537.15
7.44
480.03
+21
Եղանակը Երևանում
Հայ

ԵԶԲ-ն դադարեցնում է «Սպայկա» ընկերությանը վարկ տրամադրելու գործընթացը

15:40
25 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Եվրասիական զարգացման բանկը դադարեցրել է հայկական «Սպայկա» ընկերությանը վարկ տրամադրելու գործընթացը: Այդ մասին հինգշաբթի` ապրիլի 25-ին, ռուսական Կոնակովո քաղաքում հայ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԶԲ կառավարման խորհրդի նախագահ Անդրեյ Բելյանինովին:

Հայաստանի պետեկամուտների կոմիտեն մեղադրում է «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին հատկապես խոշոր չափերի հարկերից և մաքսատուրքերից խուսափելու համար։ ՊԵԿ–ի տվյալներով, ընկերությունում բացահայտվել է 7 036 666 312 դրամի (ավելի քան $14,4 մլն) չափի հարկերի չվճարման դեպք։ ՊԵԿ–ը միջնորդություն էր ներկայացրել Ղազարյանին կալանավորելու վերաբերյալ, ինչն ապրիլի 8–ին բավարարվել է։

Ինքը` Ղազարյանը, հերքում է այդ մեղադրանքները։ Նա ապրիլի 5–ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հերքել է խախտումների փաստը` հայտնելով, որ նշված գումարից 5.5 մլրդ դրամն ԱԱՀ վճարումներն են, որոնք պետք է վերադարձվեն ընկերությանը` գործող օրենսդրությանը համապատասխան։ 

Ինչպես հայտնում է «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը, Բելյանինովը նշեց, որ «Սպայկա» ընկերության մասով դժգոհություն է ներկայացված հարկերի չվճարման պահով: «Մեր մոտ ամեն ինչ պատրաստ է, սակայն մենք դադարեցրել ենք ֆիանսավորումը: Մենք չենք կարող այդպես միանգամից գումար հատկացնել, եթե խոսքը գնում է հնարավոր սնանկացման մասին», - նշեց Բելյանինովը:

Նա հաստատեց նաև, որ մինչև քրեական գործի ավարտը ոչ մի գործընթաց չի կատարվի: «Դա բաժնետերերի գումարներն են, մենք չենք կարող ռիսկի ենթարկել դրանք: Սակայն մենք արխիվ չենք ուղարկել այդ հարցը, ընդամենը հետաձգել ենք ֆորս մաժորային իրավիճակների պատճառով», - ասաց նա:

2001 թվականին հիմնված «Սպայկա» հայկական ընկերությունը զբաղվում է մրգերի և բանջարեղենի արտահանմամբ Ռուսաստան, ԱՊՀ երկրներ և Եվրոպա։ Ընկերության գործունեության հիմնական ոլորտներից է նաև փաթեթների, այդ թվում` փրփրապոլիստիրոլից արկղերի և պալետների արտադրությունը։ Ընկերությունը զբաղվում է նաև ինտենսիվ այգիների զարգացմամբ և վերջերս գործարկել է պանիրների արտադրության գործարան, որում ներդրվել է 15 մլն դոլար։ Բացմանը ներկա է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:40
23 Մայիսի 2019
Շվեյցարացի թրեվել լրագրողները կբացահայտեն Հայաստանի զբոսաշրջային գաղտնիքները
Շվեյցարացի թրեվել լրագրողները կբացահայտեն Հայաստանի զբոսաշրջային գաղտնիքները:
15:37
23 Մայիսի 2019
«Ջերմուկ գրուպը» 756 հազ. դոլար կներդնի Հայաստանում արտադրության զարգացման համար
Նախատեսվում է ստեղծել 13 նոր աշխատատեղ՝ 350,000 դրամ միջին աշխատավարձով։
19:37
14 Մայիսի 2019
Ամերիաբանկը կավելացնի արևային կայանների կառուցման վարկավորման պորտֆելը` տարեվերջին հասցնելով մոտ 10,4 մլն դոլարի
Ամերիաբանկը կավելացնի Հայաստանում արևային կայանների կառուցման վարկավորման պորտֆելը` հասցնելով 5 մլրդ դրամի մինչև 2019թ.–ի վերջ։
18:19
14 Մայիսի 2019
«Արևային լիզինգ». 30 հայկական կազմակերպություններ Ամերիաբանկից ներգրավել են 3 մլրդ դրամ արևային կայաններ կառուցելու համար
Ամերիաբանկը 30 հայկական կազմակերպություններին կտրամադրի 3 մլրդ դրամ արևային կայաններ կառուցելու համար:
16:53
14 Մայիսի 2019
«Կանաչ ներդրումների» բում Հայաստանում. GEFF ծրագիրը կտրամադրի 20 մլն դոլար
Կանաչ տնտեսության ֆինանսավորման  ծրագրի ընդհանուր հիմնադրամը ՀՀ–ում «կանաչ տեխնոլոգիաների» համար կազմում է 20 մլն դոլար:
19:51
10 Մայիսի 2019
Հակամենաշնորհային հանձնաժողովը կզբաղվի բենզինի թանկացման հարցով
Հակամենաշնորհային հանձնաժողովը կզբաղվի բենզինի թանկացման հարցով:
19:54
12 Ապրիլի 2019
Ամերիաբանկը թվերով 2. բանկը 10 տարում ներդրել է 4,5 մլրդ դրամ Հայաստանի տնտեսության մեջ (ՎԻԴԵՈ)
Ամերիաբանկը թվերով 2. բանկը 10 տարում ներդրել է 4,5 մլրդ դրամ Հայաստանի տնտեսության մեջ:
16:45
10 Ապրիլի 2019
Հայաստանը և Ռուսաստանը պայմանավորվում են փամփուշտների համատեղ արտադրության մասին
Առանցքային հարցերի վերաբերյալ ձեռք է բերվել փոխադարձ համաձայնություն:
11:00
07 Ապրիլի 2019
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. կա 4 վիրավոր
Արարատի մարզում Toyota Land Cruiser–ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և,  կամրջից մի քանի մետր շրջվելով, հայտնվել դաշտում, կա 4 վիրավոր։
17:41
05 Ապրիլի 2019
ՀԲ–ն նվազեցրել է Հայաստանի տնտեսական աճի 2019 թ.–ի կանխատեսումը
Համաշխարհային բանկը 2019 թ.-ին կանխատեսում է Հայաստանի ՀՆԱ-ի 4,2%–ի աճ, իսկ 2020 թ.-ին`4,9%–ի:
14:56
01 Ապրիլի 2019
Երևանի կոնյակի գործարանը կմթերի 29 հազար տոննա խաղող նոր գնով
Երևանի կոնյակի գործարանը կմթերի 29 հազար տոննա խաղող նոր գնով:
10:27
29 Մարտի 2019
Փաշինյանը մեկնաբանել է Moody's–ի` Հայաստանի բանկային հատվածի կանխատեսման բարելավումը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Moody's  գործակալության` երկրի բանկային հատվածի կանխատեսման բարելավումը։