438.63
4.38
404.42
+2
Եղանակը Երևանում
Հայ

ՎՏԲ-Հայաստան բանկը հաճախորդներին հնարավորություն է ընձեռում ինքնուրույն որոշել իրենց քարտերի PIN-ծածկագրերը

16:20
05 Ապրիլի 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան բանկի կողմից թողարկված պլաստիկ քարտերի ծածկագրերը հաճախորդներին տրամադրվում են SMS-հաղորդագրությունների միջոցով՝ թղթային կրիչների փոխարեն, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Նոր քարտ ստանալիս SMS-հաղորդագրությամբ քարտապաններին ուղարկվում են ժամանակավոր PIN-ծածկագրեր, որոնք հաճախորդները պետք է ինքնուրույն փոխարինեն ՎՏԲ-Հայաստան բանկի բանկոմատների միջոցով և որոշեն PIN-ծածկագիր իրենց հայեցողությամբ: Նոր ծառայության շնորհիվ բանկի հաճախորդները կարող են ստեղծել թվերի կոմբինացիա, որն իրենք հեշտությամբ կհիշեն, հետագայում ցանկացած ժամանակ փոխելով այն, իսկ մի քանի քարտերի առկայության դեպքում՝ կարող են բոլոր քարտերի համար դնել նույն միասնական PIN-ծածկագիրը», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Ժամանակավոր PIN-ծածկագրով SMS-հաղորդագրությունը ստանալուց հետո հաճախորդը քարտի ակտիվացման և մշտական PIN-ծածկագիր որոշելու համար կատարում է հետևյալ գործողությունները.

• քարտը մուտքագրում է ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած բանկոմատ;

• մուտքագրում է SMS-հաղորդագրությամբ ստացված ժամանակավոր PIN-

ծածկագիրը;

• բացված պատուհանում մուտքագրում է նոր քառանիշ PIN-ծածկագիրը;

• կրկին մուտքագրում է նոր PIN-ծածկագիրը և ավարտում է գործարքը:

«Ելնելով անվտանգության պահանջներից, հաճախորդի կողմից ստեղծած ծածկագիրը չի պահպանվում բանկի Պրոցեսինգային կենտրոնում և հասանելի է բացառապես հաճախորդին», - հայտնում են բանկից:

PIN-ծածկագրի ինքնուրույն փոխարինման ծառայությունը գործում է ՎՏԲ-Հայաստան բանկի բոլոր քարտերի համար, բացառությամբ Instant Issue, Visa Infinite, թոշակային և վարկային քարտերի:

Ավելի մանրամասն տեղեկատվություն քարտն ակտիվացնելիս PIN-ծածկագրի փոխարինման մասին կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան բանկի մասնաճյուղերում և Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոնում՝ 87-87 հեռախոսահամարով:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:07
21 Փետրվարի 2024
Տեխնոլոգիաների ազդեցությունը ֆինանսական շուկայի վրա․ ձեր փողերը կվստահե՞ք ռոբոտներին
Տեխնոլոգիան շուկան պարզ և հարմարավետ դարձնելու բանալին է: Այսօր կանդրադառնանք հայտնի լուծումներին, որոնք փոխում են մոտեցումը ներդրումների նկատմամբ
10:00
14 Փետրվարի 2024
Թոփ 10 գրքեր, որոնք պետք է ընթերցեն սկսնակ ներդրողները
Փորձագետների կողմից գրքերի թոփ տասնյակը, որոնք սկսնակ ներդրողներին կներկայացնեն ֆինանսական աշխարհը, կբարձրացնեն ֆինանսական կրթվածության մակարդակն ու նրանց ինքնագնահատականը
10:05
07 Փետրվարի 2024
Ներդրողի պաշտպանություն ֆինանսական շուկայում․ ի՞նչ է կարևոր իմանալ կարգավորումների մասին
Ֆինանսական շուկան բազմազան է և ներառում է հսկայական թվով մասնակիցներ, այդ թվում՝ անբարեխիղճ։ Ուստի, հարթակ, միջնորդներ և գործիքներ ընտրելիս ներդրողների համար կարևոր է հասկանալ, թե ինչ մեխանիզմներով կարող են պաշտպանվել խարդախներից
19:59
30 Հունվարի 2024
Google–ը, Facebook–ը, TikTok–ը, Amazon–ը, Netflix–ը և այլ ոչ ռեզիդենտ կազմակերպություններ 2023թ․–ին ՀՀ պետբյուջե են վճարել ավելի քան 2,6մլրդ դրամ ԱԱՀ
Google–ը, Facebook–ը, TikTok–ը, Amazon–ը, Netflix–ը և այլ ոչ ռեզիդենտ կազմակերպություններ 2023թ․–ին ՀՀ պետբյուջե են վճարել ավելի քան 2,6մլրդ դրամ ԱԱՀ
14:34
30 Հունվարի 2024
ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 8.75%
ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 8.75%
10:20
17 Հունվարի 2024
Ներդրումներ՝ կոնկրետ նպատակների համար․ կենսաթոշակային պլանավորում և կրթություն
Սեփական ապագայի մասին հոգալու, երեխաներին աջակցելու և ֆինանսական կախվածությունից խուսափելու միջոցներից մեկը ներդրումներն են
10:20
10 Հունվարի 2024
Ինչպե՞ս ընտրել հարմար բրոքեր
Որոշելով սկսել առևտուր բորսայում՝ անհրաժեշտ է ընտրել միջնորդ, շուկայի պրոֆեսիոնալ մասնակից, որը համապատասխանում է օրենսդրական պահանջներին: Միջնորդի ընտրությունը շատ կարևոր քայլ է, քանի որ նրա օգնությամբ դուք կառավարելու եք ձեր ֆինանսական գործիքները
17:25
27 Դեկտեմբերի 2023
Էլեկտրաէներգիայի սակագները բոլոր սպառողների համար կմնան անփոփոխ
Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց էլեկտրական էներգիայի սակագները
12:23
26 Դեկտեմբերի 2023
CPS-ի, Flash-ի, «Մեգա Թրեյդ»-ի և «Max Oil»-ի նկատմամբ վարույթներ են հարուցվել գերիշխող դիրքի չարաշահման հիմքով
CPS-ի, Flash-ի, «Մեգա Թրեյդ»-ի և «Max Oil»-ի նկատմամբ վարույթներ են հարուցվել
10:15
19 Դեկտեմբերի 2023
Թոփ 7 ֆիլմեր, որոնք պետք է դիտի յուրաքանչյուր պոտենցիալ ներդրող
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը Freedom Broker Armenia-ի հետ համատեղ հատուկ նախագծի շրջանակում ներկայացնում է լավագույն 7 ֆիլմերը, որոնք կհետաքրքրեն ինչպես սկսնակներին, այնպես էլ փորձառու ներդրողներին
22:29
18 Դեկտեմբերի 2023
«Հայաստանի էլեկտրական ցանցերն» առաջին անգամ թողարկել են 32մլրդ դրամի պարտատոմս
Տեղաբաշխումն իրականացվում է Ամերիաբանկի կողմից։ Տոկոսադրույքը սահմանվել է 11.4%, մարման ժամկետը՝ 3 տարի, վճարման պարբերականությունը՝ 6 ամիսը մեկ