544.32
7.6
477.81
+34
Եղանակը Երևանում
Հայ

Ներկայացվել են «Գազպրոմի» հետ Հայաստանի կողմից անցկացվող բանակցությունների մանրամասները

12:54
04 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «Գազի գնի շուրջ դեռևս շարունակվում են քննարկումնե­րը: Թե որքան կշարունակվեն դրանք, անհայտ է: Արդեն տևական ժամանակ է՝ այս անորոշ պատասխանն է տալիս մեզ Գարեգին Բաղրամյանը, երբ էներգետիկայի նախարարն էր: Երեկ նա նույնն ասաց նաև ՀԾԿՀ նորանշանակ նախագահի պաշտոնում, որը զբաղեցնում է այս տարվա ապրիլից. «Քննարկումները հենց ավարտվեն, հրապարակային բոլորդ կիմանաք»:

-Իսկ այդ քննարկումներն ո՞ւմ միջև են ընթանում, ի՞նչ ձևաչափով:

-Համակարգում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Էներգետիկայի նախարարությունը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ու «Գազպրոմ Արմենիան», վերջերս նաև ռուսական կողմի հետ է հանդիպում տեղի ունեցել՝ ռուսական «Գազպրոմի» ներկայացուցիչների:

- Եվ ի՞նչ են ասում ռուսական «Գազպրոմի» ներկայացուցիչները:

- Հիմա որևիցե կոնկրետ բան չեմ կարող ասել, որովհետև նախ մի քանի համապարփակ բան է քննարկվում, դա մինչև 2030-ը գազամատակարարման սխեման է, այսինքն՝ ամբողջ այն ներդրումային ծավալները. որոնք պետք է իրականացվեն, այն արդյունքները, որոնք պետք է ստանան, թե դրա հետ շաղկապված ինչ սակագնային քաղաքականություն կլինի և այլն…

- Իսկ սահմանին գազի գնի մասով հայկական կողմը հակված է նրան, որ գինն իջեցվի, թե առնվազն գոնե պահպանվի այն, ինչ հիմա կա:

-Դե, դա արդեն մեր (ՀԾԿՀ-ի) իրա­վասություններից դուրս է, քանի որ բանակցում են ավելի շատ կառավա­րությունն ու նախարարությունը: Բայց հիմա կոնկրետ ունենք միջպետական համաձայնագրով նաև հայ-ռուսական որոշակի պարտավորություններ, որ մինչև հուլիսի մեկը պետք է մշակվի և ներկայացվի միջպետական համաձայնագրի նախագիծ՝ սահմանին գազի գնի ձևավորման վերաբերյալ:

- Պարոն Բաղրամյան, մի քա­նի տարի առաջ մենք 300 միլիոն պարտքի դիմաց մեր ունեցած 20 տո­կոս բաժնեմասը տվեցինք ռուսներին, դրա հաշվին նաև չավելացավ գազի գինը: Իսկ հիմա, երբ նորից բարձրա­ցել է գազի գինը, կարծես թե այլևս տալու բան չունենք, որ զսպենք այդ թանկացումը: Հիմա ինչի հաշվին պետք է դա լինի:

-Այսինքն՝ ի՞նչ է նշանակում՝ էլ տալու բան չունենք: Գազի գնի բարձրացումը սահմանին որևիցե ձևով պարտքի կուտակում պետության համար չի առաջացնում, քանի որ որևիցե նման պայմանավորվածություն, որ պետք է լինի, ինչպես նախկինում է եղել, չկա նման բան: Եվ այն ժամանակ, եթե ինչ-որ բաժնետոմս նույնիսկ կար, այսօր ռուսական «Գազպրոմը» մեր «Գազպրոմ Արմենիայի» 100 տոկոսանոց սեփականատերն է:

Դրան զուգահեռ՝ նաև քննարկվում է արդեն ռուսական «Գազպրոմի» հետ սահմա­նին գազի գնի ձևավորման որոշակի ժամանակահատվածի համար կոնկրետ բանաձև ունենալու խնդիրը…

-Ի վերջո, այն «սուբսիդիան», որ այս պահին տեղի է ունենում, ինչի շնորհիվ սահմանին գազի գնի բարձրացումը սպառողն իր վրա դեռևս չի զգում, դա ինչի հաշվին է, և ո՞վ է իր վրա վերցնում այդ բեռը:

-«Գազպրոմ Արմենիան» այսօր իր ներքին խնայողությունների հաշվին, քանի դեռ սակագնի վերանայման հարց չի բարձրացրել, բնականաբար, իր խնայողությունների հաշվին է դա կոմպենսացնում:

- Իսկ մինչև ե՞րբ կարող է դա տևել:

-Նախնական պայմանավորվա­ծությունը եղել է 2019 թվականի հա­մար: Այսինքն՝ հիմա, որ քննարկումներն ընթանում են, հիմնականում ընթանում են 2020 թվականից սկսած՝ որոշակի՝ ժամանակահատվածի համար սակագնային քաղաքականություն ունե­նալու նպատակով, խոսքը և´ ներքին, և´ ներմուծվող գնի վերաբերյալ է: Համենայնդեպս, մինչև տարվա վերջ կա չգրված պայմանավորվածություն, որ իր հաշվին լինի»:-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:39
20 Հունիսի 2019
2018թ.–ի բյուջեի կատարողականն ընդունվեց
ՀՀ ԱԺ–ն ընդունեց 2018թ.–ի պետբյուջեի կատարողականը։
17:32
11 Հունիսի 2019
ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը
ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը:
20:42
06 Հունիսի 2019
Փաշինյանը պատմել է Պուտինին ռուս զբոսաշրջիկների հետ շփման և տնտեսության աճի մասին
Հանդիպումն անցել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում։
12:51
06 Հունիսի 2019
7 պատճառ Ucom պարտատոմսեր գնելու համար
Մարդկանց բնորոշ է մինչև կյանքի վերջ տարբեր նպատակներով խնայողություններ կատարել։
17:18
27 Մայիսի 2019
Fitch–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը. հանրապետությունում պահպանվում է սոցիալական և քաղաքական կայունություն
Fitch Ratings–ը հաստատել է Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը «B+» մակարդակում` «Դրական» կանխատեսմամբ։
16:40
23 Մայիսի 2019
Շվեյցարացի թրեվել լրագրողները կբացահայտեն Հայաստանի զբոսաշրջային գաղտնիքները
Շվեյցարացի թրեվել լրագրողները կբացահայտեն Հայաստանի զբոսաշրջային գաղտնիքները:
15:37
23 Մայիսի 2019
«Ջերմուկ գրուպը» 756 հազ. դոլար կներդնի Հայաստանում արտադրության զարգացման համար
Նախատեսվում է ստեղծել 13 նոր աշխատատեղ՝ 350,000 դրամ միջին աշխատավարձով։
19:37
14 Մայիսի 2019
Ամերիաբանկը կավելացնի արևային կայանների կառուցման վարկավորման պորտֆելը` տարեվերջին հասցնելով մոտ 10,4 մլն դոլարի
Ամերիաբանկը կավելացնի Հայաստանում արևային կայանների կառուցման վարկավորման պորտֆելը` հասցնելով 5 մլրդ դրամի մինչև 2019թ.–ի վերջ։
18:19
14 Մայիսի 2019
«Արևային լիզինգ». 30 հայկական կազմակերպություններ Ամերիաբանկից ներգրավել են 3 մլրդ դրամ արևային կայաններ կառուցելու համար
Ամերիաբանկը 30 հայկական կազմակերպություններին կտրամադրի 3 մլրդ դրամ արևային կայաններ կառուցելու համար:
16:53
14 Մայիսի 2019
«Կանաչ ներդրումների» բում Հայաստանում. GEFF ծրագիրը կտրամադրի 20 մլն դոլար
Կանաչ տնտեսության ֆինանսավորման  ծրագրի ընդհանուր հիմնադրամը ՀՀ–ում «կանաչ տեխնոլոգիաների» համար կազմում է 20 մլն դոլար:
19:51
10 Մայիսի 2019
Հակամենաշնորհային հանձնաժողովը կզբաղվի բենզինի թանկացման հարցով
Հակամենաշնորհային հանձնաժողովը կզբաղվի բենզինի թանկացման հարցով:
15:40
25 Ապրիլի 2019
ԵԶԲ-ն դադարեցնում է «Սպայկա» ընկերությանը վարկ տրամադրելու գործընթացը
Եվրասիական զարգացման բանկը դադարեցրել է հայկական «Սպայկա» ընկերությանը վարկ տրամադրելու գործընթացը: