-0,6 տոկոս, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը` ամփոփելով տարվա արդյունքները:
14:36
21 Դեկտեմբերի 2016
Կարապետյանը սպասում է օտարերկրյա ներդրողների առաջարկներին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի ընդունել է ՀՀ խոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումներ կատարող ձեռնարկությունների ներկայացուցիչներին:
17:42
20 Դեկտեմբերի 2016
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 23-ին կայանալիք նիստի ժամանակ նախատեսում է ուսումնասիրել և հաստատել Հայաստանում էլեկտրաեներգիայի նոր սակագները: