480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+1
Եղանակը Երևանում
Հայ
ՀԲ-ն աջակցում է Հայաստանին մրցունակության ու կայունության մեծացման հարցում
15:15
10 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Համաշխարահային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հինգշաբթի  հաստատեց Հայաստանին Զարգացման քաղաքականության ֆինանսավորման երրորդ գործառնության (DPF-3) շրջանակում 50 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկի տրամադրումը, հայտնեցին ՀԲ մամուլի ծառայությունից:

 «Այն կաջակցի հարկաբյուջետային, սոցիալական ու բնապահպանական կայունության ու մրցունակության բարելավմանը միտված ընդգրկուն բարեփոխումներին: Սա նախատեսված զարգացման քաղաքականության ֆինանսավորման չորս ծրագրերից երրորդն է, որը նպատակ ունի աջակցելու Հայաստանի կառավարությանն աշխատատեղերի ստեղծմանն ուղղված իր ռազմավարական նպատակի իրացման հարցում, ինչը հիմնական մարտահրավերն է երկրի զարգացման ճանապարհին»,-նշված է հաղորդագրությունում:
 
Ծրագիրը ներառում է երկու բաղադրիչ:

Առաջինը, հարկաբյուջետային տիրույթի ընդլայնումն է՝ բարելավելով հիմնական ոլորտների ֆինանսական ինքնաբավությունը, մեծացնելով սոցիալական պաշտպանության ծրագրերի նպատակայնությունը և ապահովելով սոցիալական ու բնապահպանական երաշխիքներ հանքարդյունաբերության ոլորտում, մի ոլորտ, որն ապահովում է Հայաստանի արտահանումների ավելի քան կեսը:

Երկրորդը, ուղղված է գործարար միջավայրի ամրապնդմանը, առևտրի ու կապերի դյուրացմանն ու վարկային ռեսուրսների հասանելիության ապահովմանը:

 «Ծրագիրը միտված է Հայաստանի մակրոտնտեսական կայունության և ճկունության ամրապնդմանը՝ առավել շեշտադրելով հիմնական ոլորտներում ֆինանսական ինքնաբավությունը և անորոշ արտաքին միջավայրի համատեքստում շարունակելով մրցունակության բարելավման ուղղությամբ ջանքերը, - ասում է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնորեն Լորա Բեյլին, - ծրագիրն աջակցում է այն բարեփոխումներին, որոնք առնչվում են բնակչության աղքատ խավի ու ստորին 40 տոկոսի շրջանում սոցիալական նպաստների բաշխմանը՝ պահպանելով պետական միջոցների ծավալներն ու կարգավորելով սոցիալական մյուս խնդիրները, ինչպես նաև մրցունակության ու գործարար միջավայրի բարելավման միջոցով մեծացնելով զբաղվածության հնարավորությունները»:

Ծրագիրն աջակցում է ՀՀ Կառավարության կողմից իրականացվող մի շարք բարեփոխումներին և դրանց շարքում մասնավորապես կարևորում է միասնական հարկային օրենսգրքի մշակումը՝ հարկման բազայի մեծացման, դրույքաչափերի ռացիոնալացման, հարկային քաղաքականության թափանցիկության բարելավման ու գործող օրենսդրության առկա բացերը շտկելու ճանապարհով:

Նոր հարկային օրենսգիրքը կշտկի ոլորտի խրթին, ոչ համակարգված ու հաճախ հակասական դրույթները, որոնք խոչնդոտում են հարկային պարտականությունների կամավոր ու պարտաճանաչ կատարմանը, խաթարում են հարկման հորիզոնական արդարացիությունը, որոնք անորոշություններ են ստեղծում տնտեսավարողների ու ֆիզիկական անձանց համար:

 «Նոր Հարկային օրենսգիրքը նպատակ ունի մեծացնել ներքին եկամուտների մոբիլիզացումը և աջակցել երկարաժամկետ աճին ու պետական պարտքի, ինչպես նաև պակասուրդի կայուն մակարդակի ապահովմանը: Բանկը կշարունակի աշխատել իշխանությունների հետ՝ ամրապնդելու կարևորագույն սոցիալական ծախսերի ապահովումը ու ենթակառուցվածքները, երաշխավորելու համար հարկային բարեփոխումների վերաբաշխման ու արդարացիության սկսզբունքը: Վերջինը կարող է կարգավորվել պրոգրեսիվ հարկման, նպատակային արդյունավետության մեծացման և պետական ծախսումների նպատակայնության բարելավման միջոցով, ինչը սոցիալապես անապահով ու աղքատ խմբերի համար կբարելավի հիմանական ծառայությունները,» ասաց Համաշխարհային բանկի ծրագրային թիմի ղեկավար Գոհար Գյուլումյանը:

 Ծրագրի ուշադրության կենտրոնում կլինի նաև սոցիալական ծառայությունների մասին նոր օրենքի գործարկումը, որը նպատակ ունի ապահովել այդ ծառայությունների համալիր և համարկված մատուցումը: Թափոնների վերամշակման մասով իրավական դաշտում փոփոխությունների կատարումը թույլ կտա բարելավել հանքարդյունաբերական թափոնների մշակումը և նվազեցնել բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

Ծրագրի շրջանակում կլինեն նաև արդիականացման աշխատանքներ մաքսային ձևակերպումների ընթացակարգերում՝ փոստային ծառայությունների էլեկտրոնային առևտրի մասով, կներդրվի բիզնեսի ծանուցման սկզբունքը՝ վերանայելով լիցենզավորման ընթացիկ գործընթացը, ավիացիայի ոլորտում կբարելավվի իրավական ու ինստիտուցիոնալ դաշտը՝ մեծացնելով Հայաստանի կապն աշխարհի հետ, կմշակվի բանկերի նկատմամբ կոնսոլիդացված վերահսկողության իրավական ու կանոնակարգման դաշտը, ինչը կնպաստի ֆինանսական կայունությանն ու թափանցիկությանը, որն էլ կմեծացնի ներդրողների վստահությունը:

Զարգացման քաղաքականության ֆինանսավորման երրորդ ծրագրով տրամադրվում է 50 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ ՎԶՄԲ-ից` փոփոխական տոկոսադրույքով, 14,5 տարվա արտոնյալ ժամանակաշրջանով և մարման 25 տարվա ժամկետով: 1992թ. Համաշխարհային բանկին, իսկ 1993թ. ՄԶԸ-ին միանալուց ի վեր այդ երկու կառույցների կողմից Հայաստանին ընդհանուր հաշվով տրամադրվել է 2,2 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք գումար:-0-


Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:47
06 Դեկտեմբերի 2016
«Armenia» ավիաընկերությունը գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթն ընդամենը 49 եվրոյով
«Armenia» ավիաընկերությունը դեկտեմբերի 16-ին գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթը:
11:42
01 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանական ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը
Ադրբեջանական «Soccar» ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը:
15:22
30 Նոյեմբերի 2016
2.6-տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել Հայաստանում 2016 թ. 3–րդ եռամսյակում
Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս:
20:04
22 Նոյեմբերի 2016
ՏՄՊՊՀ–ն կաջակցի «Գրանդ Տոբակոյին» Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից
Հայկական կարգավորիչը կաջակցի Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությանը Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից։
17:55
22 Նոյեմբերի 2016
Որքա՞ն գումար են ծախսում սննդի վրա Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին:
16:35
22 Նոյեմբերի 2016
Հայկական բանկերը ԿԲ–ին տեղեկություն չեն տրամադրել հաքերների գրոհների մասին
Հայաստանի բանկերը Կենտրոնական բանկին տեղեկություն չեն տրամադրել հաքերական գրոհների մասին:
10:58
22 Նոյեմբերի 2016
Անհրաժեշտ է ուղեղների գրոհ` երկիրը զարգացնելու համար. վարչապետ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել հեղինակավոր Bloomberg պարբերականին։
13:47
20 Նոյեմբերի 2016
Աշտարակը կարող է դառնալ զբոսաշրջության խոշոր կենտրոն
Արագածոտնի մարզում աշխատանքային այցի ժամանակ Կարեն Կարապետյանին ներկայացվել է Աշտարակ քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծը:
14:31
19 Նոյեմբերի 2016
Փորձագետները հայտնաբերել են Հայաստանի մարզերից մեկում ծիրանի այգիների չորանալու պատճառը
Փորձագետները պարզել են, թե ինչու են չորանում Արարատի մարզի Արմաշ համայնքի ծիրանի այգիները:
16:44
18 Նոյեմբերի 2016
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է: Ընկերությունը ծանր ֆինանսական վիճակում է։
15:53
18 Նոյեմբերի 2016
Թռչնաֆաբրիկաներից մեկում թռչունների անկման լուրը հերքվել է
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ թերթում տեղ գտած հրապարակումը չի համապատասխանում իրականությանը:
10:30
13 Նոյեմբերի 2016
«Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 մլրդ դրամ է ներդրել՝ ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով
Ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով «Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 միլիարդ դրամի ներդրում է կատարել: