535.47
7.6
476.74
+19
Եղանակը Երևանում
Հայ

Սինգապուրում հայտնել են, որ պատրաստ են Հայաստանի հետ տնտեսական գործակցության

14:23
09 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Սինգապուր կատարած պաշտոնական այցի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է այդ երկրի տնտեսական զարգացման կառավարման խորհուրդ:

Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, վերջինիս առևտրի և արդյունաբերության նախարարության մշակած ռազմավարության ներքո իրագործում է ներդրումների խրախուսմանն ուղղված գործողություններ` նպատակ ունենալով Սինգապուրը դարձնել գործարար և ներդրումային կենտրոն: Խորհուրդը պատասխանատու է կազմակերպությունների և ներդրողների համար արժեքավոր լուծումներ մշակելու և ներկայացնելու գործում, դրանով իսկ նպաստելով Սինգապուրում գործարար միջավայրի կայուն զարգացմանը և աշխատատեղերի ստեղծմանը:

«Խորհրդի նախագահ Բեհ Սվան Գինը նշել է, որ իր գլխավորած խորհուրդը պատրաստակամություն է հայտնել սերտորեն համագործակցել հայ գործընկերների հետ, իրականացնել փորձի փոխանակում, տրամադրել տեխնիկական օժանդակություն: Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանի գլխավորած պատվիրակությանն են ներկայացվել ենթակառուցվածքների, արդյունաբերության, ներդրումների ներգրավման, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում Սինգապուրի զարգացման փորձն ու տպավորիչ ցուցանիշները, տնտեսության ոլորտում հարևան պետությունների հետ համագործակցության արդյունքները», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է Սինգապուրի տնտեսական զարգացման կառավարման խորհրդի հետ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել փոխգործակցության պատրաստակամության համար: Հանդիպման ընթացքում հայկական պատվիրակության անդամները հարցեր են ուղղել խորհրդի անդամներին` հետաքրքրվելով տարբեր ուղղություններով խորհրդի կողմից իրականացվող քայլերի մասին:

Վարչապետ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի պաշտոնական այցը Սինգապուր ավարտվել է:-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:37
12 Հուլիսի 2019
ՀՀ–ում աշնանը կսկսի գործել «Ամբեր Կապիտալ» ընկերության առաջին մասնավոր ներդրումային ֆոնդը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ամբեր Կապիտալ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Ուղուրլյանին և ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Արաբյանին:
19:48
12 Հուլիսի 2019
«Գազպրոմ Արմենիայի» արդյունվետության հաշվին գազի չթանկանալը երկար չի կարող տևել. փոխվարչապետ
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ «Գազպրոմ Արմենիայի» արդյունվետության հաշվին գազի չթանկանալը երկար չի կարող տևել։
18:42
12 Հուլիսի 2019
Աբու Դաբին ներկայացնող «Masdar» ընկերությունը կօգնի ՀՀ–ում զարգացնել վերականգնվող էներգետիկան
«Masdar» կազմակերպությունը` Աբու Դաբիից, մտադիր է խորությամբ ուսումնասիրել վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանի ունեցած հնարավորությունները:
15:22
12 Հուլիսի 2019
Երևանում մեկնարկել է 250 մլն դոլար արժողությամբ նոր ՋԷԿ-ի կառուցումը (ՎԻԴԵՈ)
Հայաստանում տրվել է նոր ՋԷԿ-ի կառուցման մեկնարկը:
10:08
27 Հունիսի 2019
Գազը 10%–ով կթանկանա. այս անգամ թանկացումն ազդելու է սպառողների վրա. ԶԼՄ
ՌԴ իշխանությունները մտադիր են հաջորդ տարվա հունվարի 1- ից ևս 10 տոկոսով թանկացնել գազը։
14:12
26 Հունիսի 2019
Ռոսատոմի «ՏՎԷԼ» վառելիքային ընկերությունը կհամալրի Հայկական ԱԷԿ-ի միջուկային վառելիքի պաշարը
2017թ․ կնքված փաստաթղթերի հիման վրա էլեկտրակայանում ձևավորվել է միջուկային ռեզերվի պաշար։
14:11
25 Հունիսի 2019
Խորհրդարանի դիմաց բողոքի ակցիա իրականացվեց Հարկային օրենսգիրքում փոփոխությունների դեմ (ՖՈՏՈ)
Երիտասարդական «Ահազանգ» հասարարկան շարժումը երեքշաբթի բողոքի ակցիա է անցկացրել Ազգային ժողովի շենքի դիմաց:
14:39
20 Հունիսի 2019
2018թ.–ի բյուջեի կատարողականն ընդունվեց
ՀՀ ԱԺ–ն ընդունեց 2018թ.–ի պետբյուջեի կատարողականը։
17:32
11 Հունիսի 2019
ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը
ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը:
20:42
06 Հունիսի 2019
Փաշինյանը պատմել է Պուտինին ռուս զբոսաշրջիկների հետ շփման և տնտեսության աճի մասին
Հանդիպումն անցել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում։
12:51
06 Հունիսի 2019
7 պատճառ Ucom պարտատոմսեր գնելու համար
Մարդկանց բնորոշ է մինչև կյանքի վերջ տարբեր նպատակներով խնայողություններ կատարել։
12:54
04 Հունիսի 2019
Ներկայացվել են «Գազպրոմի» հետ Հայաստանի կողմից անցկացվող բանակցությունների մանրամասները
Գազի գնի շուրջ դեռևս շարունակվում են քննարկումնե­րը: Թե որքան կշարունակվեն դրանք, անհայտ է: