482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել Air Armenia–ի սնանկության մասին վճիռը
14:41
26 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել «Air Armenia» ՓԲԸ–ի սնանկության մասին որոշումը, «Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը։

Ավելի վաղ Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Air Armenia ընկերությանը սնանկ է ճանաչել HSBC–բանկ Հայաստանի հայցի հիման վրա։ Բանկի նկատմամբ ունեցած ավիաընկերության պարտքը կազմում է 2 մլն 150 հազար եվրո։

Ավետիսյանի խոսքով` Air Armenia–ն բողոքարկել է ավիաընկերությանը սնանկ ճանաչելու դատարանի վճիռը, սակայն Վերաքննիչ դատարանը մերժել է հայցը և որոշել առաջին ատյանի որոշումը թողնել ուժի մեջ։ Այսինքն` ավիաընկերության սնանկացման գործընթացը սկսվում է։

«Ցավոք, ՀՀ օրենսդրությամբ` եթե 90 օրից ավել 2 մլն դրամից ավելի պարտք ունես, անկախ նրանց` ինչ ակտիվներ, հարստություն ունես, օրենքը սնանկ է ճանաչում», – նշեց Ավետիսյանը։

Ինչպես նշեց Ավետիսյանը, հիմա ընկերությանը մնում է մեկ ճանապարհ` առողջացման ծրագիր ներկայացնել, այն էլ հարց է` արդյո՞ք պարտատերերը կհամաձայնվեն դրան։ Նա ավելացրեց, որ ավիաընկերությունը 68 մլն դոլարի արժեթղթեր ունի, որոնք պետք է ֆինանսի վերածեն։

Այս տարվա օգոստոսին բաժնետոմսերի 49 տոկոսի սեփականատիրոջից (East Prospect Fund ներդրումային հիմնադրամ, որը գրանցված Բրիտանական Վերջինյան կղզիների օֆշորային գոտում) ավիաընկերության հաշվեկշռի վրա փոխանցվեց 68,6 մլն դոլարի ներդրում։

«Հիմա մենք չենք կարող գումարի վերածել պարտատոմսերը։ Եթե պարտատերերը համաձայնեն մեր առողջացման ծրագրին, ապա Air Armenia–ն կապրի։ 50 օր ժամանակ ունենք», – նշել է ավիաընկերության տնօրենը։

Ավետիսյանը նաև վստահեցրել է, որ ընկերության կենտրոնական գրասենյակն ու նրա անձնական առանձնատունը, որը գրավադրված է HSBC բանկում, ամբողջությամբ կմարեն բանկի առաջ ունեցած պարտքը։

Ավետիսյանի խոսքով` եթե ավիաընկերության ներկայացրած առողջացման ծրագիրը չընդունվի, ապա «ավիաընկերության եղած–չեղածը հանվելու է վաճառքի», որից ստացած գումարներից առաջնահերթ վճարվելու են սնանկացման գործով կառավարչի և ընթացիկ ծախսերը, հետո` հարկերը, վերջում` ավիաընկերության աշխատակիցների աշխատավարձերի պարտքերը, որը մոտ 76,5 մլն դրամ է։

Թերթի հաղորդմամբ` սեպտեմբերի դրությամբ ընկերության պարտքերն ընդհանուր առմամբ կազմել են 16 մլն դոլար։ Ավիաընկերությունը պարտք է «Ալա ինթերնեյշնլին»` 2,5 մլն դոլար, Գագիկ Ծառուկյանին` 400 հազար դոլար, ընկերությունը նաև պարտք է «Զվարթնոց» օդանավակայանին, Ամերիաբանկին և Կոնվերս բանկին, Ինգո Արմենիա ապահովագրական ընկերությանը ($1 – 480,76 դրամ)։–0–
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:20
07 Դեկտեմբերի 2016
Վրաստանի տարածքով անցնող գազատարն ադրբեջանական ընկերությանը վաճառելու գործընթացը սկսվել է. թերթ
Վրաստանում ինչ-որ գործընթաց է սկսվել` ադրբեջանական ընկերությանը Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող հյուսիս-հարավ մայրուղային գազատարը վաճառելու մասով:
17:28
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում վճարովի ավտոճանապարհ կգործի
Հայաստանում վճարովի ավտոճանապարհ կգործի։
13:47
06 Դեկտեմբերի 2016
«Armenia» ավիաընկերությունը գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթն ընդամենը 49 եվրոյով
«Armenia» ավիաընկերությունը դեկտեմբերի 16-ին գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթը:
11:42
01 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանական ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը
Ադրբեջանական «Soccar» ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը:
15:22
30 Նոյեմբերի 2016
2.6-տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել Հայաստանում 2016 թ. 3–րդ եռամսյակում
Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս:
20:04
22 Նոյեմբերի 2016
ՏՄՊՊՀ–ն կաջակցի «Գրանդ Տոբակոյին» Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից
Հայկական կարգավորիչը կաջակցի Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությանը Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից։
17:55
22 Նոյեմբերի 2016
Որքա՞ն գումար են ծախսում սննդի վրա Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին:
16:35
22 Նոյեմբերի 2016
Հայկական բանկերը ԿԲ–ին տեղեկություն չեն տրամադրել հաքերների գրոհների մասին
Հայաստանի բանկերը Կենտրոնական բանկին տեղեկություն չեն տրամադրել հաքերական գրոհների մասին:
10:58
22 Նոյեմբերի 2016
Անհրաժեշտ է ուղեղների գրոհ` երկիրը զարգացնելու համար. վարչապետ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել հեղինակավոր Bloomberg պարբերականին։
13:47
20 Նոյեմբերի 2016
Աշտարակը կարող է դառնալ զբոսաշրջության խոշոր կենտրոն
Արագածոտնի մարզում աշխատանքային այցի ժամանակ Կարեն Կարապետյանին ներկայացվել է Աշտարակ քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծը:
14:31
19 Նոյեմբերի 2016
Փորձագետները հայտնաբերել են Հայաստանի մարզերից մեկում ծիրանի այգիների չորանալու պատճառը
Փորձագետները պարզել են, թե ինչու են չորանում Արարատի մարզի Արմաշ համայնքի ծիրանի այգիները:
16:44
18 Նոյեմբերի 2016
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունը դադարեցվում է: Ընկերությունը ծանր ֆինանսական վիճակում է։