418.04
4.21
392.6
+12
Եղանակը Երևանում
Հայ

Փորձագետներն` Աճեմօղլուի այցի մասին. հարկավոր է գործնական արդյունք, ոչ թե հերթական թանկարժեք այց

17:10
18 Մայիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /Նովոստի Արմենիա/. Հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի այցը Հայաստան պետք է գործնական կիրառում ստանա, ուրբաթ ասաց տնտեսական գիտությունների թեկնածու, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը Տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած քննարկումների ընթացքում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-ին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի հետ, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը։

«Նա ասաց, որ պատրաստ է աջակցել Հայաստանին՝ տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու հարցում: Պարոն Աճեմօղլուն ընդունեց Հայաստան այցելելու իմ հրավերը»,- գրել էր Փաշինյանը Facebook-ի իր էջում:

«Ժամանակին Հայաստան էր հրավիրվել համաշխարհային մակարդակի մեկ այլ հայտնի տնտեսագետ Աբել Աղանբեկյանը, ով իշխանությունների համար գրեց տնտեսական զարգացման իր ծրագիրը, սակայն այն ոչ ոք չկիրառեց», - ասաց Մարկոսյանը:

Загружается новость ... "Лево"

Ըստ փորձագետի, եթե Աճեմօղլուի այցը սահմանափակվի միայն երկիր այցելությամբ և չունենա կոնկրետ գործնական արդյունքներ, ապա «դա Հայաստանի համար կլինի հերթական շատ թանկ, բայց անարդյունք հաճույքը»:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն իր հերթին նշեց, որ Աճեմօղլուն աշխարհի ամենաընթերցվող տնտեսագետների տասնյակում է, ժաանակին նա նկարագրել է տնտեսական երևույթներ, որոնք կարելի է կիրառել Հայաստանում ստեղծված իրավիճակի համար:

«Հայաստանը կարող է նրա համար լավ աղբյուր դառնալ սեփական տեսությունը պրակտիկայում ներկայացնելու համար: Հարցը նրանում է, թե կառաջարկի՞ նա խնդրի լուծում, և որքանո՞վ նոր կառավարությունը կկարողանա օգտվել նրա  խորհուրդներից», - ասաց Խաչատրյանը:

Արարատբանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը կարծում է, որ տնտեսական քաղաքականության մշակման գործում պետք չէ հեծանիվ հորինել։

«Հարկավոր է ստեղծել տեղական փորձագետներից կազմված խումբ, իսկ Հայաստանում կան շատ լավ տնտեսագետներ, որոնց ներուժը հարկավոր է օգտագործել։ Այս դեպքում հնարավոր կլինի հասնել հաջողության և արդարացնել մարդկանց սպասումները», – ասաց Օսիպյանը։

Փորձագետի կարծիքով, հակառակ դեպքում, եթե սպասումները չարդարանան, ապա հաշվի առնելով, որ հեղափոխությունը փաստորեն իրականացրել է երիտասարդությունը` կլինի լուրջ հիասթափություն և կհանգեցնի երկրից մարդկանց զգալի արտահոսքի։

«Մենք հետաքրքրված ենք, որպեսզի հեղափոխությունը հաջողվի և ունենանք զարգացած երկիր։ Դրա համար Հայաստանում պետք է ձևավորվի տնտեսական զարգացման միասնական  ծրագիր, միասնական վեկտոր, որպեսզի զարգացումն ապահովվի` անկախ իշխանափոխությունից», – ասաց Օսիպյանը։

Դարոն Աճեմօղլուն ամերիկահայ տնտեսագետ է, ծնվել է Թուրքիայում։ Ջոն Բեյթս Քլարկի մեդալի դափնեկիր է: Աճեմօղլուն դասվում է աշխարհի տասն ամենամեջբերվող տնտեսագետների շարքին: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:47
15 Ապրիլի 2024
Շոկոլադի հումքի գինը պատմական բարձր ռեկորդ է սահմանել
Շոկոլադը շուտով ամբողջ աշխարհում մի քանի անգամ կթանկանա
10:00
12 Ապրիլի 2024
Ինչպես է ֆինանսական կրթվածության մակարդակն ազդում ներդրում կատարելու արդյունավետության վրա
Ֆինանսական կրթվածությունը գիտելիքներն ու հմտություններն են, որոնք թույլ են տալիս կառավարել փողն այնպես, որ հնարավոր լինի հասնել նպատակներին
15:47
11 Ապրիլի 2024
USAID–ը պատրաստվում է հավելյալ 33մլն դոլար ներդնել Հայաստանի տնտեսական զարգացման մեջ․ USAID–ի ղեկավար
USAID–ը պատրաստվում է հավելյալ 33մլն դոլար ներդնել Հայաստանի տնտեսական զարգացման մեջ
21:15
09 Ապրիլի 2024
Հայաստանը պետք է դիտարկի ռուսական կաթնամթերքի մատակարարումն արգելելու հնարավորությունը․ ՔՊ–ական պատգամավոր
ՔՊ–ական պատգամավորի խոսքով, Հայաստանը պետք է դիտարկի Ռուսաստանից կաթնամթերքի մատակարարումն արգելելու հնարավորությունը՝ ի պատասխան ռուսական կողմի նմանատիպ գործողությունների
11:28
04 Ապրիլի 2024
Հայաստանի համար կարևոր խնդիր է տաղանդների և ներդրումների ներգրավումը․ ավստրալացի գրող Բրեթ Քինգ
Նա նաև նշեց, որ Հայաստանում արդեն կա երկու բաղադրիչ տաղանդների և ներդրումների ներգրավման համար
10:00
04 Ապրիլի 2024
Թրեյդերական բառարան նրանց համար, ով ուզում է «գլուխ հանել» ներդրումների աշխարհից
Կպատմենք տարածված արտահայտությունների մասին, որոնք կօգնեն ավելի հեշտ կողմնորոշվել ֆոնդային բորսայի բառապաշարում
10:00
21 Մարտի 2024
Ինչպես հաշվի ընտրությունը կօգնի հասնել ֆինանսական նպատակին
Եկեք տեսնենք, թե ինչ տեսակի ներդրումային հաշիվներ կան և ում են հարմար դրանք
15:24
19 Մարտի 2024
ԿԲ–ն արձագանքել է մարտի 30-ից ՀՀ բանկերի մեծ մասի կողմից «Мир» քարտերի սպասարկումից հրաժարվելու մասին տեղեկությունը
ԿԲ–ն «ԱՌԿԱ» գործակալությանը մեկնաբանել է հանրապետության բանկերի կողմից «Мир» քարտերի սպասարկումից հրաժարվելու մասին տեղեկությունը
13:04
19 Մարտի 2024
ՌԲԿ–ն հայտնել է, որ Հայաստանի գրեթե բոլոր բանկերը կդադարեն սպասարկել «МИР» քարտերը․ «ԱՌԿԱ»–ն դիմել է ԿԲ մեկնաբանության համար
ՌԲԿ-ն հայտնել է, որ 2024 թվականի մարտի 30-ից «МИР» ռուսական վճարային համակարգի քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում և POS տերմինալներում
13:59
14 Մարտի 2024
Հայաստանի տնտեսությունը վերջին երեք տարում աճել է 30%–ով․ Էկոնոմիկայի նախարարություն
Հայաստանի տնտեսությունն անցած երեք տարում ցուցադրել է մոտ 30%–ի կումուլյատիվ աճ, ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը
10:00
13 Մարտի 2024
5 ներդրումային թեզեր, որոնք վախեցնում են մեզ
Արժե՞, արդյոք, ուշադրություն դարձնել ներդրումների մասին «սարսափելի պատմություններին»։ Եկեք պարզենք՝ դիտարկելով հինգ տարածված պնդումներ