438.1
4.37
401.96
+5
Եղանակը Երևանում
Հայ

Որքա՞ն գումար են ծախսում սննդի վրա Հայաստանի բնակիչները

17:55
22 Նոյեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին:

«ԱՌԿԱ» գործակալության հաղորդմամբ, այս մասին է վկայում ՀՀ ԱՎԾ «Հայաստանում աղքատության և սոցիալական համապատկերը» 2015 թ.–ի հաշվետվությունը:

Հաշվետվության տվյալների համաձայն, Հայաստանում մեկ մարդը միայն սննդի համար ամսական ծախսում է 18 705 դրամ ($39) կամ իր սպառողական ծախսերի մոտ 43,6%-ը` ներառյալ տանից դուրս սնվելը:

Հայաստանում սննդի վրա ծախսերի մասնաբաժինը բավական բարձր է, ավելի բարձր, քան զարգացած երկրներում և նույնիսկ տարածաշրջանի երկրներում:

ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության 2014 թ.-ի տվյալներով, սննդամթերքի վրա ամենաքիչ գումարը ծախսում են ամերիկացիները: Այսպես, տանը սնվելու դեպքում ծախսը կազմում է 6,6 տոկոս, մինչդեռ Կանադայում` 9,2 տոկոս, Ավստրալիայում` 9,9 տոկոս: Եվրոպական երկրներում, օրինակ Գերմանիայում, սննդի վրա ծախսերի մասնաբաժինը կազմում է 10,2 տոկոս, Իսպանիայում` 13 տոկոս, Ֆրանսիայում` 13,3 տոկոս, Սլովենիայում` 15 տոկոս, Բուլղարիայում` 18,7 տոկոս և Չեխիայում` 16,2 տոկոս:

Տարածաշրջանի երկրներում, օրինակ` Թուրքիայում, այդ ցուցանիշը կազմում է 21,6 տոկոս, Իրանում` 24,6 տոկոս: Հետխորհրդային երկրներում վիճակագրությունը հետևյալն է. Ռուսաստանում` 28,4 տոկոս, Ուզբեկիստանում` 30,7 տոկոս, Վրաստանում` 32,4 տոկոս, Բելառուսում` 36,9 տոկոս, Ուկրաինայում` 37,7 տոկոս, Ադրբեջանում` 40,7 տոկոս, Ղազախստանում` 43,3 տոկոս:

Սակայն բացարձակ արտահայտմամբ, բնականաբար, ԱՄՆ-ում ավելի շատ գումար են ծախսում սննդամթերքի վրա (տարեկան 2 385 դոլար), քան Հայաստանում (տարեկան 468 դոլար) կամ Ռուսաստանում (2 055,1 դոլար):

Հայաստանի բնակչության ծախսերի բաժնում սննդամթերքին հաջորդում են ծառայությունների ծախսերը, որոնց բաժին է հասնում բոլոր սպառողական ծախսերի 33,6 տոկոսը կամ 11 437 դրամ (մոտ 23,9 դոլար):

Ընդհանուր առմամբ, 2015 թ.–ին մեկ մարդու հաշվարկով սպառողական ծախսերն ամսական կազմում են 42 867 դրամ (89 դոլար), ինչը 55 տոկոսով ավելի է` նախորդ տարվա ցուցանիշի համեմատ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:59
14 Մարտի 2024
Հայաստանի տնտեսությունը վերջին երեք տարում աճել է 30%–ով․ Էկոնոմիկայի նախարարություն
Հայաստանի տնտեսությունն անցած երեք տարում ցուցադրել է մոտ 30%–ի կումուլյատիվ աճ, ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը
10:00
13 Մարտի 2024
5 ներդրումային թեզեր, որոնք վախեցնում են մեզ
Արժե՞, արդյոք, ուշադրություն դարձնել ներդրումների մասին «սարսափելի պատմություններին»։ Եկեք պարզենք՝ դիտարկելով հինգ տարածված պնդումներ
15:09
05 Մարտի 2024
Հայաստանն աջակցում է պատժամիջոցային ռեժիմներին՝ առանց դրանց միանալու․ ԿԲ
Հայաստանը չի միացել ոչ մի պատժամիջոցային ծրագրի, բայց հետևում է բոլոր պատժամիջոցներին, հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության տնօրինության տնօրեն Գարեգին Գևորգյանը
10:11
04 Մարտի 2024
Ֆոնդային բորսա․ ով և ինչպես է այնտեղ գումար վաստակում
Բորսան առևտրային հարթակ է, որտեղ վաճառում և գնում են ֆինանսական ակտիվներ՝ արժեթղթեր, ապրանքներ, պայմանագրեր և ծառայություններ։ Մասնակիցները կատարում է գործարքներ կատարել իրենց անունից կամ որպես միջնորդներ
12:44
29 Փետրվարի 2024
Հայաստանը որպես նվիրատվություն ընդունեց «ՄՏՍ Արմենիա»–ի բաժնետոմսերի 20%–ը
Բաժնետոմսերի կառավարման իրավունքը փոխանցվում է կառավարության աշխատակազմին
21:15
28 Փետրվարի 2024
Հայաստանում մտադիր են սուպերմարկետներում «արտոնյալ տեղեր» հատկացնել տեղական ապրանքների համար
Էկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է մշակել կանոններ, որոնք տեղական ապրանքներին «արտոնյալ տեղեր» կտրամադրեն հայրենական սուպերմարկետների ցուցափեղկերում
10:07
21 Փետրվարի 2024
Տեխնոլոգիաների ազդեցությունը ֆինանսական շուկայի վրա․ ձեր փողերը կվստահե՞ք ռոբոտներին
Տեխնոլոգիան շուկան պարզ և հարմարավետ դարձնելու բանալին է: Այսօր կանդրադառնանք հայտնի լուծումներին, որոնք փոխում են մոտեցումը ներդրումների նկատմամբ
10:00
14 Փետրվարի 2024
Թոփ 10 գրքեր, որոնք պետք է ընթերցեն սկսնակ ներդրողները
Փորձագետների կողմից գրքերի թոփ տասնյակը, որոնք սկսնակ ներդրողներին կներկայացնեն ֆինանսական աշխարհը, կբարձրացնեն ֆինանսական կրթվածության մակարդակն ու նրանց ինքնագնահատականը
10:05
07 Փետրվարի 2024
Ներդրողի պաշտպանություն ֆինանսական շուկայում․ ի՞նչ է կարևոր իմանալ կարգավորումների մասին
Ֆինանսական շուկան բազմազան է և ներառում է հսկայական թվով մասնակիցներ, այդ թվում՝ անբարեխիղճ։ Ուստի, հարթակ, միջնորդներ և գործիքներ ընտրելիս ներդրողների համար կարևոր է հասկանալ, թե ինչ մեխանիզմներով կարող են պաշտպանվել խարդախներից
19:59
30 Հունվարի 2024
Google–ը, Facebook–ը, TikTok–ը, Amazon–ը, Netflix–ը և այլ ոչ ռեզիդենտ կազմակերպություններ 2023թ․–ին ՀՀ պետբյուջե են վճարել ավելի քան 2,6մլրդ դրամ ԱԱՀ
Google–ը, Facebook–ը, TikTok–ը, Amazon–ը, Netflix–ը և այլ ոչ ռեզիդենտ կազմակերպություններ 2023թ․–ին ՀՀ պետբյուջե են վճարել ավելի քան 2,6մլրդ դրամ ԱԱՀ
14:34
30 Հունվարի 2024
ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 8.75%
ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 8.75%