483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը լիարժեք չի օգտագործում ՌԴ և ԵՄ արտահանման հնարավորությունները. փորձագետ
15:16
11 Հունվարի 2016
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /Նովոստի Արմենիա/.Հայաստանը լիարժեք չի օգտագործում Ռուսաստան և Եվրամիության երկրներ արտահանման հնարավորությունները, arka.am-ի հաղորդմամբ` երկուշաբթի լրագրողներին ասել է Հայաստանի Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Նրա խոսքով, 2015 թվականին ներկրումը Հայաստան նվազել է 20-30 տոկոսով, իսկ արտահանումն ընդամենը` 2-3 տոկոսով, հետևաբար արտահանման հնարավորությունները զուգահեռաբար կախվածության մեջ չեն գտնվում ներկրման տեմպերից, անհրաժեշտ է նոր հնարավորություններ գտնել արտահանման համար:

Ինչպես նշում է փորձագետը, Հայաստանը պետք է ավելի ակտիվ և ուղիղ աշխատի Ռուսաստանի տարածաշրջանային իշխանությունների հետ, քանի որ այդ կապերն ամբողջովին չեն օգտագործվում:

«Անհրաժեշտ է մեր արտահանվող կարողությունների համար դիվերսիֆիկացիոն հնարավորություններ գտնել, այս համատեքստում, ես կարծում եմ, որ մենք ամբողջովին չենք օգտագործել ԵՄ երկրներ արտահանման արտոնյալ հնարավորությունները, որտեղ Հայաստանի համար գործում է GSP+ արտոնյալ ռեժիմը»,-ասաց Մինասյանը:

Նրա խոսքով, նմանատիպ կարգավիճակները Հայաստանին մեծ հնարավորություններ են տալիս դեպի ԵՄ երկրներ արտոնյալ պայմաններով արտահանման համար, և անհրաժեշտ է առավելագույնս օգտվել նմանատիպ հնարավորություններից:

Նա նշեց, որ Հայաստանը լրացուցիչ հնարավորություններ ունի գյուղատնտեսական ապրանքների արտահանման համար` հատկապես ռուսական շուկաներ արտահանման առումով:

Դրա համար, Մինասյանի խոսքով, անհրաժեշտ է որոշակի ներդրում կատարել անհրաժեշտ ծավալի արտադրանքի արտադրությունում և ակտիվացնել մատակարարումները, որպեսզի ռուսական սպառողը սովորի հայկական արտադրանքին:

Նրա խոսքով, թուրքական գյուղատնտեսական ապրանքների մատակարարման նկատմամբ ռուսական պատժամիջոցների կիրառումից հետո Հայաստանի համար լայն հնարավորություններ են բացվել, սակայն պետք է հաշվի առնել, որ ռուսական շուկան հետաքրքրություն է առաջացրել նաև Միջին Արևելքի երկրների և Ադրբեջանի համար:

«Եվս մեկ խոչընդոտ կա, որն անհրաժեշտ է հաղթահարել` ռուսական ռուբլու դեվալվացիան, որը դեռևս դժվար է կանխատեսել: Սակայն հաշվի առնելով այդ մարտահրավերներն անհարժեշտ է լուծել հայկական գյուղատնտեսական ապրանքների արտահանման հարցը դեպի ռուսական շուկա»,-ասաց Մինասյանը:

Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2015 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 20,6 տոկոս` կազմելով շուրջ 4 313,6 մլն. դոլար: Արտահանումը կազմել է 1 345,2 մլն. դոլար` նվազելով 4,7 տոկոսով` 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Միաժամանակ, ներկրման ծավալը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 26,2 տոկոսով` կազմելով շուրջ 2 968,4 մլն: Արդյունքում, անցած տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին արտաքին առևտրաշրջանառության հաշվեկշռի բացասական մնացորդը կազմել է 1 623,2 մլն. դոլար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:10
09 Դեկտեմբերի 2016
ՀԲ-ն զրոյականի է փոխել Հայաստանի տնտեսության աճի 2016թ. կանխատեսումը
Համաշխարհային բանկը զրոյականի է փոխել Հայաստանի տնտեսության աճի 2016թ. կանխատեսումը, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանում Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ, ծրագրի համաղեկավար Գոհար Գյուլումյանը:
13:56
09 Դեկտեմբերի 2016
ԱՄՀ-ն հաստատել է EFF ծրագրի շրջանակում Հայաստանին մոտ 21 մլն դոլարի ֆինանսավորման տրամադրումը
ԱՄՀ գործադիր խորհուրդը «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի» շրջանակում Հայաստանին մոտ 21 մլն դոլար կտրամադրի:
13:49
09 Դեկտեմբերի 2016
ՀՀ վարչապետ. հարկավոր է օգտագործել բոլոր հնարավորությունները Հայաստանի տնտեսությունը խթանելու համար
Հայաստանը պետք է առավելագույնս օգտագործի բոլոր հնարավորություններն ու ներուժը Հայաստանի տնտեսությունը խթանելու համար, հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
19:47
08 Դեկտեմբերի 2016
Տիգրան Սարգսյանը նշել է ԵՏՄ աշխատանքի` այս տարվա գերակա ուղղությունը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը պատմել է այն ուղղության մասին:
12:25
08 Դեկտեմբերի 2016
ՀՀ վարչապետը ՏՄՊՊՀ ղեկավարին հանձնարարեց ուշադիր լինել գների արհեստական բարձրացման հարցում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին հանձնարարեց տոներին ընդառաջ ուշադիր լինել գների արհեստական բարձրացման հարցում։
12:20
07 Դեկտեմբերի 2016
Վրաստանի տարածքով անցնող գազատարն ադրբեջանական ընկերությանը վաճառելու գործընթացը սկսվել է. թերթ
Վրաստանում ինչ-որ գործընթաց է սկսվել` ադրբեջանական ընկերությանը Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող հյուսիս-հարավ մայրուղային գազատարը վաճառելու մասով:
17:28
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում վճարովի ավտոճանապարհ կգործի
Հայաստանում վճարովի ավտոճանապարհ կգործի։
13:47
06 Դեկտեմբերի 2016
«Armenia» ավիաընկերությունը գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթն ընդամենը 49 եվրոյով
«Armenia» ավիաընկերությունը դեկտեմբերի 16-ին գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթը:
11:42
01 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանական ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը
Ադրբեջանական «Soccar» ընկերությունը մտադիր է գնել Հայաստան եկող գազատարը:
15:22
30 Նոյեմբերի 2016
2.6-տոկոսանոց տնտեսական անկում է գրանցվել Հայաստանում 2016 թ. 3–րդ եռամսյակում
Հայաստանի տնտեսական անկումը 2016 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 2.6 տոկոս:
20:04
22 Նոյեմբերի 2016
ՏՄՊՊՀ–ն կաջակցի «Գրանդ Տոբակոյին» Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից
Հայկական կարգավորիչը կաջակցի Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությանը Ռուսաստանում Philip Morris–ի հակամրցակցային գործողություններից։
17:55
22 Նոյեմբերի 2016
Որքա՞ն գումար են ծախսում սննդի վրա Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակչության սպառողական ծախսերի մոտ կեսը բաժին է ընկնում սնունդին: