539.06
7.43
478.4
+23
Եղանակը Երևանում
Հայ

Շվեյցարացի թրեվել լրագրողները կբացահայտեն Հայաստանի զբոսաշրջային գաղտնիքները

16:40
23 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում է գտնվում շվեյցարացի լրագրողների 20 մարդուց բաղկացած խումբը` հանրապետության տուրիստական գրավչությունը ֆրանսիացի զբոսաշրջիկների համար ուսումնասիրելու նպատակով:

Հինգշաբթի Երևանում նրանք մասնակցել են Շվեյցարիայի թրեվել լրագրողների ասոցիացիայի ժողովին։

Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց Շվեյցարիայում ՀՀ առևտրային ներկայացուցիչը Հայկ Հովհաննիսյանը, նման միջոցառման անցկացումը թույլ կտա նոր ազդակ հաղորդել Հայաստանի միջազգային զբոսաշրջային հեղինակությանը, մասնավորապես, ֆրանսալեզու երկրների շարքում:

«Շվեյցարացիները շատ են ճանապարհորդում` կատարելով տարեկան միջինը 15 մլն այցելություններ` 10-12 օր տևողությամբ: Ընդհանուր առմամբ, շվեյցարացիների գրեթե 5 մլն այցելություններ կատարվում են դեպի Արևելյան Եվրոպայի և Արևմտյան Ասիայի երկրներ: Եվ այստեղ կա մի լուրջ հատված, որն անհրաժեշտ է զբաղեցնել», - ասաց նա:

Ըստ առևտրային ներկայացուցչի, Շվեյցարիայի զբոսաշրջային շուկան բավականին մեծ նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ շվեյցարացի զբոսաշրջիկներին գրավում են ոչ թե ծովը կամ հանգստյան վայրերը, այլ երկրի արտասովորությունը և նրա յուրահատկությունը:

«Շվեյցարացի տուրիստները յուրահատուկ ճաշակ ունեն: Նրանց չես զարմացնի շքեղ լողափներով կամ հյուրանոցներով, նրանք տեսել են այդ ամենը: Նրանց հետաքրքրում են բացառիկ երկրները, որտեղ կկարողանան տուրիստական հեծանվավազք, արշավներ դեպի լեռներ կազմակերպել», - ասաց նա:

Հովհաննիսյանն ավելացրեց, որ միջին և բարձր տարիքի զբոսաշրջիկներին հետաքրքրում են ինչպես պատմաճարտարապետական հուշարձանները, այնպես էլ քրիստոնեական ժառանգությունը:

Ֆրանսալեզու մամուլի միջազգային միության ներկայացուցիչ Ալեքս Դեքոտը նշեց իր հերթին, որ Հայաստանն ունի բոլոր հնարավորություններն շվեյցարացի զբոսաշրջիկների ներգրավման և, առաջին հերթին, հակակշիռ ունի հնի և ներկայի միջև:

«Նախատեսում եմ մինչև աշուն ֆիլմ նկարահանել Հայաստանի մասին, որտեղ Մատենադարանը և Թումոն կարտացոլեն կապն անցյալի և ներկայի միջև: Մենք կներկայացնենք Հայաստանը որպես երկիր, որը խիղճ և հոգի ունի: Ձեր երկիրը արժանի է սիրված լինել», - ասաց նա:

Շվեյցարիայի թրեվել լրագրողների ասոցիացիայի ժողովն անցկացվում է Երևանում Շվեյցարիայում Հայաստանի առևտրային ներկայացուցչության նախաձեռնությամբ և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանն առընթեր Զբոսաշրջության պետական կոմիտեի նախաձեռնությամբ:

Նախատեսվում է, որ լրագրողները կանցկացնեն Հայաստանում 5 օր, ինչի ընթացքում փոքր խմբերով կայցելեն հանրապետության առանցքային զբոսաշրջային կենտրոններ տարբեր ուղղություններով:-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:32
11 Հունիսի 2019
ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը
ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը:
20:42
06 Հունիսի 2019
Փաշինյանը պատմել է Պուտինին ռուս զբոսաշրջիկների հետ շփման և տնտեսության աճի մասին
Հանդիպումն անցել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում։
12:51
06 Հունիսի 2019
7 պատճառ Ucom պարտատոմսեր գնելու համար
Մարդկանց բնորոշ է մինչև կյանքի վերջ տարբեր նպատակներով խնայողություններ կատարել։
12:54
04 Հունիսի 2019
Ներկայացվել են «Գազպրոմի» հետ Հայաստանի կողմից անցկացվող բանակցությունների մանրամասները
Գազի գնի շուրջ դեռևս շարունակվում են քննարկումնե­րը: Թե որքան կշարունակվեն դրանք, անհայտ է:
17:18
27 Մայիսի 2019
Fitch–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը. հանրապետությունում պահպանվում է սոցիալական և քաղաքական կայունություն
Fitch Ratings–ը հաստատել է Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը «B+» մակարդակում` «Դրական» կանխատեսմամբ։
15:37
23 Մայիսի 2019
«Ջերմուկ գրուպը» 756 հազ. դոլար կներդնի Հայաստանում արտադրության զարգացման համար
Նախատեսվում է ստեղծել 13 նոր աշխատատեղ՝ 350,000 դրամ միջին աշխատավարձով։
19:37
14 Մայիսի 2019
Ամերիաբանկը կավելացնի արևային կայանների կառուցման վարկավորման պորտֆելը` տարեվերջին հասցնելով մոտ 10,4 մլն դոլարի
Ամերիաբանկը կավելացնի Հայաստանում արևային կայանների կառուցման վարկավորման պորտֆելը` հասցնելով 5 մլրդ դրամի մինչև 2019թ.–ի վերջ։
18:19
14 Մայիսի 2019
«Արևային լիզինգ». 30 հայկական կազմակերպություններ Ամերիաբանկից ներգրավել են 3 մլրդ դրամ արևային կայաններ կառուցելու համար
Ամերիաբանկը 30 հայկական կազմակերպություններին կտրամադրի 3 մլրդ դրամ արևային կայաններ կառուցելու համար:
16:53
14 Մայիսի 2019
«Կանաչ ներդրումների» բում Հայաստանում. GEFF ծրագիրը կտրամադրի 20 մլն դոլար
Կանաչ տնտեսության ֆինանսավորման  ծրագրի ընդհանուր հիմնադրամը ՀՀ–ում «կանաչ տեխնոլոգիաների» համար կազմում է 20 մլն դոլար:
19:51
10 Մայիսի 2019
Հակամենաշնորհային հանձնաժողովը կզբաղվի բենզինի թանկացման հարցով
Հակամենաշնորհային հանձնաժողովը կզբաղվի բենզինի թանկացման հարցով:
15:40
25 Ապրիլի 2019
ԵԶԲ-ն դադարեցնում է «Սպայկա» ընկերությանը վարկ տրամադրելու գործընթացը
Եվրասիական զարգացման բանկը դադարեցրել է հայկական «Սպայկա» ընկերությանը վարկ տրամադրելու գործընթացը:
19:54
12 Ապրիլի 2019
Ամերիաբանկը թվերով 2. բանկը 10 տարում ներդրել է 4,5 մլրդ դրամ Հայաստանի տնտեսության մեջ (ՎԻԴԵՈ)
Ամերիաբանկը թվերով 2. բանկը 10 տարում ներդրել է 4,5 մլրդ դրամ Հայաստանի տնտեսության մեջ: