486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն առաջ է անցել ԵՏՄ–ի երկրներից Doing Business-2016 վարկանիշում
11:11
28 Հոկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Doing Business-2016  վարկանիշում 189 երկրների շրջանում զբաղեցրել է 35–րդ հորիզոնականն` առաջ անցնելով ԵՏՄ բոլոր երկրներից։

Ինչպես նշվում է ՀԲ–ի պաշտոնական կայքում հրապարակված զեկույցում, Հայաստանը գտնվում է Ճապոնիայի (34–րդ հորիզոնական) և Չեխիայի (36–րդ հորիզոնական) միջև` երեք հորիզոնականով բարելավելով իր տարեկան ցուցանիշը:

Այսպես, ԵՏՄ երկրներից Ռուսաստանը զբաղեցրել է 51–րդ հորիզոնականը, Ղազախստանը` 41–րդ, Բելառուսը` 44–րդ, իսկ Ղրղըզստանը` 67–րդ։ Միաժամանակ, հետխորհրդային տարածքի երկրներից Հայաստանից առաջ է միայն Վրաստանը, որը զբաղեցնում է 24–րդ հորիզոնականը։ Մոլդովան զբաղեցրել է 52–րդ հորիզոնականը, Ադրբեջանը` 63–րդ, Ուկրաինան` 83–րդ, Ուզբեկստանը` 87–րդ, Տաջիկստանը` 132–րդ։

Սեփական բիզնեսը գործարկելու և զարգացնելու համար լավագույն պայմաններն առաջարկում է Սինգապուրը։ Առաջատարների հնգյակում են Նոր Զելանդիան, Դանիան, Հարավային Կորեան, Հոնկոնգը, իսկ վարկանիշի վերջին հորիզոնականում Էրիթրեան է։

Doing Business ամենամյա հետազոտությունը գնահատում է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հարմարավետությունը` հիմնվելով տասը ցուցանիշների վրա, որոնք են ձեռնարկությունների գրանցման, շինարարության թույլտվություն ստանալու պարզությունը, էլցանցերին միանալը, վարկեր ստանալը, մինորիտար ներդրողների իրավունքների պաշտպանությունը, հարկեր վճարելը, միջազգային առևտուրը, պայմանագրերի կատարման ապահովումը, սնանկության մասին որոշումը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:03
23 Հունվարի 2017
Հայաստանը ժամանակավորապես արգելել է թռչնամթերքի ներկրումն Իրանի վեց նահանգներից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել է բոլոր տեսակի թռչնամթերքի ներկրումը երկիր Իրանի Իսլամական Հանրապետությունից:
13:15
21 Հունվարի 2017
Հայաստանում գործունեության մի շարք տեսակներ ազատվում են հարկերից
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է գործունեության այն տեսակները, ինչպես նաև այն պայմանները, որոնց դեպքում գործում են հարկային արտոնությունները։
12:00
21 Հունվարի 2017
ԶԼՄ–ները հաղորդում են Երևանում երկու «SAS» սուպերմարկետների փակման մասին, ՊԵԿ–ը ներկայացնում է սուղ մեկնաբանություններ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այս հարցով դիմել է գերատեսչություն` պարզաբանում ստանալու նպատակով։

12:25
17 Հունվարի 2017
Ռուսական վերնախավը խոշոր ներդրումով կաջակցի ՀՀ վարչապետին
Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ այս տարի «ռուսական ծագմամբ» առնվազն 300 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու Հայաստանում:
19:43
13 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վտանգ չի տեսնում Վրաստանի կողմից մայրուղային գազատարի վաճառքի հարցում։
15:11
13 Հունվարի 2017
Տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետին հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ
Առկա տնտեսական կապերն օգնում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսական կողմի հետ հարաբերություններ հաստատելուն։
13:46
12 Հունվարի 2017
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։
14:04
11 Հունվարի 2017
Համաշխարհային բանկը բարելավել է 2016 թ.-ին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը, բայց վատացրել է 2017 թ.-ի սպասումները
Համաշխարհային բանկը Հայաստանի 2017 թ.-ի տնտեսական աճը կանխատեսում է 2,7 տոկոսի սահմանում:
20:45
28 Դեկտեմբերի 2016
Ռուսաստանի խոշոր սուպերմարկետներում կվաճառվի հայկական գինի և պանիր
Ռուսական խոշորագույն առևտրային ցանցերի տեսականին 2017 թ.–ից կհամալրվի հայկական գինիներով, պանրով և ձկնեղենով։
19:58
28 Դեկտեմբերի 2016
Նախարար. Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին կտրամադրվի ավիափոխադրումների հնարավորություն
ՀՀ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Լարսի անցակետի փակման դեպքում տնտեսվարողներին, որպես այլընտրանք, կտրամադրի ավիափոխադրումների հնարավորություն:
18:35
28 Դեկտեմբերի 2016
ՀՀ տնտեսական զարգացման նախարարը ներկայացրել է հայկական տնտեսության աճի կանխատեսումը
Հայաստանի տնտեսական աճը 2016 թ.-ի արդյունքներով կկազմի 0,5-0,6 տոկոս, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը` ամփոփելով տարվա արդյունքները:
14:36
21 Դեկտեմբերի 2016
Կարապետյանը սպասում է օտարերկրյա ներդրողների առաջարկներին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի ընդունել է ՀՀ խոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումներ կատարող ձեռնարկությունների ներկայացուցիչներին: