ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ամերիաբանկը կավելացնի Հայաստանում արևային կայանների կառուցման վարկավորման պորտֆելը` հասցնելով 5 մլրդ դրամի մինչև 2019թ.–ի վերջ (մոտ 10 398 253 դոլար), երեքշաբթի ասաց Ամերիաբանկի կորպորատիվ և ներդրումային բանկինգի գծով տնօրեն Գագիկ Սահակյանն արևային լիզինգի թեմայով Ամերիաբանկի կողմից հրավիրված կոնֆերանսի ժամանակ։
Загружается новость ... "Лево"
Նա նշեց, որ Ամերիաբանկն արդեն տրամադրել է 3 մլրդ դրամ արևային կայանների կառուցման համար` ընդգծելով, որ սահմանափակումներ չեն դրվում` կարող է լինել արևային կայան սեփական տան տանիքում կամ գործարանի, առևտրային կենտրոնի կայան։
«Մենք աշխատում ենք բոլոր միջազգային կառույցների հետ, որոնք զբաղվում են էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրների ներդրման խթանմամբ, ինչի հաշվին կարող ենք շարունակել ներդրողների համար 20%–անոց քեշբեք ստանալու հնարավորությունը», – ասաց Սահակյանը։
Ամերիաբանկի «Արևային լիզինգ» ծրագիրը թույլ է տալիս ստանալ ֆինանսավորում առանց գրավի` զուգահեռ օգտագործելով նաև այլ ֆինանսական գործիքներ, իսկ համագործակցելով միջազգային հիմնադրամների, մասնավորապես, Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի (Green Economy Financing Facility - GEFF) հետ` տրամադրում է 20% քեշբեկ։ Միաժամանակ կանխավճարը լիզինգով կազմում է նախագծի արժեքի 10%–ը, տոկոսադրույքը` տարեկան 13% դրամով (9%` դոլարով), արդյունավետ տոկոսադրույքը` 7,5% (դոլարով` 4,5%)։ Լիզինգը տրամադրվում է 3–7 տարի ժամկետով` մինչև կայանի կառուցման ավարտը արտոնյալ ժամկետի հնարավորությամբ։
Загружается новость ...
"Право"
Բանկի հաշվարկներով, 500 կՎտ հզորությամբ կայանի կառուցման նախագծի մոտավոր արժեքը կազմում է 200 մլն դրամ։
«Տեխնոլոգիաներն այնքան ակտիվ են զարգանում, որ ֆոտովոլտային կայանների արժեքը դառնում է ավելի գրավիչ, իսկ որակն` ավելի բարձր։ Միաժամանակ այն շատ հեռանկարային ուղղություն է, քանի որ երկրում արևային օրերը շատ են և հասանելիությունը շատ բարձր է», – ասաց Սահակյանը։
GEFF–ի գնահատմամբ, Հայաստանում ձևավորվել են շատ բարենպաստ պայմաններ արևային էներգետիկայի զարգացման համար։ Ըստ հաշվարկների, երկրում կա 2500 արևային ժամ, իսկ ֆոտովոլտաժային էներգետիկայի ներուժը 830 – 1200 ՄՎտ է։
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):–0–