544.32
7.6
477.81
+30
Եղանակը Երևանում
Հայ

ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

17:32
11 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. 2019 թ.-ի հունիսի 11-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5.75%: Այդ մասին հայտնում է ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:                     

2019 թ.-ի մայիսին գրանցվել է 0.4% գնանկում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.0%-ի դիմաց, ինչի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է՝ ամսվա վերջին կազմելով 2.8%` պայմանավորված մի շարք գյուղատնտեսական ապրանքների գների սեզոնային աճով։

«Արտաքին հատվածում առևտրային պատերազմների սրման հետևանքով առաջացել են համաշխարհային տնտեսության զարգացման հետ կապված զգալի անորոշություններ, որոնք անդրադարձել են թե՛ ֆինանսական և թե՛ հումքային ապրանքների շուկաների միտումների վրա: Ի լրումն դրանց, որոշակիորեն վատթարացել են ԱՄՆ տնտեսության զարգացման հեռանկարները, ինչի պարագայում ակնկալվում է, որ Դաշնային պահուստային համակարգը ապագայում կվարի զգալիորեն ավելի մեղմ դրամավարկային քաղաքականություն», - նշվում է տարածած հաղորդագրությունում։

Չնայած պարենային հիմնական ապրանքների շուկաներում դիտվում են որոշ կարճաժամկետ գնաճային դրսևորումներ, ԿԲ խորհուրդը գնահատում է, որ ընդհանուր առմամբ արտաքին հատվածից էական գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:

«Խորհուրդն արձանագրում է, որ պահպանվում են տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպերը՝ իսկ 2019 թ. առաջին եռամսյակում գրանցված տնտեսական աճը գերազանցել է սպասված ցուցանիշը, որին նպաստող հիմնական գործոնը շարունակում է մնալ մասնավոր սպառման բարձր աճը: Տարվա առաջին կիսամյակում իրականացված հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը ներքին պահանջարկի վրա գնահատվում է զսպող: Ակնկալվում է, որ տարվա երկրորդ կեսին այն կլինի զգալի ընդլայնող, որի հետևանքով տարվա արդյունքում հարկաբյուջետային քաղաքականությունը կունենա չեզոք ազդեցություն», - հայտնում է ԿԲ:

ԿԲ խորհուրդը գտնում է, որ ներկայիս ցածր գնաճը նպաստում է երկարաժամկետ գնաճային սպասումների խարսխմանը և եկամուտների գնողունակության պահպանմանը: Ներկա իրավիճակում ԿԲ խորհուրդը նախապատվությունը տալիս է գնաճի աստիճանական վերականգնմանը, որի ներքո նպատակահարմար է գտնում պահպանել դրամավարկային պայմանների ներկա խթանող չափը՝ անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Միևնույն ժամանակ, կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում, անհրաժեշտ կլինի խթանող դիրքը պահպանել երկար ժամանակահատվածում՝ միջնաժամկետում գնաճի նպատակի իրագործման համար։ Արդյունքում ակնկալվում է, որ գնաճն առաջիկա ամիսներին կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ միջինժամկետ հատվածում կայունանալով դրա շուրջ:

«Նշենք նաև, որ գնաճի՝ կանխատեսված հետագծից շեղման ռիսկերը՝ կապված համաշխարհային տնտեսության զարգացման անորոշությունների և հնարավոր ավելի զսպող հարկաբյուջետային քաղաքականության ընթացքի հետ, պահպանվում են։ Դրանց ցանկացած զարգացումների ու դրսևորման դեպքում Կենտրոնական բանկը համապատասխանորեն կարձագանքի՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում», - հայտնում են ԿԲ-ից։

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2019 թ. հունիսի 25-ը հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2019 թ. երկրորդ եռամսյակի ծրագրում):-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:39
20 Հունիսի 2019
2018թ.–ի բյուջեի կատարողականն ընդունվեց
ՀՀ ԱԺ–ն ընդունեց 2018թ.–ի պետբյուջեի կատարողականը։
20:42
06 Հունիսի 2019
Փաշինյանը պատմել է Պուտինին ռուս զբոսաշրջիկների հետ շփման և տնտեսության աճի մասին
Հանդիպումն անցել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում։
12:51
06 Հունիսի 2019
7 պատճառ Ucom պարտատոմսեր գնելու համար
Մարդկանց բնորոշ է մինչև կյանքի վերջ տարբեր նպատակներով խնայողություններ կատարել։
12:54
04 Հունիսի 2019
Ներկայացվել են «Գազպրոմի» հետ Հայաստանի կողմից անցկացվող բանակցությունների մանրամասները
Գազի գնի շուրջ դեռևս շարունակվում են քննարկումնե­րը: Թե որքան կշարունակվեն դրանք, անհայտ է:
17:18
27 Մայիսի 2019
Fitch–ը հաստատել է Հայաստանի վարկանիշը. հանրապետությունում պահպանվում է սոցիալական և քաղաքական կայունություն
Fitch Ratings–ը հաստատել է Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը «B+» մակարդակում` «Դրական» կանխատեսմամբ։
16:40
23 Մայիսի 2019
Շվեյցարացի թրեվել լրագրողները կբացահայտեն Հայաստանի զբոսաշրջային գաղտնիքները
Շվեյցարացի թրեվել լրագրողները կբացահայտեն Հայաստանի զբոսաշրջային գաղտնիքները:
15:37
23 Մայիսի 2019
«Ջերմուկ գրուպը» 756 հազ. դոլար կներդնի Հայաստանում արտադրության զարգացման համար
Նախատեսվում է ստեղծել 13 նոր աշխատատեղ՝ 350,000 դրամ միջին աշխատավարձով։
19:37
14 Մայիսի 2019
Ամերիաբանկը կավելացնի արևային կայանների կառուցման վարկավորման պորտֆելը` տարեվերջին հասցնելով մոտ 10,4 մլն դոլարի
Ամերիաբանկը կավելացնի Հայաստանում արևային կայանների կառուցման վարկավորման պորտֆելը` հասցնելով 5 մլրդ դրամի մինչև 2019թ.–ի վերջ։
18:19
14 Մայիսի 2019
«Արևային լիզինգ». 30 հայկական կազմակերպություններ Ամերիաբանկից ներգրավել են 3 մլրդ դրամ արևային կայաններ կառուցելու համար
Ամերիաբանկը 30 հայկական կազմակերպություններին կտրամադրի 3 մլրդ դրամ արևային կայաններ կառուցելու համար:
16:53
14 Մայիսի 2019
«Կանաչ ներդրումների» բում Հայաստանում. GEFF ծրագիրը կտրամադրի 20 մլն դոլար
Կանաչ տնտեսության ֆինանսավորման  ծրագրի ընդհանուր հիմնադրամը ՀՀ–ում «կանաչ տեխնոլոգիաների» համար կազմում է 20 մլն դոլար:
19:51
10 Մայիսի 2019
Հակամենաշնորհային հանձնաժողովը կզբաղվի բենզինի թանկացման հարցով
Հակամենաշնորհային հանձնաժողովը կզբաղվի բենզինի թանկացման հարցով:
15:40
25 Ապրիլի 2019
ԵԶԲ-ն դադարեցնում է «Սպայկա» ընկերությանը վարկ տրամադրելու գործընթացը
Եվրասիական զարգացման բանկը դադարեցրել է հայկական «Սպայկա» ընկերությանը վարկ տրամադրելու գործընթացը: