ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Գազի հարցի շուրջ Հայաստանի և Ռուսաստանի միջև բանակցություններն ակտիվացել են, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
Նրա խոսքով, այս թեման քննարկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջև նախօրեին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ։
Загружается новость ... "Лево"
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել գազի շուրջ բանակցությունները, քանի որ մինչև երեկ, ցավոք, մենք չէինք կարող փաստել, որ ընթանում են ակտիվ բանակցություններ մեր «Գազպրոմի» և հայ գործընկերների միջև», – ասել է Պեսկովը։
Նրա խոսքով, այդ բանակցությունների ավարտի որոշակի ժամկետներ արդեն սահմանված են։
«Դրանք (ժամկետները) կան, մենք ցայտնոտի մեջ ենք», – նշել է Կրեմլի ներկայացուցիչը։ –0–