+1
Եղանակը Երևանում
Հայ
Ինովացիոն էկոհամակարգի զարգացումը կառավարության ուշադրության կենտրոնում է
15:13
11 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ. 11 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, չորեքշաբթի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) մասնակցել է «Գիտելիք, նորաստեղծություն և զարգացում» խորագրով ՀՊՏՀ 25-րդ գիտաժողովի բացմանը,  հայտնում է «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը` հղում անելով կառավարության մամուլի ծառայությանը:  

Կառավարության ղեկավարը, ողջունելով գիտաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին, նշել է, որ 21-րդ դարում տնտեսական զարգացման հիմքը գիտելիքը, նորարարություններն ու ստեղծագործական ներուժն են, և այս առումով պատահական չէ գիտաժողովի խորագրի ընտրությունը:

Վարչապետն ընդգծել է, որ քաջատեղյակ է համալսարանում իրականացվող հետազոտություններից և գոհունակություն հայտնել, որ ՀՀ կառավարության տնտեսական զարգացման քաղաքականության շրջանակում սահմանված գերակայությունները ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի, ասպիրանտների և ուսանողների ուշադրության կենտրոնում են:

 «Ուրախալի է, որ դեռևս 2011թ. ՀՊՏՀ գիտխորհրդի կողմից հաստատված Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2011-2017 թթ. գիտահետազոտական և ինովացիոն զարգացման հայեցակարգում սահմանված նպատակներն աստիճանաբար կյանքի են կոչվում: Շարունակվում են գիտական գործունեության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման աշխատանքները, ինչի վկայությունն են նաև «Ամբերդ» հետազոտական կենտրոնը և մոտ ժամանակներս ստեղծվելիք գիտաուսումնական լաբորատորիաները», - ասել է Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետի խոսքով՝ ՀՀ կառավարությունն առաջնորդվում է տնտեսության մրցունակության բարձրացման, շարունակական տնտեսական աճի ապահովման հրամայականներով և գիտելիքահեն տնտեսություն կառուցելու անհրաժեշտությամբ:

«Վերջին տարիներին մենք զգալի առաջընթաց ենք արձանագրել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բնագավառում, որտեղ տարեկան միջինը գրանցվում է 25 տոկոս աճ: Այս ամենի արդյունքում ներկայում ունենք համապատասխան ներուժ և բոլոր անհրաժեշտ նախադրյալները՝ տարածաշրջանում կարևոր դերակատար դառնալու համար: Մենք հետևողական ջանքեր ենք գործադրում ինովացիոն էկոհամակարգի զարգացման համար։ Մասնավորապես, իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են ինովացիոն ոլորտի իրավական դաշտի կատարելագործմանը, ժամանակակից ինովացիոն ենթակառուցվածքների ձևավորմանն ու զարգացմանը, ոլորտի առաջընթացը խթանող ֆինանսական ենթակառուցվածքների՝ հետազոտական, կրթական կենտրոնների, տեխնոպարկերի, լաբորատորիաների ստեղծմանը, ինչպես նաև առկա նորարարական և բիզնես կարողությունների զարգացմանը: Մենք պատրաստ ենք աջակցելու ինովացիոն բոլոր այն ընկերություններին, որոնք ստեղծում են նոր ապրանքներ, ծառայություններ և շուկաներ», - շեշտել է կառավարության ղեկավարը:

Հովիկ Աբրահամյանի համոզմամբ՝ համալսարանական գիտությունը պետք է առաջանցիկ տեմպով զարգանա մյուս բնագավառների համեմատ, և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը պետք է լինի կառավարության հենասյունը տնտեսության զարգացման գործում:

 «Համոզված եմ, որ շնորհիվ նաև այս ներկայացուցչական գիտաժողովի` հայրենական տնտեսագիտության ներկայացուցիչները և արտասահմանցի հետազոտողները, բոլոր մասնակիցները և նրանք, ովքեր կծանոթանան գիտաժողովի նյութերին, կձևավորեն սեփական պատկերացումները տնտեսագիտության և երկրի սոցիալ-տնտեսական զարգացման բնագավառում գոյություն ունեցող հիմնախնդիրների, ինչպես նաև դրանց լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ», - եզրափակել է վարչապետը՝ գիտաժողովի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք, իսկ գիտաժողովին՝ գիտական այնպիսի արդյունք, որը կդառնա նոր օրերի տնտեսական կյանքի բարենորոգման գրավականը:

Նոյեմբերի 11-13-ն անցկացվող «Գիտելիք, նորաստեղծություն և զարգացում» խորագրով ՀՊՏՀ 25-րդ գիտաժողովը կազմակերպվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ կրթության ու գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի կողմից: Հիմնական նպատակն է՝ ձևավորել երկրի սոցիալ-տնտեսական զարգացման բազմաշերտ հիմնախնդիրներին նվիրված մասնագիտական բանավիճային հարթակ՝ ակադեմիական հանրության, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկատիրական ոլորտի մասնագետների համար: Գիտաժողովի շրջանակում կանցկացվի կլոր սեղան «Գիտելիքահեն տնտեսության և գիտելիքի հասարակություն» թեմայով: -0-


Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:58
06 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg-ի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ներառվել է Bloomberg գործակալության հրապարակած աշխարհի 500 միլիարդատերերի ցանկում:
15:32
28 Փետրվարի 2017
Հայաստանը 2016 թվականն ավարտել է ընդամենը 0.2%–ի տնտեսական աճով
Հայաստանի տնտեսական աճը Հայաստանում 2016 թվականին կազմել է 0.2 տոկոս։
11:18
16 Փետրվարի 2017
ՊԵԿ–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները
Վերջերս ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել սուպերմարկետները, որտեղ գերատեսչությունը սկսել է ստուգումներ անցկացնել։
15:06
14 Փետրվարի 2017
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ ծրագրեր կքննարկեն
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կքննարկեն համատեղ ծրագրերը։
12:20
27 Հունվարի 2017
Հարկային մարմինները կալանք են դրել «Աշտարակ կաթի» արտադրանքի վրա
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերությունում առկա խնդիրները դեռ չեն լուծվել:
16:12
26 Հունվարի 2017
Forbes–ը ներառել է Սամվել Կարապետյանին ռուսական անշարժ գույքի «արքաների» ցանկում
Forbes–ը ռուսաստանաբնակ հայազգի ձեռներեց Սամվել Կարապետյանին ներառել է ՌԴ անշարժ գույքի շուկայի առաջատարների ցանկում։
17:52
24 Հունվարի 2017
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է 2,6 տոկոսով` կազմելով 1,87 մլրդ խորանարդ մետր
Հայաստան ռուսական գազի մատակարարումը 2016 թ.-ին նվազել է մինչև 1,87 մլրդ խորանարդ մետր` 2015 թ.-ի 1,92 մլրդ խորանարդ մետրի համեմատ:
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։