478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+23
Եղանակը Երևանում
Հայ
Չինաստանը ողջունում է Հայաստանի հետաքրքրությունը նոր «Մետաքսի ճանապարհ»-ի նկատմամբ
17:24
20 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Չինաստանը ողջունում է Հայաստանի աջակցությունն ու հետաքրքրությունը «Մետաքսի ճանապարհ» տնտեսական գոտու ստեղծման նախաձեռնության նկատմամբ, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ–ում Չինաստանի դեսպանատան քաղաքական հարցերով խորհրդական Լո Շի Սյունը Երևանում անցկացվող «Մետաքսի ճանապարհ XXI. հեռանկարներ և համագործակցություն» միջազգային համաժողովի շրջանակում։

Նրա խոսքով` Հայաստանի կարող է մասնակցել Մետաքսի ճանապարհի նախագծում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափում` որպես ԵՏՄ անդամ։

«Այս պահին մենք քննարկում ենք այդ հարցը։ Ամենակարևորն այն է, որ այս նախաձեռնության շրջանակում պահպանվում է թափանցիկության սկզբունքը։ Մենք անպայման ընդհանուր լեզու կգտնենք բանակցությունների ընթացքում, կպայմանավորվենք և կսկսենք աշխատել», – ասաց Շի Սյունը։

Նա նշեց, որ Չինաստանն ակտիվորեն առաջ է մղում «Մետաքսի ճանապարհ» տնտեսական գոտու և Եվրասիական տնտեսության միության համատեղ ձևավորումը, ջանքեր է գործադրում Չինաստանի և ԵՏՄ–ի և միջև առևտրային ընթացակարգերի դյուրացման համար` Ազատ առևտրի գոտի ստեղծելու նպատակով։  

«Շատ ուրախ ենք, որ հայկական կողմը դրական է գնահատում և աջակցում է «Մետաքսի ճանապարհ» տնտեսական գոտու համատեղ ստեղծման նախաձեռնությանը։ Դա նոր հնարավորություններ է բացում` երկկողմ փոխշահավետ համագործակցության համար։ Տարեսկզբին Հայաստանը միացավ ԵՏՄ–ին, ինչը թույլ է տալիս երկրին մուտք գործել 170 միլիոնանոց շուկա։ Այս հանգամանքը լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում` հայ–չինական ներդրումային համագործակցության համար», – նշեց Շի Սյունը։

Նա ավելացրեց, որ չինական կողմը պատրաստ է ակտիվորեն առաջ մղել ներդրումային համագործակցությունը Հայաստանի հետ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տրանսպորտային և էներգետիկ օբյեկտները, գունավոր մետաղը, շինարարական նյութերը, էլեկտրոնային և թեթև արդյունաբերությունը, զբոսաշրջության զարգացումը։

Խոսելով «Մետաքսի ճանապարհ» նախագծի համար Հայաստանի տարածքն օգտագործելու իրատեսության հարցին` նա նշեց, որ Մետաքսի ճանապարհը միայն ճանապարհ և մայրուղիներ չէ։

««Մետաքսի ճանապարհ» նախագծի իրականացման գործում շատ կարևոր է հարմարավետությունը, մենք չենք ստիպում երկրներին մասնակցել նախագծին», – ասաց նա` ավելացնելով, որ հիմա «Մետաքսի ճանապարհին» մասնակցելուն հավակնում են Արևելյան և Կենտրոնական Ասիայի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրները։

Նրա խոսքով` համաժողովը լավ հարթակ է «Մետաքսի ճանապարհ» տնտեսական գոտու համատեղ կառուցման հարցում կարծիքներ փոխանակելու համար։

«Հայաստանն ու Չինաստանը լավ հարաբերություններ ունեն, պահպանվում է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, զարգանում են հումանիտար, առևտրատնտեսական կապերը։ Հայաստանը Չինաստանի համար փոխշահավետ գործընկեր է առևտրի, շփման, բարեկամության հարցերում։ Բարեկամությունն անգամ ավելի կարևոր է, քան առևտուրը։ Ինչ վերաբերում է «Մետաքսի ճանապարհին», մենք պատրաստ ենք քննարկել և համապատասխան որոշումներ ընդունել մեր հայ ընկերների հետ», – նշեց Շի Սյունը։

«Մետաքսի ճանապարհ XXI. հեռանկարներ և համագործակցություն» համաժողովը կազմակերպվել է  ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտի կողմից։

«Նոր Մետաքսի ճանապարհը» աննախադեպ ենթակառուցվածքային նախագիծ է, որի նախաձեռնողը Չինաստանն է։ Նախագծի իրականացումը կհանգեցնի նրան, որ Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածքով չինական ապրանքները Եվրոպա կտեղափոխվեն ավելի արագ և էժան։

Այս նախագծի իրականացման համար Պեկինը հիմնադրել է Մետաքսի ճանապարհի 40 միլիարդ դոլար արժողությամբ հիմնադրամը, ինչպես նաև Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը (100 մլրդ դոլար), որը սկսել է իր աշխատանքը 2015 թ.–ի հունիսի 29–ին։–0–


Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:39
11 Օգոստոսի 2017
Խախտումներ պապաղակի շուկայում. հետ են կանչվել որոշ արտադրողների խմբաքանակներ
Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողություն է իրականացնում պաղպաղակի շուկայում:
12:16
10 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են նախապես հերթագրվել սպասարկման համար` EarlyOne բջջային հավելվածի միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջիններից է միացել EarlyOne հերթերի հեռավար կառավարման համակարգին:
20:42
09 Օգոստոսի 2017
Կարեն Կարապետյանն ագրոհատվածի լայնածավալ բարեփոխումներ է նախապատրաստել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդակցության ընթացքում ներկայացրեց գյուղատնտեսության բարեփոխմանն ուղղված ծավալուն ծրագիր:
13:32
01 Օգոստոսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան անվճար դրամային փոխանցումներ կատարել
Օգոստոսի 1-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները UNISTREAM համակարգի միջոցով կարող են ուղարկել անվճար փոխանցումներ:
20:18
25 Հուլիսի 2017
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը
ԱՄՆ–ն հավանություն է տվել 2018 թ.–ին Հայաստանին 6,2 մլն դոլարի օգնության տրամադրումը։
18:50
18 Հուլիսի 2017
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ սակագնով` ԵՏՄ–ի շրջանակում
Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ` ԵՏՄ–ի ներքին սակագներով:
20:14
13 Հուլիսի 2017
Հայկական «ArCa» քարտերն արդեն սպասարկվում են Ռուսաստանում
2017 թվականի հուլիսից մեկնարկել է Ռուսաստանում «ArCa» հայկական քարտերի և Հայաստանում «МИР» ռուսաստանյան քարտերի սպասարկումը։
20:45
03 Հուլիսի 2017
Fitch–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «B+» մակարդակում
Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի վարկանիշերը «В+» մակարդակում։
20:43
16 Հունիսի 2017
ՀՀ ֆինանսների նախարարն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն աշխատավարձի կեսը ծախսել է առցանց գնումների վրա:
17:42
27 Ապրիլի 2017
ՊԵԿ. տոնավաճառներում իրականացված ստուգումները նախազգուշական բնույթ են կրել, ոչ ոք չի տուգանվել
Տոնավաճառներում ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել։
11:11
20 Ապրիլի 2017
Forbes. յոթ հայ ներառվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Forbes–ի ռուսական խմբագրությունը հինգշաբթի հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 7 գործարար։
16:24
31 Մարտի 2017
Հայաստանում դեղագործական գործարան կբացվի
Հայաստանում կբացվի 1,5 մլն դոլար արժողությամբ «Թուֆենքչի գրուպ» գործարանը։