535.52
7.56
476.48
+30
Եղանակը Երևանում
Հայ

Աբու Դաբին ներկայացնող «Masdar» ընկերությունը կօգնի ՀՀ–ում զարգացնել վերականգնվող էներգետիկան

18:42
12 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. «Masdar» ապագա էներգետիկայի կազմակերպությունը` Աբու Դաբիից, մտադիր է խորությամբ ուսումնասիրել վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանի ունեցած հնարավորությունները, որտեղ արևային և հողմային էներգիայի զարգացման առումով երկիրն ունի զգալի ներուժ։

Ինչպես նշվում է «Նովոստի–Արմենիա» գործակալություն ստացված մամուլի հաղորդագրության մեջ, «Masdar»–ի գործադիր տնօրեն Մուհամեդ Ջամիլ Ալ Ռամահին և «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանն ուրբաթ ստորագրեցին համաձայնագիր՝ արևային ֆոտովոլտային (200մՎ), հողմային (200մՎ) և լողացող արևային էներգիայի ոլորտներում (100մՎ) արդյունավետ համագործակցության նպատակով։

Դիմելով կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին, բիզնես ոլորտի և մամուլի ներկայացուցիչներին՝ Ալ Ռամահին նշել է. «Մեծ պատիվ է լինել հինավուրց քաղաք Երևանում և քննարկել ինչպես Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտի խոստումնալից ապագան, այնպես էլ ֆորմալ կապեր հաստատել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի հետ»։

«Որպես Եվրասիական տնտեսական միության ամենաարագ աճող տնտեսությունն ունեցող երկիր և աստիճանաբար ունենալով ավելի բաց և բարենպաստ կարգավորող միջավայր՝ Հայաստանը խոստումնալից է թե՛ արևային և թե՛ հողմային էներգիայում ներդրումներ իրականացնելու համար», – ասել է նա։

Ալ Ռամահին նաև ընդգծել է, որ «Masdar»–ը, հանդիսանալով Աբու Դաբիի և «Մուբադալա» Ներդրումային Ընկերության վերականգնվող էներգետիկայի մաս, ուրախ է առավել զարգացնել Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև կապերը և իր հյուրընկալների հետ կիսվել ամբողջ աշխարհում վերականգնվող էներգետիկայի ոլորտում ծրագրերի իրականացման իր 13 տարվա փորձով։

«Ուրախ ենք սատարել Հայաստանին իր կայուն տնտեսական զարգացման նպատակներին հասնելու գործում», – նշել է «Masdar»–ի ղեկավարը։ 

Փափազյանն իր հերթին նշել է, որ այս Համաձայնագիրը ԱՄԷ և ՀՀ կառավարությունների միջև ստորագրվելիք համաձայնագրերից առաջինն է։ 

«Պարոն Ալ Ռամահին և իր թիմը մեր հյուրերը չեն, քանի որ իրենց և ԱՄԷ պետնախարար Նորին Գերազանցություն Ահմադ Ալ Սայեղին մենք տալիս ենք իրենց տանից հեռու տուն Հայաստանում», – հայտարարել է Փափազյանը։

Նա ավելացրել է, որ հունվար ամսին հարաբերությունների վերահաստատումից հետո խորհրդանշական է այն, որ առաջին երկկողմ ներդրումային համաձայնագիրը կողմից ստորագրվում է հենց վերականգնվող էներգետիկայի ոլորտում։

«Չնայած նրան, որ երկրներն ունեն երկար տարիների դիվանագիտական հարաբերություններ, Հայաստանի նոր կառավարությունը նպատակ ունի էլ՛ ավելի խորացնելու այդ կապերը ԱՄԷ-ի մեր գործընկերների հետ։ Այս համաձայնագիրը հավաստում է երկուստեք պատրաստակամությունը՝ վերոնշյալ նպատակներն իրագործելու հարցում», – նշել է հիմնադրամի տնօրենը։ 

Փափազյանի խոսքով, Հայաստանն արդեն իսկ բավական հզոր հիդրոէլեկտրական էներգիա արտադրող պետություն է, և նրա ավելի քան 200 գետեր և լճեր հարմար են լողացող արևային կայանների ծրագրերի համար։ 

«Ունենալով վայրկյանում 8.5մ և ավել քամու արագություն՝ Հայաստանը շատ բարենպաստ է նաև հողմային ֆերմայի կառուցման համար, քանի որ երկիրը ստանում է մոտ 1,720կՎտ/ժ արևային էներգիա մեկ քառակուսի մետրի համար, ի տարբերություն Եվրոպայի՝ մեկ քառակուսի մետրի համար միջինում 1000կՎտ/ժ էներգիայի», – տեղեկացրել է նա։

2010 թվականից հանդիսանալով Աբու Դաբիի միջազգային վերականգնվող էներգիայի գործակալության լիիրավ անդամ՝ Հայաստանը մինչ 2025թ. նպատակ է հետապնդում իր տեղական էներգիայի մեկ քառորդից ավել (26%) պահանջները բավարարել վերականգնվող էներգիայի միջոցով։

Հունվար ամսին իր ԱՄԷ պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ Նախագահ Նորին Գերազանցություն պարոն Արմեն Սարգսյանն ընդգծել է Հայաստանի էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացման նպատակը և ելույթ է ունեցել «Աբու Դաբիի կայունության շաբաթ 2019»-ի ընթացքում, որը հանդիսանում է կայունությանն առնչվող աշխարհում ամենամասշտաբային համաժողովը։

«Masdar»–ը, հանդիսանալով Աբու Դաբիի վերականգնվող էներգետիկայի ընկերություն, զբաղվում է վերականգնվող էներգիայի առևտրայնացմամբ և տեղակայմամբ, կայուն քաղաքաշինությամբ և մաքուր տեխնոլոգիաներով` գլոբալ կայունության մարտահրավերների լուծման նպատակով: Մուբադալա Ներդրումային Ընկերությանը ամբողջապես պատկանող՝ Աբու Դաբիի կառավարության ռազմավարական ներդրումային ընկերություն՝ «Masdar»–ի գործունեությունն ուղղված է օգնելու ԱՄԷ-ի ղեկավարությանը գլոբալ էներգետիկ ոլորտում` աջակցելով ինչպես տնտեսության, այնպես էլ էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացմանը՝ ի օգուտ ապագա սերունդների: «Masdar»–ը վերականգնվող էներգետիկայի ծրագրեր է իրականացնում ԱՄԷ-ում, Հորդանանում, Մավրիտանիայում, Եգիպտոսում, Մարոկկոյում, Մեծ Բրիտանիայում, Սերբիայում և Իսպանիայում։

«Հայաստանի Պետական Հետաքրքրությունների Ֆոնդը» (կրճատ՝ ԱՆԻՖ) ՀՀ կառավարության ներքո գործող օտարերկրյա ուղղակի ներդրումային ֆոնդ է, որը մեծամասշտաբ ծրագրերի շրջանակներում համաներդրումներ է իրականացնում գլոբալ ներդրողների և ոլորտային գործընկերների հետ։ ԱՆԻՖ-ի գործունեության նպատակն է՝ հանդիսանալ որպես ակտիվ ներդրող և գործընկեր՝ ենթակառուցվածքներում և տնտեսության կարևորագույն ոլորտներում ներդրումներ գեներացնելու և դյուրացնելու նպատակով։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:23
18 Հուլիսի 2019
Ավինյանը նշել է Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի էներգացանցերի միավորման ժամկետները
Տիգրան Ավինյանը կարծում է, որ Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և Իրանի էներգացանցերի միավորումը ցանկության դեպքում կարելի է ավարտի հասցնել 2-3 տարվա ընթացքում:
20:37
12 Հուլիսի 2019
ՀՀ–ում աշնանը կսկսի գործել «Ամբեր Կապիտալ» ընկերության առաջին մասնավոր ներդրումային ֆոնդը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ամբեր Կապիտալ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Ուղուրլյանին և ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Արաբյանին:
19:48
12 Հուլիսի 2019
«Գազպրոմ Արմենիայի» արդյունվետության հաշվին գազի չթանկանալը երկար չի կարող տևել. փոխվարչապետ
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ «Գազպրոմ Արմենիայի» արդյունվետության հաշվին գազի չթանկանալը երկար չի կարող տևել։
15:22
12 Հուլիսի 2019
Երևանում մեկնարկել է 250 մլն դոլար արժողությամբ նոր ՋԷԿ-ի կառուցումը (ՎԻԴԵՈ)
Հայաստանում տրվել է նոր ՋԷԿ-ի կառուցման մեկնարկը:
14:23
09 Հուլիսի 2019
Սինգապուրում հայտնել են, որ պատրաստ են Հայաստանի հետ տնտեսական գործակցության
Սինգապուր կատարած պաշտոնական այցի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է այդ երկրի տնտեսական զարգացման կառավարման խորհուրդ:
10:08
27 Հունիսի 2019
Գազը 10%–ով կթանկանա. այս անգամ թանկացումն ազդելու է սպառողների վրա. ԶԼՄ
ՌԴ իշխանությունները մտադիր են հաջորդ տարվա հունվարի 1- ից ևս 10 տոկոսով թանկացնել գազը։
14:12
26 Հունիսի 2019
Ռոսատոմի «ՏՎԷԼ» վառելիքային ընկերությունը կհամալրի Հայկական ԱԷԿ-ի միջուկային վառելիքի պաշարը
2017թ․ կնքված փաստաթղթերի հիման վրա էլեկտրակայանում ձևավորվել է միջուկային ռեզերվի պաշար։
14:11
25 Հունիսի 2019
Խորհրդարանի դիմաց բողոքի ակցիա իրականացվեց Հարկային օրենսգիրքում փոփոխությունների դեմ (ՖՈՏՈ)
Երիտասարդական «Ահազանգ» հասարարկան շարժումը երեքշաբթի բողոքի ակցիա է անցկացրել Ազգային ժողովի շենքի դիմաց:
14:39
20 Հունիսի 2019
2018թ.–ի բյուջեի կատարողականն ընդունվեց
ՀՀ ԱԺ–ն ընդունեց 2018թ.–ի պետբյուջեի կատարողականը։
17:32
11 Հունիսի 2019
ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը
ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը:
20:42
06 Հունիսի 2019
Փաշինյանը պատմել է Պուտինին ռուս զբոսաշրջիկների հետ շփման և տնտեսության աճի մասին
Հանդիպումն անցել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում։
12:51
06 Հունիսի 2019
7 պատճառ Ucom պարտատոմսեր գնելու համար
Մարդկանց բնորոշ է մինչև կյանքի վերջ տարբեր նպատակներով խնայողություններ կատարել։